Press "Enter" to skip to content

Դրախտում բնակվող ՀՀ քաղաքացիները շքեղության հարկ կվճարեն

Խոսքն աննշան հարկի մասին է
Խոսքն աննշան հարկի մասին է

ԵՐԵՎԱՆ — ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ «խոպանչիներին» հարկային դաշտ մտցնող օրինագծին մյուս շաբաթ կհաջորդի Դրախտում բնակվող ՀՀ քաղաքացիներից շքեղության հարկ գանձելու ընթացակարգի օրենսդրական փաթեթը: Ֆինանսների նախարարությունում գտնում են, որ Եդեմում մեր համաքաղաքացիները իրենց թույլ են տալիս շռայլություններ, վայելում են հետմահու կյանքի բարիքները և ոչ մի կերպ չեն օգնում պետական բյուջեին: «Մեր հավաստի տեղեկություններով Դրախտում մարդու յուրաքանչյուր ցանկություն իրականանում է: Այսինքն կան բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, որ ունեն մեկից ավելի լյուքս դասի ավտոմեքենաներ, ունեն Սևանա ծովի ափին գտնվող շքեղ առանձնատներ, 4-5 ավելորդ ոսկե այֆոն: Համաձայն ՀՀ օրենքների` այս ամենի համար պետք է վճարել շքեղության հարկ», — բացատրում է նոր հարկային մուտքերի բաժնի պետ Պետրոս Առաքելյանը, — «Վիճվարչության հետ համատեղ շուրջ երեք ամիս տևած հետազոտությունը ցույց է տվել, որ Դրախտում այս պահին բնակվում է 112-115 մլն հայ: Այս պարագայում նույնիսկ 1-2% չնչին հարկը կարող է շրջադարձային դառնալ երկրի տնտեսության համար»:

Այստեղ բնակվող մարդկանցից և ոչ մեկ հարկեր չի թաքցրել
Այստեղ բնակվող մարդկանցից և ոչ մեկ հարկեր չի թաքցրել

Եդեմի հասարակայնության կապերի բաժնից մեզ վստահեցրին, որ նոր հարկը չի կարող որևէ իրավաբանական ուժ ունենալ Դրախտւմ: «Տեխնիկապես մահից հետո ՀՀ քաղաքացիները կորցնում են քաղաքացիությունը և միանում են մեր միջազգային ընտանիքին: Այս նախաձեռնությունը աբսուրդ է, նույն տրամաբանությամբ կարող են փորձել հարկել ասենք ֆրանսիայի քաղաքացիներին», — վստահեցրեց բաժնի ղեկավար Պետրոս Առաքելյանը (խմբ.` համընկնումը պատահական է): Նրա կարծիքով անգամ եթե ընդունենք այս սխալ տրամաբանությունը Տիգրան Մեծի ժամանակ Դրախտ ժամանած հայը չի կարող համարվել ՀՀ քաղաքացի. «Այդ 112-115 միլիոնն էլ է ուռճացված»:

Նախարարությունում այս տեսակետը չեն կիսում և խոստանում են գտնել սողանցքներ համապատասխան օրենսդրական փաստաթղթերում:

11 Comments

  1. Ashot Zaqaryan via Facebook Ashot Zaqaryan via Facebook Մայիսի 7, 2015

    keccen yese mtacum ey el tuganelu kam harkelu nor mijoc chi kara lini erbevice. Parq u pativ HH karavarutyan chkun tramabanutyan@

  2. Ashot Zaqaryan via Facebook Ashot Zaqaryan via Facebook Մայիսի 7, 2015

    keccen yese mtacum ey el tuganelu kam harkelu nor mijoc chi kara lini erbevice. Parq u pativ HH karavarutyan chkun tramabanutyan@

  3. Tigran Kirakosyan via Facebook Tigran Kirakosyan via Facebook Մայիսի 7, 2015

    ես համաձայն եմ 13 տոկոս տամ եթե կկարենան համոզեն որ էլ ստեղ %40 չտամ

Մեկնաբանությունները փակ են.