• Հիմնական
  • Բոլոր թողարկումները
  • Ֆիլմեր
  • Stand Up ելույթներ
  • Գրքեր
  • Հետադարձ կապ
  • Հերքում

ArmComedy

ավելի քան 80% ճշմարտություն

  • Լուրեր
  • Քաղաքական
  • Տնտեսություն
  • Սոցիալական
  • Միջազգային
  • ShowBiz
  • Նկարներ
  • English

Կառավարությունը փնտրում է երկու չխոսկան ու համեստ ՀԿ Հակակոռուպցիոն խորհրդին անդամակցելու համար

May 7, 2015 by Sergey

Հակակոռուպցիոն խորհուրդը շարոնակում է լինել ՇԱՏ կից կառավարությանը
Հակակոռուպցիոն խորհուրդը շարոնակում է լինել ՇԱՏ կից կառավարությանը և ղեկավարվել վարչապետի կողմից

ԵՐԵՎԱՆ – ՀՀ վարչապետի գլխավորած հակակոռուպցիոն խորհուրդը ( էն որ վիզ դրած կոռուպցիայի դեմ է պայքարում, – խմբ.) շարունակում է փնտրել երկու ՀԿ, որոնք կզբաղեցնեն քաղաքացիական հասարակությանը հասանելիք երկու տեղերը խորհրոդում:

«Մենք կողմ ենք, որ քաղաքացիական հասարակությունը ակտիվ մասնակցի խորհրդի աշխատանքներին, սակայն լավագույն օգուտը կլինի, եթե այդ երկու ՀԿ-ի ներկայացուցիչները գան, խելոք նստեն, լսեն ու չխանգարեն մեր հակակոռուպցիոն պայքարին», – նշում է խորհրդի խոսնակ-համակարգող Մամիկոն Մտերմյանցը:

 

ՀԿ-ները մտահոգված են, որ Կառավարությունը կարող է չգտնել կոռուպցիան կառավարության ներսում
ՀԿ-ները մտահոգված են, որ Կառավարությունը կարող է չգտնել կոռուպցիան կառավարության ներսում

«Մենք հո չենք ասում, որ ՀԿ-ները ընդհանրապես չմասնակցեն. նույնիսկ ձևի համար երկու տեղ ենք հատկացրել, որ չնեղանան: Բայց քանի որ երկու ՀԿ-ի ձայնը խորհրդում միևնույն է դեր չի կարող խաղալ, ավելի տրամաբանական կլինի, որ սուս-փուս նստեն, հետո սիրուն ստատուսներ գրեն ֆեյսբուքում», – շարունակում է Մտերմյանցը:

Ի դեպ, խորհրդի աշխատանքներին մասնակցելու դիմած ՀԿ-ներից մեկը վստահ է, որ այդ երկու սուս-փուս ՀԿ-ների տեղերը կզբաղեցնեն խորհրդի առավել մեծ սիմպատիա վայելով իշխանական կազմակերպություններ: «Դե ոչ իշխանական ՀԿ-ները գուցե չգնահատեն սուս-փուս նստելու կարևորությունը, անհարամար վիճակներ ստեղծեն խորհրդում», – բացատրում է մեկ այլ ՀԿ-ի ներկայացուցիչը, – «Իսկ խորհուրդը չի սիրում անհարմարություններ, շեղող հանգամանքներ… Նրանց պետք է լռություն, որ կենտրոնացած աշխատեն կոռուպցիայի դեմ պայքարի վրա»:

Այս պահին Խորհուրդը շարունակում է փնտրել երկու սուս-փուս ՀԿ, որոնք մտահոգ հայացքով կմասնակցեն խորհրդի գալիք նիստերին:

 

  • Tweet
  • WhatsApp
  • Email

Filed Under: Լուրեր, Քաղաքական Tagged With: կոռուցպիա, հակակոռուպցիոն խորհուրդ

Comments

  1. Armine Hakobyan via Facebook says

    May 11, 2015 at 13:23

    Ժող ջաաան խնդրում եմ Like արեք օգնեք հաղթենք Շնորհակալ եմ… https://m.facebook.com/blognews.am/photos/a.1070923786268980.1073741837.345784302116269/1075633052464720/?type=1&source=43

 Facebook Twitter YouTube RSS

Ամենաթարմ թողարկումը



Եղանակ

23.04.2018 °C

Ամենաընթերցվածը

  • Մադոննան մոտենում է Հայաստանում համերգ տալու տարիքին
  • Օրինաց Երկիրը կրկին կվերանվանվի Հայկական Վերածնունդ
  • Ձախլիկ մերսողների մուտքը Հայաստան կարգելվի
Կայքի նյութերի տպագիր հրատարակումը թույլատրվում է միմիայն հեղինակների համաձայնության պարագայում: Էլեկտրոնային հրատարակման (repost)-ի դեպքում թույլատրվում է օգտագործել նյութի կեսը, իսկ նյութը ամբողջովին ընթերցելու համար ակտիվ (hyperlink) հղում տալ www.armcomedy.com կայքին:
ArmComedy-ն երգիծական լուրերի կայք է: Նյութերում նշված բոլոր կերպարները, մարդիկ, երկիրները, պետական մարմինները, կազմակերպությունները, ընկերությունները, կուսակցությունները, դեպքերը մոգոնված են իսկ նմանությունը` զարմանալի զուգադիպություն:

Copyright © 2018 · Magazine Pro Theme on Genesis Framework · WordPress · Log in

loading Cancel
Post was not sent - check your email addresses!
Email check failed, please try again
Sorry, your blog cannot share posts by email.