Press "Enter" to skip to content

Մշակույթի նախարությունը դեմ է Snoop Dogg-ի համերգին Հոկտեմբերյանում

Ն
Snoop Dogg. «Հոկտեմբերյան և վերջ»

Համաշխարհային ռեփ աստղ Snoop Doggy Dogg-ի հայաստանյան համերգի մասին լուրերը հասել են ՀՀ մշակույթի նախարարություն: Նախարարությունը մի կողմից ողջունում է միջազգային ճանաչում ունեցող երգչի այցը մեր երկրիր, մյուս կողմից` տարակուսում է, թե ինչու է Snoop Dogg-ը ցանկանում համերգ տալ հենց Հոկտեմբերյանում: «Քաղաքի ընրությունը մեզ համար անհասկանալի է: Երևանում կան շատ ավելի մեծ և շատ ավելի քիչ պայթած համերգասրահներ, որտեղ ավելի տրամաբանական կլինի կազմակերպել սիրված ռեփեր/ռեփերուհու համերգը: Ինչու՞ հենց Հոկտեմբերյան: Ինչու՞ ոչ Չարենցավան կամ Գուգարք», — փորձում է հասկանալ մշակույթի նախարարության միջոցառումների և առիթների պատասխանատու Դինա Հոկոբյանը: «Ինձ թվում է հենց իրեն` Սնուփ Շնիկ Շանը ավելի հաճելի կլինի, որ ելույթ ունենա լեփ-լեցուն դահլիճի առաջ: Շատ քիչ երկրպագուներ կարող են իրենց թույլ տալ հասնել Հոկտեմբերյան համերգին մասնակցելու համար», — հավելեց նա:

Դինա Հոկոբյանի խոսքով ռեփերի անսպասելի որոշումը նաև լիովին խափանում է մշակույթի նախարարության կողմից նախագծած էքսկուրսիոն ծրագիրը: «Առավոտյան 9:00 Սնուփ Շնիկը թիվ 147 դպրոցի 3-րդ դասարանի սաների հետ, այնուհետ ընթրիք Գիտությունների ակադեմիայում: Իսկ եթե նա գնա Հոկտեմբերյան, այս ամենը շատ մեծ հարցականի տակ է», — բացատրեց Հակոբյանը: Նրա պնդմամբ Հոկտեմբերյանում բացակայում են բարձր մակարդակի հյուրանոցները, որոնք վայել են Snoop Dogg-ի մակարդակի միջազգային աստղին. «Բա մի լավ հյուրանոց չլինի՞, որ Սնուփ Շնիկ Շունը կարողանա երեկոյան մեկ գավաթ թեյ վայելել կամ առավտյան սուրճ փախլավայով: Ի՞նչ ա գտել էդ Հոկտեմբերյանում, չեմ հասկանում»: Մշակույթի նախարարությունը շտապ հեռագիր է ուղարկել Snoop Dogg-ին` կոչ անելով վերանայել այցի ծրագիրը և համերգը տեղափոխել Երևանի կամերային երաժշտության թատրոն: Հեռագրում ընդգծվում է, որ երրորդ դասարանցիները արդեն պատրաստել են նրա համար պլաստիլինից քանդակներ և  անհամբեր սպասում են աստղի հետ անդիպմանը:

36 Comments

  1. Karine Badoyan Karine Badoyan 04/05/2015

    ընկերուհուս ծնունդնա ամսի 5-ին, գալիսա Հոկտեմբերյան, ինչիա նախարարությունը խառնվել իրար ?

  2. De vor Yerevanic baci ayl qaxaq el shenacnen, chen amachi kam vat zga vor Snoopy entex a gnum ….

  3. spanich er esorvany, skzbic minchev verj, hatkapes komunistneri parad@! 20rd darn e verjiverjo!

  4. inch eq Hoktemberyani anun@ hanel?kareli e mtacel ayntex aprox bolor mardik tmramol en.dzezanic aseq

  5. Bayc mardik ichqan nexvac en es kyanqic et dzer asac shiki hech shnikin chi te duq inch kxosaq ira masin

  6. 147 դպրոցի տնօրենին կաշառք տվել եք ,որ թողի մտնեք ներս???

Մեկնաբանությունները փակ են.