Press "Enter" to skip to content

Ոստիկանությունը առաջարկում է Նախախորհրդարանին դիմավորել Հարյուրամյակը առանց մի քանի ակտիվիստի

Ռեժիմը մասամբ ընդունել է խուճապի մեջ լինելու մասին լուրերը
Ռեժիմը մասամբ ընդունել է խուճապի մեջ լինելու մասին լուրերը

«Գիտեք մեզ հաճելի՞ ա իրենց բանտում պահել… Ուղղակի դե հազար ու մի մեյմունություն կարող ա անեին էս ընթացքում… Չգիտե՞ք իրենց. բարի մտադրություններով, բայց հինգերորդ դասարանցու խելքով մարդիկ են», — նշում է ոստիկանության մամուլի խոսնակը:

Մի քանի օր առաջ ձերբակալված Նախախորհրդարանի անդամներին բերման են ենթարկել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: «Կարծեմ էդ խուլիգանությունն ա կամ էդ տիպի մի բան», — բացատրեց քննչական կոմիտեի ներկայացուցիչը:

Քննիչները պնդում են, որ ունեին օպերատիվ տեղեկություն, որ Նախախորհրդարանը պատրաստվում էր զանգվածային ընդվզման միջոցառումներ անել ապրիլի 24-ին:

«Մեր հետախուզական խումբը երկար ամիսներ աշխատում էր այդ տեղեկատվությունը ստանալու համար: Չենք կարող բացահայտել մեր աղբյուրները, բայց վստահեցնում ենք, որ տեղեկատվությունը վստահելի է», — ասում է քննչական կոմիտեի ներկայացուցիչը:

«Մենք շարունակելու ենք խուզարկությունները: Չի բացառվում, որ կգտնենք նաև Արտաշ Ասատրյանի մասսայական բնաջնջման ձայնագրություններ», - ոստիկանության խոսնակ
«Իսկ ակտիվիստներից մեկի տանը գտել ենք մասսայական բնաջնջման զենք` Վիոլետ Գրիգորյանի ոտանավորների գիրք», — ոստիկանության խոսնակ

Նախախորհրդարանի քարտուղար Անահիտ Նախաբաբլոյանը բացատրում է կոմիտեի բացահայտումը. «Դե… մենք մամուլի հաղորդագրություն էինք տարածել, որով ասում էինք, որ այդ օրը մեծ ցույց ենք անելու: Գուցե այդտեղից են իրենց հետախույզները բացահայտել մեր պլանները…»:

Այս պահին ոստիկանությունը շարունակում է խուզարկությունները նախաձեռնության անդամների տներում, որի արդյունքում արդեն առգրավվել են բազմաթիվ սառը զենքեր. 232 դանակ և շամփուր, 43 դանկրատ,  32 ձմեռվանից մնացած լեչոյի պահածո, որը «կարող էր փչանալ և օգտագործվել որպես քիմիական զենք», 21 ‘շվաբր’ մակնիշի հարվածող գործիք և Արմենչիկի 2 դիսկ:

Նախախորհրդարանը արդեն ներողություն է խնդրել Արմենչիկի դիսկեր պահելու համար, սակայն պնդում է, որ մնացած գտածոները կիրառվել են կենցաղային նպատակներով:

Անհանգստության ալիքը մեղմելու համար ոստիկանությունը ևս մեկ անգամ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ ձերբակալված ակտիվիստները կարձակվեն հենց վիճակը մի քիչ խախանդվի. «Օրենքի շրջանակներում մենք ընդամենը կանխել ենք պոտենցիալ անհամությունները, որ կարող էին կազմակերպվել Նախախորհրդարանի կողմից»:

6 Comments

  1. Garik Ghonyan via Facebook Ապրիլի 16, 2015

    Նախախորհրդարանի հանդեպ շատ նախալավարի գործեցին

  2. Harut Harutyunyan via Facebook Ապրիլի 16, 2015

    Karajarkei,Qardashyani galuc araj,havaqel bolor txamardkanc. De,nranq enpisi ban unen,vor hnaravor e ev brnabarein)))

  3. Gajaene T-S via Facebook Ապրիլի 16, 2015

    baiz mi tesak amboxjakan chi` orinak turkiayi koxmic natoyi shrjanaknerum patrastakamutyun ajakcutyan kam mijamtutyan ;p ajakcelu naxaxorhrdani azgayin kochin dzerbazatvel sovetakan rusakan rejimi azdecutyunic u xtanelu nor voraki haykakan petutyun axax; mtahogutyun taracashrjanum haxurn azgaynakan sharjumneri verelki fonin haykakan herankarner mianalu sunineri hetaga hnaravor razmakan dashinkin )) u chtaracvem te che khasnem minchev naxijevan heto bayazet, kimic kanyeic chek karoxanum ktrvel erevum a :/

Մեկնաբանությունները փակ են.