Press "Enter" to skip to content

7 բան, որ պետք չէ ցույց տալ Քիմ Քարդաշյանին Հայաստանում

11129916_10155432421020613_3006267298056855612_n1. Հանրային խորհուրդը — Քարդաշյանենք առանց այդ էլ խիտ գրաֆիկով են, դե արի էդքան ժամանակ գտի ու բացատրի, թե Հանրային խորհուրդը ինչի համար է։

2. ԱԺ պատգամավորների մեքենաները — Դե արի բացատրի, որ մենք փոքր երկիր ենք ու PR-ի գումար չունենք։

3. Ծաղկաձորի հյուրանոցների գները — Մարդ ես, գուցե ձմռանն էլ ուզենան գան. թող գան հասնեն, նոր տեղում մի բան կմտածենք։

4. Ծառահատումները — Դե արի բացատրի, որ չէտած ծառերը աղավաղում են քաղաքի ճարտարապետական տեսքը։

5. Որոշ հայ աստղերի ֆեյսբուքյան ստատուսները — Պետք չի… Ուղղակի պետք չի։

6. Ուինդսերֆինգի ֆեդերացիան — Տես կետ 2

7. Եթե, այնուամենայնիվ, նախորդ 6 կետերը արդեն ցույց են տվել, այդքանից հետո ոչ մի դեպքում պետք չէ ցույց տալ Գյումրիի ճանապարհաշինական վիճակը, որովհետև դե արի բացատրի…

Հենց նոր մեզ հուշեցին, որ 7-րդ կետն էլ արդեն ակտուալ չէ։

8 Comments

  1. Mnatsakan Arakelyan via Facebook Mnatsakan Arakelyan via Facebook Ապրիլի 12, 2015

    Ժողովուրդ, 7 կետնել մորթում ա, ապրե՜ք…)))

  2. Elmira Sargsyan via Facebook Elmira Sargsyan via Facebook Ապրիլի 12, 2015

    6. Ուինդսերֆինգի ֆեդերացիան – Տես կետ 2

  3. Gohar Davtyan via Facebook Gohar Davtyan via Facebook Ապրիլի 12, 2015

    ՀՀԿ -ի տատիին էլ պետք չէր ցույց տալ, բայց… ինքն իրեն արդեն ցույց տվեց։ Աշխարհով մեկ խայտառակ եղանք։ 🙂

  4. Gohar Davtyan via Facebook Gohar Davtyan via Facebook Ապրիլի 12, 2015

    ՀՀԿ -ի տատիին էլ պետք չէր ցույց տալ, բայց… ինքն իրեն արդեն ցույց տվեց։ Աշխարհով մեկ խայտառակ եղանք։ 🙂

Մեկնաբանությունները փակ են.