Press "Enter" to skip to content

Կառավարությունն այս տարվանից կֆինանսավորի անհետաձգելի քթի պլաստիկ վիրահատությունները և շրթունքների լիցքը

«Որովհետև մենք ոչ միայն կթում ենք ժողովրդին, այլև... դե հակառակը...», - կառավարություն
«Որովհետև մենք ոչ միայն կթում ենք ժողովրդին, այլև… դե հակառակը…», — կառավարություն

ԵՐԵՎԱՆ — Կառավարությունը երեքշաբթի հրավիրած արտահերթ նիստում որոշեց լուծում տալ անհետաձգելի առողջապահական հարցերի ֆինանսական խնդրին: Սույն տարվա սեպտեմբերից սոցիալապես անապահով խավերը վերջապես կստանան աջակցություն քթի և շուրթերի էսթետիկ բարեփոխման հարցում:

«Վիճակը անմխիթար էր արդեն քանի տարի. քանի որ անապահով խավը եկամուտի 70%-ը ծախսում է սննդի վրա, ապա գումար չի մնում շրթունքների հաստացման և քթի նվազեցման համար», — բացատրում է կառավարության ճգնաժամային ծախսերի պատասխանատու Արտյոմ Բամբինյանցը: — «Այդ ընթացքում ապահով խավը լավ ուռացրել է պռոշները և ոչ միայն, ինչի արդյունքում դարձել է ավելի գրավիչ, իսկ դրա ադրյուքնում` մեծացել է հարուստների և աղքատների միջև անջրպետը»:

Կառավարության ներկայացուցիչը բացատրում է նաև, որ ավելի հաստ շրթունքները թույլ կտան ավելի համոզիչ աղոթել տնտեսության հզորացման համար: Դա համահունչ է երկրում մեծ թափ ստացած եկեղցաշինության գործին:

«Ամեն տարի միլիոնավոր դոլարներ են ծախսվում նոր շքեղ և հարուստ եկեղեցիներ կառուցելու վրա, մինչդեռ աղոթողների մեծ մասը գալիս են անապահով խավերից` իրենց խոսքը առ Աստված հասցնելով այդ բարակ ու անտպավորիչ շուրթերով», — նշում է Բամբինյանցը: — «Նման շուրթերով չեմ պատկերացնում, որ Աստված լուրջ ընդունի այդ աղոթքը»:

Մյուս տարվանից նախատեսվում է նաև իրականացնել ծրագրի երկրորդ փուլը` անհետաձգելի կրծքերի մեծացման պլաստիկ վիրահատություններ երիտասարդների համար: Կառավարությունը բացատրում է, որ դա պետք է խրախուսի ամուսնությունները և զբոսաշրջությունը:

«Մենք շարժվում ենք միայն Թամանյանի ճանապարհային քարտեզով», - Ամադունց
«Մենք շարժվում ենք միայն Թամանյանի ճանապարհային քարտեզով», — Ամադունց

«Ես ինքս ամուսնացել եմ միայն սադրիչ չափերի ծիծիկների խաթր», — բացատրում է կառավարությունը: — «Պետք է խրախուսել ժողովրդագրական բումը: Բնականաբար մենք ամեն ինչ կանենք ողջամիտ սահմաններում` կօգնենք նախ առաջին չափի մեր քաղաքացիներին /հիմնականում իգական սեռի/: Նրանց կհասցնենք երկրորդ չափի: Իսկ ապագայում, եթե բյուջեն թույլ տա, արդեն կփորձենք երկրորդներին դարձնել երրորդ կամ նույնիսկ չորրորդ»:

Վերջին նախաձեռնությունը ողջունել է նաև տուրիզմի զարգացման կենտրոնի տնօրենը: «Դա շատ լավ է տուրիզմի զարգացման համար: Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն մեր լեռները, անիմսատ բլուրները, այլև… այլ կարգի բլուրներ, որոնք կընդգծեն մեր ազգային լանդշաֆտի գեղեցկությունը», — բացատրում Անատոլի Ծիծնբերգը:

Հավանության շարքը եզրափակել է Երևանի քաղաքապետարանը, որը վստահեցրել է, որ ավելի մեծ ծիծիկները կընդգծեն նաև քաղաքի թամանյանական պատկերը: «Թամանյանի գծագրով Երևանը նախատեսված է միջինից բարձր չափի կրծքերով կանանց համար: Այնպես որ այս քայլը մաեստրո Թամանյանի սրտով կլիներ», — ասաց քաղաքապետարանի դիզայնի բաժնի պետ Վլադլեն Ամադունցը:

2 Comments

  1. Armen Baghdasaryan via Facebook Armen Baghdasaryan via Facebook 07/04/2015

    Իսկ չի նախատեսու՞մ “Արի տուն, քիթդ պլաստիկ օպերացիա արա” հույժ կարևոր և աշխարհասփյուռ հայությանը միավորող ծրագիրը:

Մեկնաբանությունները փակ են.