Press "Enter" to skip to content

Կառավարությունը մտադիր է կանանց երկրորդ միամսյակ սահմանել

Հայ կնոջ հեգեվիճակը ըստ կառավարության տեսլականի
Հայ կնոջ հոգեվիճակը ըստ կառավարության տեսլականի

Կառավարությունը այսօր Ազգային ժողվին ներկայացրել է նոր որոշման նախագիծ, համաձայն որի` երկրում կստեղծվի երկրորդ կանանց միամսյակը: Ըստ հեղինակների` քայլն ուղղված է առողջացնելու տնտեսությունը և էլ ավելի հավասարեցնելու կանանց և տղամարդկանց իրավունքները: Համաձայն նախագծի` հուլիսի 13-ն ու օգոստոսի 11-ը կհռչակվեն տոն օրեր` համապատասխանաբար «Միջազգային կանացիության օր» և «Համայակական քնքշության և նրբության օր», իսկ տոների միջև ընկած 29 օրերը կդառնան երկրորդ միամսյակ:
Կառավարության տոների և ոչ աշխատանքային օրերի բաժնի ղեկավար Մեխակ Տոնապետյանի կարծիքով երկրորդ միամսյակը լրացուցիչ լիցք կհաղորդի երկրի տնտեսությանը. «Երկրորդ միամսյակի տեսլականը հենց այնպես չստեղծվեց` երկար ուսումնասիրություններ ու հետազոտություններ ենք արել: Տոն օրերին բազմապատկվում է ծաղիկների վաճառքը երկրում, շոկոլադն ու տարատեսակ նվերներն են ավելի աշխույժ վաճառվում, էլ չեմ խոսում նրա մասին, որ սննդի օբյեկտներում անհնար է սեղան պատվիրել: Իսկ որքան շատ գումար մտնում է երկրի տնտեսություն, այնքան շատ հարստանում ենք բոլորս»: Օգոստոսի 11-ի համար նախատեսվում է ստեղծել մի յուրահատուկ խորհրդանիշ` հավանաբար դա կլինի արևածաղիկը: Արդեն կա պայմանավորվածություն Չինաստանի Մենգ Պաո գյուղի հետ, որտեղ և կարտադրվեն արևածաղկով կրծքանշաններ, բրելոկներ, զարդեր և դրոշակներ:

Դատապարտում են
Նոր տոները տնտեսական աճպարարություն են

Կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, ի զարմանս հեղինակների, արդեն քննադատել են նոր նախագիծը: «Կանա՛յք» ՀԿ նախագահ Արմինե Էմանսիպյանը գտնում է, որ կառավարությունը ավելի շատ ջանքեր պետք է ուղղի սոցիալական և աշխատանքային պայմանները լավացնելուն, ոչ թե նոր տոներ ստեղծելուն: «Եթե ինձ հարցնեք` երկրորդ միամսյակը թող տղամարդկանց համար ստեղծեն: Այ դա կլինի հավասարություն: Իսկ եթե ավելորդ ժամանակ կա, դա նվիրեք, օրինակ, թրաֆիքինգին կամ ընտանեկան բռնություններին, կամ գոնե մի ստեղծեք նոր տոներ», — նշեց Տոնապետյանը:
Կառավարությունը նաև պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանի բանկերի հետ, համաձայն որի` բանկերը կստեղծեն մատչելի և ճկուն վարկային համակարգ հատուկ երկրորդ միամսյակին պատրաստվող տղամարդկանց համար: Բանկերը խոստանում են աննախադեպ ցածր` 18% տարեկան տոկոսադրույք:

Մեկ մեկնաբանություն

  1. Hovsep Shirinyan via Facebook Hovsep Shirinyan via Facebook 03/04/2015

    Թող կորչի հավասարությունը:))))

Մեկնաբանությունները փակ են.