
ԵՐԵՎԱՆ — Երկուշաբթի ցերեկը` 16:00-ի կողմերը, Երևանում և հարակից շրջաններում տեղաց բեսսամթ ուժեղ անձրև, որի արդյունքում հավանաբար կդանդաղի այս տարվա տնտեսական աճը:
Կառավարությունը արդեն հայտարարել է, որ ամեն ինչ կարվի, որ անձրևի ազդեցությունը հասցվի նվազագույնի, սակայն տնտեսական դանդաղեցումից խուսափել չի ստացվի: «Ախր շատ բեսսամթ ուժեղ էր անձրևը… Անհնար ա, որ մի ձև չազդի տնտեսության վրա…», — նշեց կառավարության տնտեսական զարգացման գծով Համոն:
Մտահոգությունը արդեն հաստատել են նաև Ֆինանսների նախարարությունում` նշելով, որ մոտակա օրերին պարզ կլինի հնարավոր վնասի չափը. «Սովորաբար անձրևի արդյունքում տնտեսական աճի դանդաղեցում չի լինում: Անձրևը դա սովորական, բնական երևույթ է` նույնիսկ սելավը, անցնում գնում է», — բացատրում է նախարարության խոսնակ Փլան Ֆստունցը, — «պարզապես այս մեկը իրոք բեսսամթ ուժեղ էր»:

Միջազգային հանրությունը ևս միացել է հնչեցված կարծիքների շարքին: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) իր արտահերթ հաղորդագրության մեջ արդեն հայտարարել է. «Բեսամթ սելավ: Սենց սելավ մեկ էլ 1945-ի հունվար-փետրվարին է եղել Դրեզդենում, բայց ուրիշ տեսքով: Եվ այդ տարի Դրեզդենում շատ դանդաղեց տնտեսական աճը», — նշված է ՎԶԵԲ հաղորդագրության մեջ:
Ընդդիմադիր ուժերը ևս արձագանքել են անձրևին: ԲՀԿ-ն «ապշեցուցիչ իր հորդառատությամբ և ահասարսուռ իր ջրայնությամբ» է անվանել տեղացած անձրևը: Վերջում նաև հավելելով «բեսսամթ» եզրույթը, որով ընգծվել է անձրևի և տնտեսության կապը:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը համեմատաբար զուսպ է արտահայտվել անձրևի մասին. «Ես չէի ուզենա մանրամասն խոսել տեղացած անձրևի մասին, որը, ի դեպ, բեսսամթ ուժեղ էր և հորդառատ: Էկոնոմիկայի նախարարությունը բավականին նեղ լիազորություններ ունի և տնտեսական աճը ավելի շատ Ֆինանսների նախարարության գործն է: Դրա համար, կարծում եմ` անձրևի հետ կապված բոլոր հարցերով դիմեք իրենց»:
Զուգահեռաբար Կենտրոնական բանկը հայտնել է, որ անձրևը կարող է ազդել նաև դոլար-դրամ փոխարժեքի տատանումների վրա: ԿԲ խոսնակ Դոմինիկ Հակոբյանը հակիրճ ներկայացրեց պատճառը. «Բեսսամթ էր անձրևը… Բեսսամթ»:
արդեն զգացնել ա տալիս …
ԻՍԿ ՈՎ Է ՑԱՆԿԱՑԵԼ ՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԼԻՆԻ ՀՀ ՈՒՄ ???
Կառավարության ծրագիրնա ուղղված խթանելու ծիրանի գնի աճին
Texic kangnaca el ur dandaxi?
Նայած թե որ տեսանկյունից նայենք։ Եթե Վանաձորի օրինակով սկսեն ջրափոսերի վրա ասֆալտ անել, գուցե նոր տեմպ ստանա տնտեսության աճը։