Press "Enter" to skip to content

Աղվան Հովսեփյանը առաջարկում է տնտեսական բարելավմանը նվիրված հսկա խաչ կառուցել Հանրապետության հրապարակում

«Տնտեսության հույսը պետք է դնել Աստծո վրա: Մեր փայ Աստծո», - Հովսեփյան
«Տնտեսության հույսը պետք է դնել Աստծո վրա` մեր փայ Աստծո», — Հովսեփյան

ԵՐԵՎԱՆԱղվան Հովսեփյանը հանդես է եկել տնտեսական աճը խրախուսելու նոր նախաձեռնությամբ, որը ներկայացրել է կառավարությանը երեքշաբթի օրվա նիստի ընթացքում: Նախաձեռնության հիմքում ընկած են Աստծո ուշադրությունը գրավելուն և սիրտը շահելուն միտված քայլեր:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը մտահոգություն է արտահայտել ԱՄՀ և ՀԲ` Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ բացասական կանխատեսումներին և առաջարկել է ասիմետրիկ պատասխան տալ. «Եկեք մեծ խաչ տեղադրենք Հրապարակում», — նշել է Հովսեփյանը նախ շատ նեղ ընկերական շրջապատում:

Անզգուշորեն արտասանված միտքը այնքան է դուր եկել ընկերներին, որ այն զարգացրել և ներկայացրել են կառավարության ուշադրությանը: «Կարծում եմ, կառավարությունը փորձել է ամեն ինչ. բարեփոխումներ, ՓՄՁ հարկերի թեթևացում, նոր վարկեր, նույնիսկ վարչապետին փոխելը, բայց այդ ամենը չի օգնում տնտեսությանն ու հասարակությանը», — բացատրում է Հովսեփյանը, — «մինչդեռ պետք է չմոռանալ, որ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք ու… դե… պետք ա դրանից մաքսիմալ օգուտ քաղել մեր փայ Աստծուց»:

Հրապարակի խաչը բաղկացած կլինի 1714 ենթախաչիկներից և երեք աչքուլունքից:
Հրապարակի խաչը բաղկացած կլինի 1714 ենթախաչիկներից և երեք աչքուլունքից:

Աղվան Հովսեփյանի նախաձեռնությունը արդեն դրական արձագանք է ստացել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից, որն առաջարկել է նաև խաչին կից կանգնեցնել Գաբրիել հրեշտակի արձանը` որպես հայ-հրեշտակյան հարաբերությունների ամրապնդման խորհրդանիշ:

Նախաձեռնությունը բարձր գնահատականի է արժանացել Ֆինանսների նախարարության կողմից, որտեղ նշում են նախորդ նման դեպքերի հաջողությունը: Նախարարության ավագ փորձագետ Խաչատուր Խաչակրյանցը ասում է. «Մի քանի տարի առաջ Ապարանում տեղադրվեց հսկայական խաչ: Եվ արդյունքում ի՞նչ տեսանք` քաղաքը մեկ տարվա ընթացքում արձանագրեց 78% տնտեսական աճ, տրանսֆերտների ավելացում `56%, իսկ ծնելիությունը մեծացավ հինգ անգամ»:

Այս տեղեկատվությունը հաստատում է նաև բուն Աղվան Հովսեփյանը. «Այո, այդպես էլ կա: Մենք ճիշտն ասած ակնկալում էինք ոչ թե 78% այլ 81% աճ, բայց էլի վատ չի: Մենք գոհ ենք մեր փայ Աստծուց»:

Կառավարությունն այժմ քննարկում է սոցիալական ոլորտի կրճատումները, որոնք թույլ կտան կառուցել Հրապարակում 34 մլն դրամ արժողությամբ այդ խաչքարը:

6 Comments

  1. Хачы лав митк е арже иарке. Байц мтацум ем вор айд хачи патрастумы у техадрумы тнтесакан ач кгранци hастат ми 2 марду грпанум и hашив жоговрди грпаннери. Иск те петутян макардаков ач кгранцви те че ес чгитем…

  2. Khar Megiddo via Facebook Khar Megiddo via Facebook 19/03/2015

    Անելուց- գոնե խմորից սարգեն…

    • Hakob Margaryan Hakob Margaryan 26/03/2015

      Էս ԿԱՇԱՌԱԿԵՐ նախկին դատախազը, Երկու տարի առաջ մի 30 մետր բարձրությամբ երկաթյա խաչ կանգնեցրեց իր հայրենի գյուղում, որով էլ ողջ Ապարանի շրջանը <>: Հիմա այդ փորձը ուզում է տարածել ամբողջ հանրապետությունում… Կեցցե՜ն սերժական հավերժ թալանչի չինովնիկների, երկրի տնտեսական արագ զարգացման նպաստող ռացիոնալիզատորական ստեծագործ մտքի ակտիվությունը…

  3. «… 34 մլն դրամ արժողությամբ այդ խաճքարը:» — Ձեր խիղճը կտրվի, վրիպակ անելուց մի քիչ նորմալ վրիպակներ արեք. քունը գլխիս՝ մի քանի վայրկյան մտածում էի, թե խճաքարն էս տեքստի հետ ինչ կապ ուներ: 😀

Մեկնաբանությունները փակ են.