ԵՐԵՎԱՆ — Հայաստանի նախկին արտգործնախարար, Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանը դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին, ինչը լրջագույն հարված է կուսակցության ինտելեկտուալ ներուժին: Եթե Օսկանյանի դիմումը բավարարվի կուսակցությունը զրկվում է IQ միավորների առյուծի բաժնից, ինչը մտահոգություն է առաջացրել մի շարք երիտասարդ գիտնականների շրջանակում: «Եթե Օսկանյանը իսկապես դուրս գա, ԲՀԿ անդամների կարդացած գրքերի համախառն ցուցանիշը լուրջ անկում կապրի` վերադառնալով 2011թ. ցուցանիշներին», — նշում է սոցիոլոգ Բենյամին Համբարձումյանը, որը ղեկավարում է ԲՀԿ-ն ուսումնասիրող երիտասարդ գիտնականների ակումբը: Այս նոր հանգամանքը շրջադարձային է հետազոտությունն իրականացնողների համար, քանի որ մինչ օրս երիտասարդ գիտնակաները փորձում էին պարզել թե ինչու էր Օսկանյանը ընդհանրապես դարձել ԲՀԿ-ի անդամ, իսկ հիմա պետք է սկսեն ուսումնասիրել ԲՀԿ-ից դուրս գալու պատճառները: «Օսկանյանի հեռանալով զգալիորեն նվազում է լեզուների ցանկը, որին տիրապետում են ԲՀԿ-ում: Սա լուրջ մարտահրավեր կլինի ԲՀԿ արտաքին կապերի համար», — ասում է Համբարձումյանը` հավելելով, որ Օսկանյանը, հավանաբար, իր հետ կտանի Հայաստանում աշխատող դիվանագետների հեռախոսահամարներով բլոկնոթը, ինչը զրոյացնում է ԲՀԿ կապերը դիվանագիտական կորպուսի հետ: «Մնում է միայն հուսալ, որ գոնե Բրիտանական հանրագիտարանի հատորները իր հետ չի տանի, որովհետև, դե խիղճն էլ է լավ բան», — ամփոփում է Համբարձումյանը:
Դեռ պարզ չի արդյոք ԲՀԿ-ն կփորձի նոր ինտելեկտուալ շոգեքարշ անդամագրել, Օսկանյանի կորուստը հնարավորինս աննկատ հաղթահարելու համար: Մեր աղբյուրների համաձայն գիտնական Սթիվեն Հոքինգը կտրականապես մերժել է Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը միանալու համար: Չի բացառվում, որ կուսակցությունը այլ երլքեր գտնի և, օրինակ, թարմացնի գրասենյակների համակարգիչները i7 պրոցեսորներով:
Armcomedy.com ջան,ձեր էդ ճարտար ու սուր լեզվով հասարակության ավելի լայն շերտին տեսանելի ու լսելի դարձրեք վանդալիզմի էս խայտառակ դրսւորումը?
Ահա՝
ՀՀԿ-ն հիմա պիրյոդ ա: