Press "Enter" to skip to content

Փետրվարի 20-ին տեղի կունենա երկրորդ միասնության շուրջպարը Արագածի շուրջ

Շուրջպարը նախատեսվում է որպես միջկուսակցական սիրո միջոցառում
Շուրջպարը նախատեսվում է որպես միջկուսակցական սիրո միջոցառում

ԵՐԵՎԱՆ — Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի քաղաքական ուժերը անակնկալ են պատրաստել իրենց ժողովրդի համար` գեղեցիկ միասնության շուրջպար: Կազմակերպիչները պդնում են, որ նպատակը քաղաքական նոր մշակույթ ձևավորելն է, որտեղ տարբեր քաղաքական ուժեր կարող են վիճել և բարիշել շատ կարճ ժամանակում:

ՀՀԿ խոսնակը բացատրում է, որ  միտքը ծագել է բոլոր ուժերի մոտ միաժամանակ. «Մենք և մեր գործընկերները մտածեցինք` ինչու է պետք վիճել, եթե կարելի է ուրախանալ։ Ինչու է պետք կռվել, եթե կարելի է շուրջպարի բռնվել։ Ինչու վիրավորել, եթե կարելի է ջան ասել, ջան լսել»:

ԲՀԿ-ն ևս լուրջ դեմքով բացատրեց, որ տվյալ վիճակում ամենաճիշտ լուծումը դա բոլոր կուսակցություններով հավաքվելն է և միասնական շուրջպարի բռնվելը: Նաիրա Զոհրաբյանը ասել է. «Անկեղծ ասած` ամեն ինչ փոխվեց դեմ առ դեմ հանդիպումից հետո: Այսքան ժամանակ մենք մտածում էինք, որ հանրապետականները կոռումպացված և մեծամիտ ռեժիմի ներկայացուցիչներ են, սակայն հանդիպեցինք, զրուցեցինք ու պարզվեց ի՞նչ` հիանալի անձնավորությունների մի խումբ»:

Նույնը նշում են նաև իշխանության ներկայացուցիչները: Արմեն Աշոտյանը նշել է, որ ԲՀԿ-ականները բավական կիրթ ու գրագետ անձնավորություններ են. «Դե հեռվից հեռու որ տեսնում ես, լսում ես, կարող է թվալ, որ… դե.. IQ-ի խնդիր կա, բան… Բայց որ անձամբ խոսում ես, պարզվում ա ոչ միայն Վարդանանք են կարդացել, այլև Պյութագորասի թեորեմը ջրի պես գիտեն»:

«Պարելու ընթացքում կփորձենք իշխանական բուրգից էլի բեկորներ ոկել», - Զուրաբյան
«Պարելու ընթացքում կփորձենք իշխանական բուրգից էլի բեկորներ պոկել», — Զուրաբյան

Փոքր ինչ անորոշ արձագանք են տվել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: «Դե.. մենք ավելի շատ հեղափոխության էինք պատրաստվում», — ասում է ՀԱԿ հիմնադիր համակարգող Լևոն Զուրաբյանը, – «Սակայն եթե մեր ԲՀԿ-ի գործընկերները գտնում են, որ ճիշտը միասնության շուրջպարն է, ապա մենք ըմբռնումով ենք մոտենում` ուրեմն ճիշտը միասնության շուրջպարն է»:

Հատուկ քննչական կոմիտեն ևս միացել է նախաձեռնությանը. «Մեզ մի պահ թվաց ինչ-ինչ ուժեր գուցե խուսափում են հարկերից և ապօրինի զենք են պահում, բայց մի քիչ մոտիկից ծանոթանալուց հետո պարզվեց ինչ` մի հրաշք հարկատուներ, մի օրինապաշտ զենք կրողներ»:

Անանուն աղբյուրների փոխանցմամբ` ԱԺ-ում տիրում է սերն ու փոխադարձ հարգանքը: ԱԺ նախագահը (որը համատեղությամբ նաև Գալուստ Սահակյան է) արդեն ստորագրել է հրաման, որի համաձայն անցած նստաշրջանում ոչ մի պատգամավոր չի բացակայել ոչ մի նիստից: «Մի քանի ԲՀԿ պատգամավոր նույնիսկ գիշերներն էին մնում և աշխատում օրենքների վրա», — նշում է Սահակյանը, — «Ինչպես չսիրել նման մարդկանց…»:

25 Comments

  1. Andranik Zaqaryan via Facebook Փետրվարի 19, 2015

    Ինչներիտ վրեն եք պարում ու ուրախանում այ աղքատ պետություն.

  2. Մարիա Աբրահամյան via Facebook Մարիա Աբրահամյան via Facebook Փետրվարի 19, 2015

    Lol 😀 :)))

  3. Vitali Mangasaryan via Facebook Փետրվարի 19, 2015

    Պյութագորասի թեորեմն 2 օրում յուրացվեց ,բայց Վարդանանքի համար ժամանակա պետք

  4. Karine Malkhasian via Facebook Karine Malkhasian via Facebook Փետրվարի 19, 2015

    Լավն էր։)))))))))!!!!!!

  5. David Osipyan David Osipyan Փետրվարի 19, 2015

    Mi hat el simvolik Che Gevarai teskov khrtvilak kvaren.
    Ibtev amen tesaki heghapoghutjunner datapartogh khorhurd.

  6. N Ch Yan via Facebook N Ch Yan via Facebook Փետրվարի 19, 2015

    😀😀😀ba tenum eq inch ardara sax

  7. Garik Sahakyan via Facebook Փետրվարի 19, 2015

    🙂 🙂 🙂 🙂 🙂 🙂 🙂 Vay Tatev jan, vonc em sirun qo yumory. Nice

  8. Diana Manukian via Facebook Diana Manukian via Facebook Փետրվարի 19, 2015

    🙂 🙂 🙂

  9. Anahit Abrahamyan via Facebook Anahit Abrahamyan via Facebook Փետրվարի 19, 2015

    😂😂😂

  10. Ono Hma via Facebook Ono Hma via Facebook Փետրվարի 19, 2015

    YETE IRANQ ARAN ETAN aRAGAC HASTAT BRNEN :d GITEQ INCHQAM DYUN KA 10 METR XAY :d :d

  11. Gayane Makhmourian Gayane Makhmourian Փետրվարի 20, 2015

    Երկրորդ միասնության, թե՞ միասնության երկրորդ շուրջպարը։

Մեկնաբանությունները փակ են.