Press "Enter" to skip to content

Ռեժիմը կոչ է անում Նախախորհրդարանին միասին դիմավորել Հարյուրամյակը

«Թող խաշի սեզոնի բացումը դիմավորեն առանց ռեժիմի կամ Մարտին Լյուտեր Քինգի օրը: Ինչո՞ւ հենց ապրիլի 24-ին են ուզում մեզ հրաժեշտ տալ», - Է. Շարմազենկո:
«Թող խաշի սեզոնի բացումը դիմավորեն առանց ռեժիմի կամ Մարտին Լյուտեր Քինգի օրը: Ինչո՞ւ հենց ապրիլի 24-ին են ուզում մեզ հրաժեշտ տալ», — Է. Շարմազենկո:

ԵՐԵՎԱՆ — Իշխանությունը կոչ է արել Նախախորհրդարանին և քաղաքական բոլոր մյուս ուժերին միասին անցկացնել Հարյուրամյակը: Հարյուրամյակից հետո ռեժիմը պատրաստ է քննարկել առանձին կյանք վարելու տարբերակները:

«Կարծում ենք ապրիլի 24-ը հարմար օր չէ մեզանից բաժանվելու համար… Ախր, դա պետք է միասնության օր լինի», — նշել է ռեժիմը, — «Թող էլի ռեժիմը վերացնելու կոչեր անեն, ի սեր Աստծո, բայց թող մեկ այլ առիթ գտնեն: Օրինակ` ինչու ոչ` «Սուրբ թարգմանչաց տոնը առանց ռեժիմի» կամ «Վարդավառը առանց ռեժիմի», բայց ոչ այս համազգային տարելիցը»:

Մի շարք ընդդիմադիր ուժեր անսպասելիորեն դրական են արձագանքել իշխանական նախաձեռնությանը: Մասնավորապես Ժառանգությունը հայտնել է, որ կուսակցությունը պատրաստ է նախաձեռնել «Մայիսի 9-ը առանց ռեժիմի» շարժումը, իսկ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը հայտարարել են «Կանանց միամսյակը առանց ռեժիմի» համապետական բողոքի ցույցերի շարքը:

Հայաստանի կոմունիստական կուսակցության երիտասարդական թևը առաջարկել է վերջ տալ ռեժիմին մայիսի մեկին: Երիտթևի ղեկավար Պավլիկ Վաղեմունցը, 71 տարեկան, նշել է. «Հաշվի առնելով, որ ռեժիմը նախ և առաջ սպառնում է աշխատավորներին և բանվոր դասակարգին, ապա պետք է… ինչպես ասում էր Լենինը… մեր կուսակցությունը կարծում է, որ…ինչի՞ մասին էի խոսում… հա` կեցցե մայիսի մեկը»:

«Կա մի փոքրիկ հավանականություն, որ Նախախորհրդարանին չի հաջողվի Հարյուրամյակը անցկացնել առանց ռեժիմի», - Ադիբունց:
«Կա մի փոքրիկ հավանականություն, որ Նախախորհրդարանին չի հաջողվի Հարյուրամյակը անցկացնել առանց ռեժիմի», — Ադիբունց:

Սակայն նախաորհրդարանը հրաժարվում է փոխել ռեժիմին հրաժեշտ տալու օրը: «Մենք արդեն մի քանի անգամ փորձել ենք ռեժիմից ազատվել սովորական օրերին, բայց այդ դեպքում ոչ մեկ մեզ չի նկատում», — բացատրում է Նախախորհրդարանի ներկայացուցիչ Ակսել Նախախունցը, — «Իսկ եթե կապում ենք առավել զգայուն, համազգային և մանավանդ ողբերգական օրվա հետ, ապա շատ ավելի մեծ հավանականություն կա, որ գոնե այս անգամ կնկատեն մեր նախաձեռնությունը»:

Քաղաքագետ-հրապարակախոս Ահարոն Ադիբունցը Նախախորհրդարանին առաջարկել է «Վարդավառն առանց ռեժիմի» տարբերակը: Փորձագետ-լեզվաբանը պնդում է, որ այստեղ կարելի է խաղացնել «ջրենք ռեժիմը միասին», «մի թողեք ռեժիմը չոր դուրս գա» և այլ գրավիչ կարգախոսեր:

Անանուն աղբյուրները հայտնում են, որ եթե հանկարծ ապրիլի 24-ին ռեժիմը չհեռանա (զուտ հիպոթետիկ ենթադրություն — խմբ.), ապա Նախախորհրդարանը ծրագրում է անցկացնել «Դեկտեմբերի 7-ը առանց ռեժիմի» հուժկու միջոցառում:

4 Comments

  1. alla alla Փետրվարի 12, 2015

    դեմք եք դուք

Մեկնաբանությունները փակ են.