Press "Enter" to skip to content

Ե. Զախարյան. վաղը մինչև ժամը 6:00-6:30 էլեկտրաէներգիան չի թանկանա

Երվանդ Զախարյան
«Եկեք չմոռանանք որ մոտ կես տարի է թանկացում չի եղել» Լուսանկարը` photolure

ԵՐԵՎԱՆ — Երեկ կայացած ասուլիսին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին աշխատել է կորուստներով ու ակնարկում է էլեկտրաէներգիայի նոր թանկացում: «Հասկանում եմ` էլեկտրաէներգիան վերջերս շատ հաճախ են թանկացնում, բայց ինչ անենք: Ֆինանսական պլանավորումը` էդ հաշվարկները շատ-շատ դժվար են, ենթադրում են բարդ մաթեմատիկական գործողություններ, Excel աղյուսակներ և այլ սարսափելի բաներ, իսկ մեր գործընկերները չեն կարողանում պատշաճ պլանավորել ֆինանսները», — բացատրեց նախարարը: Նա սակայն հավաստիացրեց, որ վաղը մինչև 6:00-6:30 սակագնի  որևէ թանկացում բացառված է: «Չեմ ուզում հիմա ոչ մի բան խոստանալ, բայց շատ հավանական է, որ սակագինը չի թանկանա անգամ մինչև եկող չորեքշաբթի», — հավաքված լրագրողներին հանգստացրեց Զախարյանը:

Նախարարության լավատեսությունը կիսում է նաև «Ֆինհայաստան» հասարակական կազմակերպության առաջատար տնտեսագետ Սեյրան Դրամունին` «Շատ վստահ կարելի է ասել, որ մինչև փետրվարի 2 ոչ մի թանկացում չի լինի: Նույնիսկ փետրվարի 3-ին մինչև լանչ ընկած ժամանակահատվածում ռուսական ընկերությունը թանկցման միտված որևէ քայլեր չի ձեռնարկի»: Նրա վստահությունը հիմնավորված չէ որևէ մաթեմատիկական հաշվարկներով կամ Excel աղյուսակներով, բայց Դրամունին պնդում է, որ հենց դա է ճիշտ հաշվարկներ կատարելու գրավականը, քանզի «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը նույնպես տարիներ շարունակ աշխատում է հեռու մնալ մաթեմատիկայից և Excel-ից` դրանք անվանելով Սատանայի հորինված բաներ և վուդու:

ՀԵՑ մասնագետ. «Դե արի սենց բաներից գլուխ հանի»
ՀԵՑ մասնագետ. «Դե արի սենց բաներից գլուխ հանի»

2014թ.  էլեկտրաէներգիայի կորուստի պատճառով ՀԵՑ-ը կորցրել 5 միլիարդ դրամով ավել քան պլանավորել էր կորցնել: Ընկերության ներկայացուցիչը սակայն լույս սփռեց ճգնաժամից դուրս գալու իրենց ռազմավարության վրա «Անցած տարի պլանավորեցինք մոտ 30 մլրդ դրամ կորցնել, բայց 35-ի կարգի կորցրեցինք: Այս տարի որոշել ենք կորցնել 10 մլրդ դրամ: Տեսնենք, եթե բախտներս մի քիչ բերի, ընդամենը 15-16 միլիարդի կորուստ կտանք, ինչը հեչ վատ չի», — նշեց ընկերության ֆինպլանավորման մասնագետ Սվետլանա Սվետիկովան:

4 Comments

  1. An Na via Facebook An Na via Facebook Հունվարի 16, 2015

    isk 6:30-ic heto?

Մեկնաբանությունները փակ են.