Press "Enter" to skip to content

Թանկացումների պատճառով հայ պաշտոնյաները Ամանորը կդիմավորեն Դուբայում

Բողոքի ակցիան կանցկացվի Դուբայի հյուրանոցներից մեկում
Բողոքի ակցիան կանցկացվի Դուբայի հյուրանոցներից մեկում

Վերջին շրջանի կտրուկ թանկացումների պատճառով ՀՀ մի շարք պաշտոնյաներ Ամանորը կնշեն Դուբայում։ Այս կերպ նրանք կարտահայտեն իրենց բողոքը թանկացումների դեմ։

Պաշտոնյաներից մեկը, ով խնդրեց իր անունը չնշել, մեզ հետ զրույցում ասաց. «Ազզզ ջան, ես բիզնեսով չեմ զբաղվում, աշխատավարձով ապրող մարդ եմ. ինձ էդքան փող որտեղի՞ց, որ Հայաստանում Նոր տարի դիմավորեմ»։

Պաշտոնյաներին վրդովվեցրել է հատկապես խոզի մսի և մեքենաների գազի թանկացումը։ «Հազիվ Համեռիս վրա գազ էի դրել, բռնին թանկացրին։ Նոր տարուն բարեկամների տներով ֆռալը թանկ կնստի վրես, դրա համար էլ ես բոյկոտում եմ ու գնամ Դուբայ»,- նշեց մեկ այլ պաշտոնյա, որը նույնպես խնդրեց չնշել իր և իր գազալցակայանների ցանցի անունը։

Բողոքի ակցիային միացել են նաև որոշ ոչ իշխանական պաշտոնյաներ. «Ես այդ օրը կլինեմ այնտեղ` իմ գործընկերների կողքին կանգած… Որովհետև կա դժգոհություն, կա բողոք, մարդիկ հեռանում են, և ես պետք է իմ աջակցությունը ցուցաբերեմ ժողովրդին։ Համ էլ դե Դուբայում տաք ա»,- հայտարարել է կրկին անունը չնշած պաշտոնյան։

Որոշ ընդդիմադիր պատգմավորներ նույնպես ցանկություն են հայտնել միանալ բողոքի ակցիային, սակայն նրանց չեն ուզում տանել Դուբայ։ «Ազզզ ջան, էս մեր պայքարն ա, էսքան ժամանակ իրանք մեր դեմ էին խոսում, հիմա ուզում են միանան մեր բողոքի՞ն։ Տենց չի լինի, թող մնան Հայաստանում պայքարեն, օրինակ Ծաղկաձորում»,- նշել է մենաշնորհ չունեցող պաշտոնյան։ Սրան ի պատասխան` ընդդիմադիր պատգամավորներից մեկը հայտարարել է. «Ռեժիմը խուճապի մեջ է, բայց եկեք մի պահ մոռանանք դրա մասին։ Այո, մենք ունենք տարաձայնություններ իշխանությունների հետ, բայց սա այն դեպքն է, երբ կարելի է նստել սեղանի շուրջ, բանակցել ու հասկանալ իրար։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այս բողոքի ակցիային»։

Սիրված երգիչը կոգեշնչի ակցիայի մասնակիցներին
Սիրված երգիչը կոգեշնչի ակցիայի մասնակիցներին

Բողոքի ակցիային իրենց աջակցությունն են սկսել ցուցաբերել նաև սիրված երգիչ-երգչուհիները։ Մասնավորապես` սիրված երգիչ Արմենչիկը Ամանորի գիշերը ելույթ կունենա Դուբայում, և աննախադեպ շոու ծրագրով ու երգերով կոգեշնչի ակցիայի մասնակիցներին։

Պաշտոնյաները նաև հայտարարել են, որ եթե գնաճը շարունակվի, բողոքն էլ ավելի ծավալուն կդառնա, և ակցիաները կդառնան ավելի ռադիկալ ու հուժկու. օրինակ գարնանային տոները կնշեն Մալդիվյան կղզիներում։

16 Comments

  1. Արտակ Ուռուսյան via Facebook Արտակ Ուռուսյան via Facebook Դեկտեմբերի 13, 2014

    pah ay qez tankacum, et inchqana dzer talis vor dubayen gnum?

  2. Haik Nan via Facebook Haik Nan via Facebook Դեկտեմբերի 13, 2014

    Hetaqrqira adrbejanum el a tankacumner? Dranc navti gin chi ynkel?

  3. ES Hay EM via Facebook ES Hay EM via Facebook Դեկտեմբերի 13, 2014

    Երևի գնում են Արմենչիկի համերգին…..

  4. Arevik Tunyan via Facebook Arevik Tunyan via Facebook Դեկտեմբերի 13, 2014

    😀

  5. Roman Markosyan via Facebook Roman Markosyan via Facebook Դեկտեմբերի 13, 2014

    xexjer@ to etan chishten anum

  6. Aleqsanyan Aleqsanyan via Facebook Aleqsanyan Aleqsanyan via Facebook Դեկտեմբերի 13, 2014

    mii kerpp ashxatavardzov yola enn etumm

  7. Ruzan Hovakimyan via Facebook Ruzan Hovakimyan via Facebook Դեկտեմբերի 13, 2014

    🙂

  8. Vemir Barcafan Mxitaryan via Facebook Vemir Barcafan Mxitaryan via Facebook Դեկտեմբերի 13, 2014

    Pastoren lav el ishxanutyunner unenq vor mer pashtonyanery enqan en qyasibacel vor stipvac dubajum en nshum amanorya tonery =D

Մեկնաբանությունները փակ են.