Press "Enter" to skip to content

«Հին Երևան» ծրագրի շրջանակներում «կբոյովացվեն» հին երևանյան շենքերը

Լրացուցիչ հարկերը կմեծացնեն հին շենքերի զանվածը քաղաքում
Լրացուցիչ հարկերը կմեծացնեն հին շենքերի զանվածը քաղաքում

Երևանի քաղաքապետարանը շարունակում է իրականացնել «Հին Երևան» ծրագիրը, որի նպատակն է վերանորոգել և ընդգծել հին երևանյան կոլորիտային դեմքը: Ի սկզբանե ծրագրի շրջանակներում պետք է շատացվեին հնաոճ «թամանյանական» շենքերը կենտրոնում, սակայն փոխարենը որոշում է կայացվել գնալ ավելի մատչելի ճանապարհով:

Քաղաքապետարանի մամուլի հետ հազվագյուտ շփումների պատասխանատու Ժիլբերտ Ծպտունցը նշում է. «Դե… տենց մի նայեք վրես…»: Բացի դրանից ԶԼՄ-ների հետ անընդհատ շփումների պատասխանատուն բացատրեց. «Սկզբից ուզում էինք իրոք գեղեցիկ հին շենքեր ճպցնել կենտրոնով մեկ, բայց հետո` երբ իմացանք թե որքան դա կնստի մեզ վրա, որոշեցինք գնալ այլ ճանապարհով»:

Հիշեցնենք, որ այլ ճնապարը դա հին շենքերի վրա լրացուցիչ հարկեր ավելացնելն է, որը ներկայացվում է որպես «Հին Երևանի ընդլայնում»: Ծրագրի ղեկավարը նշում է. «Նոր նախագիծը էլի շատացնում է Հին Երևանի զանգվածը քաղաքում: Պարզապես դա արվում է հին երևանյան շենքերի վրա լրացուցիչ մեկ-երկու հարկ ավելացնելու եղանակով: Արդյունքում էլի շատանում են հին շենքերը: Բա հո չեն քչանում»:

Քաղաքապետարանի անանուն աղբյուրի պնդմամբ` «Հին Երևան» նախագիծը նախատեսում է նաև հին շենքերի շատացման լրացուցիչ հնարք` պատշգամբը առաջ տալու հնարավորություն: Ըստ աղբյուրի` դա ևս կմեծացնի հին շենքերի տարածքը քաղաքում:

«Որպես քաղաքաշինության նախարար ես ապշած եմ քաղաքի ճարտարապետական այլանդակությունից», - նախարար
«Որպես քաղաքաշինության նախարար` ես ապշած եմ քաղաքի ճարտարապետական այլանդակությունից», — նախարար

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը խորը մտահոգություն է հայտնել քաղաքում տիրող ճարտարապետական վիճակով: Սարգսյանը նշել է. «Ես նոր եմ սկսում աշխատանքը որպես քաղաքաշինության նախարար, բայց արդեն ապշած եմ մայրաքաղաքում տիրող ճարտարապետական քաոսով: Այն ժառանգությունը, որ ես ստացել եմ այս քաղաքի ճարտարապետական այլանդակության տեսքով, ուղղակի սոսկալի է: Միայն Երևանը ատող մարդը կարող էր վերջին տասը տարում այսքան այլանդակեր քաղաքի տեսքը… Բնականաբար ես և իմ թիմը կփորձենք շտկել այս սոսկալի վիճակը»:

Քաղաքաշինության նախարարը բացատրել է, որ «Հին Երևան» նախագիծը ինքնին լավ միտք է, սակայն «Եթե, օրինակ, Հյուսիսային պողոտան մտածված կառուցվեր, այլ ոչ թե մանյակային ճարտարապետական խզբզանքով, ապա այն արդեն կկազմեր Երևանի կոլորիտային դիմագծի մի մաս»:

«Ուղղակի անհասկանալի ա` ինչպես կարելի էր ատել քաղաքն այնպես, որ գոնե մի թեթև ընկալելի տրամաբանություն չներառես մայրաքաղաքի ճարտարապետության մեջ», — շարունակում է քաղաքաշինության նախարարը:

Աղբյուրները շեշտում են, որ քաղաքաշինության նախարարը շարունակելու է պայքարել նախկին գլխավոր ճարտարապետի ճարտարապետական աղավաղումների դեմ:

3 Comments

  1. heto fundamenti anbavarar xorutyan patcharov, qani vor fundament@ porvaca 4 harki hamar voch te 15 shenqer@ kdarnan vtarayin heto mi ayl mecaharust bt ksksi mardkanc tarhanel, kqandi kaviri mi hat el elitar lrbanoc ksarqi u cuyc ktanq ayjmyan erevani irakan demq@

  2. araaa mi lolozacrek ayll laynacrek kaxak@ bltchartarapetner suti muti erevani masinek mtatsum bayts kentroni mi kani noreki tunnek laynacnum !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Մեկնաբանությունները փակ են.