Վարչապետ Հովիկ Աբրահամյանի «մենք պետք է մեր գոտիները մի քիչ ձգենք» հայտարարությունը խուճապի առիթ դարձավ բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր արդեն գոտիները մինչև վերջ ձգել էին: Քաղաքացիները բողքում էին, որ իրենց գոտիներն արդեն ամենավերջին անցքից էին կապած: Կառավարությունը շտապեց հանգստացնել նրանց` խոստանալով արդեն վաղվանից բաժանել անվճար երկաթե բզեր. «Երկաթե բիզը թույլ է տալիս նոր անցք ավելացնել գոտու վրա, ինչի հետևանքով քաղաքացին կկարողանա մի փոքր ավելի շատ գոտին ձգել», — հայտարարեց կառավարության նորարական առաջարկների բաժնի ղեկավար Սուրեն Հեգնյանցը: Բիզը բազմակի օգտագործման է, և անհրաժեշտության դեպքում կարելի է լրացուցիչ անցքեր ավելացնել գոտու վրա, ինչը թույլ կտա դիմակայել էլ ավելի բարձր գնաճի:
Հեգնյանցը նշեց, որ կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն նաև օլիգարխներն ու խոշոր բիզնեսմենները, որոնց հետ նույնպես կտարվեն դժվար տնտեսական պայմաններին համակերպվելու աշխատանքներ: «Գոտիները բոլորն են ձգում` 23 հայ գործարարներ այս Նոր տարին կդիմավորեն Դուբայի ոչ թե 7 աստղանի հյուրանոցում, այլ շարքային 5 աստղանիներում», — մանրամասնեց Հեգնյանցը: Նախատեսված 6 էլիտար սպա կենտրոններից Երևանում այս տարի կբացվի ընդամենը 3-ը, լյուքս դասի ակնոցների խանութները կհետաձգեն նոր մասնաճյուղեր ավելացնելը, իսկ շնիկների համար թիթիզ շորիկներ վաճառող երկրորդ օպերատորի մուտքը արդեն հարցականի տակ է: Որպես գոտիները ձգելու մեկ այլ միջոցառում` հունվարից կառավարությունը էմբարգո կհայտարարի iPhone 6 մոդելի հեռախոսների վրա` խթանելով համերաշխություն գոտիներ ձգող քաղաքացիների միջև:
Գոտիներն ամենաձիգ կապած քաղաքացիները տարեվերջին կստանան խրախուսական դիպլոմներ վարչապետի և կենտրոնական բանկի նախագահի ստորագրությամբ:
😀 😀 apri mer karavarutyun@
Inch biz?Tok u sapon tox bazhanen,isk anotevannerin naev tarack hatkacnen — gtzanshac — anvchar kaxvelu hamar..))
Ax-ax-ax bac duq verjneq haaaaaaaaaa =D
Թող գետերն ունենան 2 ափ — մեկը՝ աջ, մյուսը՝ ձախ,,, ու թող սարերը ձորերից բարձր լինեն…
Heto el asum eq karavarutyuny mer masin chi mtacum hena mtacuma vor vochmeki shalvary vrayic chngni hima boloris hatuk anvhar bizer kbajanen
Et biz@ koxe vort u shefind el het@))))
Vaten lriv
Biz@ petka lav takaznek car@ vaxt lav chi linum
Թող էդ բզերը կոխեն Սաշիկի ոռը
nuyn biz@ nayev piti dzer uxexnerum anc baci, u shat Layn
այդ մենք-ը իրենց է վերաբերվում, միայն թե ոչ թե մի քիչ այլ շատ-շատ պիտի ձգեն
Այ, վարչապետին պետք էր հարցնել՝ այդ ովքե՞ր են ՄԵՆՔ-ը…
Տղաներ ջան գոտիները բզով ծակելուն դեմ չեմ, ջըհանդամ ինչպես կասեր «վերչի վարչապետը» (անգաջդ կանչի Տ.Ս.), բայց գոտին տեսքից կընկնի, ախր…