Press "Enter" to skip to content

Սփյուռքի նախարարության ֆբ էջը չի կարողանում լայքեր հավաքել

Հակոբյան Հ. «Ինչպե՞ս կարող է չհետաքրքրել, օրինակ մեր վերջին նախաձեռնությունը` դե էն վերջինը էլի…»
Հակոբյան Հ. «Ինչպե՞ս կարող է չհետաքրքրել, օրինակ մեր վերջին նախաձեռնությունը` դե էն վերջինը էլի…»

ՀՀ Սփյուռքի նախարարության նորաստեղծ էջը ոչ մի կերպ չի կարողանում լայքեր հավաքել Ֆեյսբուքում։ Այս մասին այսօր հայտարարել է նախարարության մամլո խոսնակ Վարդանուշ Պետրոսյանը. «Արդեն 1 շաբաթ է, ինչ մենք Ֆեյսբուքում նոր էջ ենք բացել, բայց ունենք ընդամենը 7 լայք. դե մեկը իմն ա, մի քանի հատը տնեցիքին եմ խնդրել և այլն…»։

Մասնագետների կարծիքով` էջը լայքեր չի հավաքում գլխավորապես այն պատճառով, որ ոչ մեկին չի հետաքրքրում նախարարության գործունեությունը, սակայն նախարարությունում համաձայն չեն այդ կարծիքին։ «Ինչպե՞ս կարող է չհետաքրքրել, օրինակ մեր վերջին նախաձեռնությունը` դե էն վերջինը էլի… էն որ… Մի խոսքով` դուք չեք ուզում լավը տեսնել»,- վրդովված նշել է նախարար Հակոբյան Հ.-ն։

Ֆեյսբուքյան էջի համար պետբյուջեից նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ: Գումարը ծախսվում է հիմնականում ադմինների աշխատավարձի և Ֆեյսբուքյան վճարովի գովազդի վրա, սակայն արդյունքները դեռևս հուսադրող չեն։

Մենք հետաքրքրվեցինք նաև այլ նախարարություններից, թե ինչու իրենք չեն լայքում էջը։ «Ի՞նչ էջ, ի՞նչ Սփյուռքի նախարարություն»,- սկզբում չկարողացավ տեղը բերել Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, բայց հետո հավելեց. «Հաաա, լավ… Դե էսօր մերոնց կասեմ կլայքեն, անձամբ ես Ֆեյսբուքում չկամ»։

Բեգլարյան Գ. «Ի՞նչ էջ, ի՞նչ Սփյուռքի նախարարություն»
Բեգլարյան Գ. «Ի՞նչ էջ, ի՞նչ Սփյուռքի նախարարություն»

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ բլոկ է արել էջի ադմինին. «Ես ակտիվ օգտատեր եմ, ինչպես գիտեք, բայց սահմանափակվում եմ օրը 4-5 պոստով… Իսկ իրենք օրական 14-15 հղում են տեղադրում ինչ-որ անհասկանալի հանդիպումների ու գրքերի մասին։ Չդիմացա»։

Սփյուռքի նախարարությունը, սակայն, չի պատրաստվում հանձնվել։ Անձամբ նախարարը արդեն դիմել է վարչապետին, որպեսզի վերջինս կառավարության նիստի ժամանակ հորդորի բոլորին լայքել էջը։ «Եթե դա էլ չօգնի, ստիպված դիմելու ենք ծայրահեղ միջոցների, օրինակ` Քիմ Քարդաշյանի մասին նյութ, հետո «սեղմի՛ր լայք և կիմաս» և այլն… դե գիտեք»,- աչքով տալով նշեց տիկին Վարդանուշը։

Նյութի տպագրման պահին մեզ հայտնեցին, որ էջն ունի արդեն 9 լայք. Գագիկ Բեգլարյանը գրանցվեց Ֆեյսբուքում, և ևս մեկ լայք` Քիմ Քարդաշյանի կողմից` որպես շնորհակալություն։

 

14 Comments

  1. Alin Hrach via Facebook Alin Hrach via Facebook Նոյեմբերի 16, 2014

    Derasanutyun

  2. Юра Джагарян via Facebook Юра Джагарян via Facebook Նոյեմբերի 16, 2014

    axax 😀 😀

  3. Arm Khan via Facebook Arm Khan via Facebook Նոյեմբերի 16, 2014

    Spyurqin xabar areq,tox mi hat mec havaqakan ”like” dni..)

  4. Հմայակ Մարտիրոսյան Հմայակ Մարտիրոսյան Նոյեմբերի 16, 2014

    Հրաշալի անակնկալ: Նոր, ցնցող նորություն արդեն նախարարության էջը 11 հավանում ունի

  5. Anna Aghabekyan via Facebook Anna Aghabekyan via Facebook Նոյեմբերի 16, 2014

    nexvac en erevii))

  6. Հակոբ Վարդանյան Հակոբ Վարդանյան Նոյեմբերի 16, 2014

    վոնց կարանք մնքել like ենք վերջը վերջո Հայ ենք կգրեք ssilk
    են

  7. Հրանտ Շիշմանյան via Facebook Հրանտ Շիշմանյան via Facebook Նոյեմբերի 16, 2014

    Սփյուռքի նախարարությունը թող փառք տա Աստծուն, որ Facebook-ում dislike կոճակ չկա…

  8. Ani Ani Նոյեմբերի 17, 2014

    Ամենակայֆն էն ա, որ Սփյուռքի Նախարարությունը ՖԲ-ում, ոչ թե ԷՋ ա, այլ ՊՐՈՖԻԼ 3:) :3
    /ւ առհասարակ իրեն լայքել չի լունում, հետևորդներ ունի մի 300 հոգի 😉

Մեկնաբանությունները փակ են.