Press "Enter" to skip to content

Ճանապարհային ոստիկանները պահանջում են անցնել Mercedes մակնիշի մեքենաներին

999
Միլիտոնյան. «Mercedes-ով ոստիկանին a priori կհարգեն»

Ճանապարհային ոստիկանութունը կարող է հրաժարվել ավանդական դարձած Toyota Corolla ավտոմեքենաներից մոտ ապագայում: Բանն այն է, որ տեսուչները արդեն երկար ժամանակ է դժգոհում են Toyota-ների հարմարավետությունից, սալոնի հարդարումից և սարքավորումներից: Հարցը առավել մեծ հնչեղություն ստացավ, երբ խնդրո առարական բարձրացրեց «Ճանապարհային ոստիկանների շահերի պաշտպանման» ՀԿ նախագահ Հայկազ Միլտոնյանը: Նրա պնդմամբ` տեսուչները հաճախ խուսափում են բողոքել իրենց ղեկավարությանը, որովհետև վախենում են զրկվել աշխատանքից, իսկ ՀԿ-ն արդեն հավաքագրել 1200-ից ավել դիմում-բողոքներ: «Mercedes-ը այսօրվա օրով ամենահարմարավետ նստարաններն է արտադրում. անգամ ամենացուրտ եղանակին դրանք տաքանում են 20-30 վայրկյանի ընթացքում: Ներկայիս մեքենաների նստարանները տաքանում են միայն մեքենան 8-10 րոպե վարելուց հետո: Կարծում եմ տեսուչները ավելիին են արժանի, որովհետև, եկեք անկեղծ լինենք, երկրի տնտեսության զգալի մասը ապահովում են հենց տուգանքները», — բացատրեց Միլիտոնյանը: «Նույնը կարելի է ասել ղեկերի մասին, այո Toyota-ի ղեկը տաքացվում է, բայց Mercedes-ի ղեկին շատ ավելի հաճելի է դիպչել», — հավելեց նա:

Վարորդները ինքնակամ կմոտենան Mercedes-ով ոստիկանին և կտուգանվեն
Վարորդները ինքնակամ կմոտենան Mercedes-ով ոստիկանին և կտուգանվեն

Միլիտոնյանի պնդմամբ` բազմաթիվ են նաև ամառային ամիսներին ստացած բողոքները, քանզի տեսուչները ստիպված են օգտագործել մեքենաների օդափոխման համակարգերը: «Եթե ամբողջ օրը վարեք այսօրվա ՃՈ մեքենաները, կհասկանք, որ սառը օդը փչում է ուղիղ ճակատին, իսկ Mercedes-ները ավելի հավասարաչափ են բաշխում ցուրտը մեքենայի սալոնում», — նշեց Միլիտոնյանը: Նրա ընթեցած բողոքներում աշխատակիցներից մեկը բողոքում էր խտրականությունից ոստիկանության շարքերում: Ս.Մ.-ն իր բողոքում գրում է. «Որքա՞ն պետք է շարունակվի խտրականությունը. բարձր պաշտոն ունեցողները Toyota Prado են քշում, իսկ ես ինչ-որ կակոյ-տը Corolla»: ՀԿ նախագահը գնում է, որ համատարած E դասի Mercedes-ներին անցնելուն չեն ընդդիմանա ոչ բարձրաստիճան, ոչ էլ շարքային ճանապարհային ոստիկանները: «Եկեք ինքներս մեզ չխաբենք, մեր փողոցները շատ վատ վիճակում են, իսկ Mercedes-ի ամորտիզատորները շատ ավելի լավ կպահպանեն տեսուչներին փոսերից, «լադոգներից» և անհարթություններից», — հավելեց ՀԿ նախագահը: Տեսուչների այլ պահանջների թվում էին առավել լավ հնչողությամբ ակուստիկ համակարգերը, ավելի ուժեղ բասերով բարձրախոսները, մգեցված ապակիները և USB պորտերի առակայությունը:

Ճանապարհային ոստիկանությունը դեռ չի արձագանքել Mercedes մակնիշին անցնելու պահանջին, սակայն մեզ չհաջողվեց գտնել գեթ մեկ ոստիկան, ում գաղափարը դուր չեկավ:

18 Comments

  1. Asum em Mer Vostikannn avelin e arjani…. inchov enq pakas Arabneric? 🙂 bereq Bentley gnenq….. es depqum erevi iranq gumar ktan…. de harust mard en eli…. amen varordi 5000 ktoxnen…

  2. nenc en xosum voncvor te amen tesuch amis@ mi 3000$ chuni u enqanen tanjvum vor toyotan petqa poxvi mercedesi lava @ndhanur gexecika nayvum bayc mardik haziv haci pox en ashxatum u 06 en haziv qshum isk duq incheric eq xosum

  3. miangamic aventador uzeq, ktcrela sranc, joxovurd@ haci pox chuni uzumen e class tan gayshniknerin, amen gayshnike ira e classn uni, daje mi bane avel, nenc vor iranq gorcic heto lavel tuyn mashneqoven, corolan shatela iranc

  4. Toyota սերվիսը Արմեն Գևորգյանինն էր, որ թասիբ ունեցավ ու հրաժարվեց պաշտոնից, հետաքրքիրա Mers-@ ումնա?

  5. habrgecin eli …piti dnen eli jiguli qsheq nor toyotan lzelov pahen. Vostikanutyan barepoxumner@ lriv gmpcrin sranc.

  6. Marish Marish 12/11/2014

    joxovurd jan da evs mek mijoc e gazn kam hosanqn tankacnelu — kam el tuganqnern kshatanan :)))))u eli kasen byujeum, pox chka.

  7. Vahe Isahakyan Vahe Isahakyan 12/11/2014

    ռուսերեն ասած՝ пир во время чумы

  8. Կարապետ Կարապետ 12/11/2014

    Մեկնաբանությունները կադում ես ու չես իմանում լացես թե ծիծաղաս։ Ո՞նց են մարդիկ մտածում, թե սա լուրջ էր գրված։ Ու մենակ ես հոդվածի մասին չի խոսքը։

  9. Նարեկ Թորոսյան via Facebook Նարեկ Թորոսյան via Facebook 13/11/2014

    թան էլ չէ էրկու օրվա փռթած բոռշ… քթալն էլ մեջը տնգած…

  10. Вазген Карапетян via Facebook Вазген Карапетян via Facebook 13/11/2014

    Paterazm@ ekel durnersa takum, sranq mashni kriv en tali

  11. Vanush Vanush 13/11/2014

    Vor gayishnikner@ E class en uzum.. uremn gayi peter@ pti lamborghininerov frfran

Մեկնաբանությունները փակ են.