Press "Enter" to skip to content

Նոր բարեփոխում. ավտոտեխզննմանը շուտով կավելանա անվադողերի տեխզննումը

Henrik-Navasardyan
«Կարևորը գումարը վճարելն է` բուն զննությունը կարող եք չանել», — Նավասարդունց:

ԵՐԵՎԱՆԿառավարությանն առընթեր տրանսպորտի վարչությունը ներկայացրել է նոր օրինագծի  նախագիծ, որը սահմանում է մեքենաների ձմեռային անվադողերի զննումը ձմեռվա շեմին: Օրենքի նպատակն է խրախուսել վարորդներին ժամանակին անցնել ձմեռային ռեժիմի և  վճարել զննման հարկը:

Օրենքի նախագծի հրապարակումը միանգամից մեծ աղմուկ է առաջացրել վարորդների շրջանում:  Քսան տարվա ստաժ ունեցող տաքսու վարորդ Արմենակ Չամբիկյանը ասում է, որ օրինագիծը կարող է բերել սոցիալական պայթյունի. «Բացարձակ անտրամաբանական և վատ պահի ընտրված նախաձեռնություն: Արդեն անիմաստ փող ենք տալիս` չեն էլ ստուգում մեքենան, հիմա էլ պետք է անվադողերի համար վճարե՞նք»:

Տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդունցը փարատում է բոլոր մտահոգվածներին` ներկայացնելով նյուանսները. «Ոչ մի վարորդ ստիպված չի լինելու իրականում փոխել ակերը: Մենք մաքսիմալ փորձել ենք հեշտացնել համակարգը վարորդի համար. նրանք պարզապես կվճարեն անիվազննման հարկը և կփակցնեն տիպը առջևի պտուհանին: Բուն անվադողերի փոխելը թողնում ենք վարորդի խղճին, ինչպես հիմա տեխզննումն ենք թողնում», — բացատրել է Նավասարդենկոն:

«Մթոմ տեխզննությունն ով է անում` գնում գումարը մուծում ենք, անունը դնում ենք` մեքենան ստուգված է», - Նավասարդյակ
«Մթոմ տեխզննությունն ով է անում` գնում գումարը մուծում ենք, անունը դնում ենք` մեքենան ստուգված է», — Նավասարդյակ

Կառավարությունը ևս փորձել է բացատրել նոր ծրագրի փիլիսոփայությունը: Վարչապետի ներկայացուցիչ Ալբերտ Կամյանը ասում է. «Մենք չենք պատրաստվում ստիպել վարորդներին ծախսել հավելյալ գումարներ անվադողերի վրա: Հասկանում ենք, որ դա մեծ ծախսերի հետ է կապված: Մենք ընդամենը պահանջում ենք մուծել տարեկան մեկ անգամ անվահարկ` մոտ 13-14 հազարի կարգի, իսկ մնացածը թողնում ենք վարորդի հայեցողությանը»:

«Մեզ ճիշտ հասկացեք` մեր նպատակը ոչ թե վարորդին անվտանգություն պարտադրելն է, այլ լրացուցիչ պիտակ փակցնելն է մեքենայի վրա: Յուրաքանչյուր վարորդ իրավունք ունի հպարտանալ նրանով, որ մասնակցում է բյուջեի աճին, և այդ հպարտությունը պետք է երևա դիմացի ապակու վրա», — նշում է Կամյանը:

Շրջանառվող լուրերի համաձայն` ավտոտեխզննումը արժենալու է տարեկան 15 հազար դրամ մաքսային և 40 հազար արտասահմանյան մեքենաների համար:

5 Comments

  1. խնդրում եմ էս ուռոդներին նման գաղափարներով մի մատակարարեք 🙂

  2. Ավետ Հարությունյան via Facebook Ավետ Հարությունյան via Facebook 08/11/2014

    Նավասարդենկոն կանի:

    Արևշատյանի հետ համաձայն եմ:

  3. Է ս լրիվ պարապա մնացել :::::::::::::::::::::::::::::::))))))))))))))))))))))))))))))))))))
    Իսկ պատահաբար չկա?????

Մեկնաբանությունները փակ են.