
ԵՐԵՎԱՆ — Օրերս հայտարարվել էր, որ հաջորդ քառօրյային Ազգային ժողովը պետք է անդրադառնա այն միջադեպին, որի ժամանակ երգչուհի Եվա Ռիվասը ոտքով էր սեղմել կոճակը «Հայաստանի ձայնը» երաժշտական շոուի ընթացքում: Սակայն այսօր պարզ դարձավ, որ բանաձևի քննարկումը հետաձգվել է անորոշ ժամկետով: ԱԺ ընթացակարգային հարցերի համար պատասխանատու Վիգեն Մալխասյանը լրագրողներին խնդրեց ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին. «Եվա Ռիվասի` ոտքով կոճակ սեղմելու հարցը դուրս չի եկել օրակարգից, այլ պարզապես հետաձգվել է: Մի քանի պատգամավորներ մտադիր են ընդունել դատապարտող բանաձևը, սակայն հաջորդ քառօրյայի մեջ այս հարցը չենք ընդգրկել: Ունենք 2-3 մի փոքր ավելի կարևորագույն հարցերը, որոնք պետք է արագ լուծում ստանան օրենսդիրում»:
Պատգամավոր Հայկ Բաբախանյանը գտնում է, որ չափազանց շատ ձգձգելը սխալ կլինի, քանի որ հարցը կկորցնի իր արդիականությունը. «Նման միջադեպերին պետք է արագ պատասխան տալ, որպեսզի կանխենք դրանց կրկնությունը հետագայում: Ցավում եմ, որ խորհրդարանը չի կարողանում ավելի արագ արձագանքել այս հարցին, բայց գոնե կարելի էր չէ՞ քննարկել այն արտակարգ նիստի ժամանակ»: Հիշեցնենք` պատգամավորը նախկինում խորհրդարանի ամբիոնից անդրադարձ էր կատարել այնպիսի օրհասական հարցերի, ինչպիսին էր, օրինակ, Կոնչիտա Վուրստը:

Հարցի հրատապության հետ համաձայն չէ ինքնիշխան պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Բայց ո՞վ ասեց, որ էդ հարցը պետք ա Ազգային ժողովում քննարկվի: Հա, ասենք երգչուհին ոտքով ա սեղմել կոճակը…և՞: Ինչու՞ սա դարձավ երկրի համար 1 թեման, ինչու՞ ենք մենք դեռ սրա մասին խոսում: Ու դեռ մի հատ էլ բանաձև են ուզում ընդունել: Մենք հարկային օրենսգրքի բարեփոխում ունենք առաջիկայում», — որոշակի զայրույթով պատասխանեց պատգամավորը:
Համաձայն մեր աղբյուրի` բանաձևը արդեն տեղ է գտել հաջորդի հոջորդ քառօրյայի օրակարգում, որտեղից, սակայն, հանվեց մի շարք գյուղերի ջրամատակարարման ծրագրի քննարկումը:
Vay es ovker ennn,es inch anasunutyun ennnn, Mnacel er knga bambasankov zbaxven,etel arin. To lav a arel votkov e kojak sexmel,dukel lav knarkumner arek uzum ek glxov kam vorov sexmek,da inch xndira ay thas massaner.
ArmComedyn zil humor uni
Erm… Sa humorayin stat’ya e, Artur jan. Lol
Aaaaaaaaaa mera es el asem es inchen grel
Բա որ պատգամավորները սկսեն ոտքով կոճակ սեղմել …
Vaaay shat el lav es arel ,tenc petqa vorosh mardkanc glxin el harvatsel…??
Arden zzvacrecin es votqov kochak sxmel@ mi aqngama arec 1000 angam asecin