Կառավարության որոշմամբ բազմակողմանի զարգացած, ինչպես նաև ժպտերես մարդիկ այսուհետև չեն կարողանա մարզպետի պաշտոն զբաղեցնել: Որոշումը պայմանավորված է ՀՀ Մարզպետական խորհրդի պահանջով:
Կառավարության մամլո խոսնակ Ազատ Խոսունցը հայտարարել է. «Այս որոշումը բալանս պահելու համար է: Չի կարող մեկ մարզում մարզպետ լինել բարձրագույն կրթությամբ և մի քանի լեզու իմացող մարդ, իսկ հարևան մարզում` 8-րդ դասարանն ավարտած մեկը: Այդպիսի համադրությունը անարդար կլինի»:
Որոշման կայացումը ավելի իրատեսական է դարձել Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հրաժարականից հետո: Ըստ Մարզպետական խորհրդի` բալանսի խախտման հիմնական մեղավորը նա էր: «Ո՞նց կարա մարդ համ նվագել-երգելու ժամանակ ունենա, համ նորմալ աշխատի: Հլը սինթեզով երգելը հասկացանք (https://www.youtube.com/watch?v=dDpGrA3Wqoc ), մենք էլ կարանք, որ մի քիչ վիզ դնենք , բայց ջութակը ո՞րս ա (http://youtu.be/scljhrVY6Yc)»,- նշել է Արագածոտնի մարզպետի մամլո խոսնակը` մեջբերելով մարզպետի խոսքերը:
Գործընկերներին վրդովեցնում էր նաև Ղազարյանի ժպտերեսությունը և անմիջականությունը: «Ճիշտ մարզպետը պիտի չժպտա, որովհետև ժպիտը անլուրջ վերաբերմունք ա առաջացնում. էսօր ժպտում ես, վաղը` կծիծաղաս, ու չեն հարգի: Պաշտոնապես հայտարարում եմ, որ դատապարտում եմ ցանկացած ժպիտ»,- նշել է Արմավիրի մարզպետի մամլո խոսնակի օգնականը` մեջբերելով մարզպետի խոսքերը:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատուրովը անձամբ է արտահայտվել Ղազարյանի ու նման պաշտոնյաների մասին. «Սկի մի հատ սկանդալի մեջ չի ընկել, կյանքում մարդ ծեծած չկա, բա մեզ սազու՞մ են նման պաշտոնյաները»:
Կառավարության որոշումը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից: Մեր հարցմանն ի պատասխան` ուղարկվել է այն չափորոշիչների ցանկը, որոնք ունենալու դեպքում տվյալ անձը չի կարողանա մարզպետ դառնալ: Որոշ կետեր ներկայացնում ենք ստորև.
- 3-ից ավել կարդացած գիրք
- Երաժշտական որևէ գործիքի տիրապետում
- Ժպտերեսություն
- Կին ծեծելու կարողության բացակայություն
- Լրագրողների հետ առանց կոպտելու շփման ցանկություն
- Սարսափ չներշնչող տեսք
Մարզպետները և ցանկացողները ընդհանուր առմամբ գոհ են, սակայն առաջին կետում կարող են փոփոխություններ մտցվել` կարդացած գրքերի շեմը կարող է հասցվել 1-ի:
դրա համար էլ ինչպես դիվանագիտական շրջանակում են ասում ուղարկեցին Gardening department:
ՀԳ համ էլ ՀՀԿական բռոշկա չէր կպցնում:
Տեղը Վարդանիկին են չէ՞ բերում:
Eva Stepanyan
verjnaaa??
shat chishta asvac
Կեցցե մեր նոր դեսպանը 😀
🙂
kargin Mard kargin hayordi
Etvortexek tesel vor pSheri mej Caxik karana Apri
Shat kargin Andznavorutyuna, tox Arterkrum tenan hayeri mej inch lav Mardik kan, mer terutyunnern el gone tox mnan mer erkri nersum, durs@ xaytarak chlinenq;-)( im dasaxosna exel Prn.Ghazaryan@, inchi hamar shat hpart em),
[…] armcomedy.com հումորային ծրագրի մենկաբանությունը: […]
[…] armcomedy.com հումորային ծրագրի մենկաբանությունը: […]
[…] armcomedy.com հումորային ծրագրի մենկաբանությունը: […]
Laavn er , arjer…..
diharke inji um en petq banimac,gitak,ghpteres u anmijakan pashtonjanery,ajd depqum injpes qoxarken irenc btutjunn u antaktutjuny,cinikutjunn u lkiutjuny nran oer lurj demq en yndunum,ibr ,,mtcum en,,…………….jen patkeracnum vor datark karasn e mut u sarsapeli tes unenum…………………
Lav masnaget, lav Mard 🙂