![«Ես արդեն հինը չեմ... արդեն լեզվափիլակ.. չէ, ո՞նց էր.. մի խոսքով գիրք-միրք եմ կարդացել», - մարզպետ:](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2014/10/Suren-Khachatryan.-Syuniqi-marzpet1-e1343139097276-250x176.jpg?resize=250%2C176)
ՍԻՍԻԱՆ — Սյունիքի նորանշանակ մարզպետը կոչ է արել մարզի բնակչությանը վերանայել վերաբերմունքը իր հանդեպ: Մարզպետի գրասենյակը հրապարակել է հետևյալ հաղորդագրությունը. «Խնդրում ենք մարզի բնակիչներին դադարել տոտալ ատելությունը պարոն Խաչատրյանի նկատմամբ, այլապես կարող են ֆիզիկապես տուժել բնակիչների բարեկամներն ու հարազատները», — նշված է հաղորդագրության մեջ:
Ամբողջ հանրապետությունում սկսվել է լայնամասշտապ փիառ ակցիա, որի նպատակն է առավել բարենպաստ լույսի տակ ներկայացնել նոր մարզպետին: Նախ լրագրողների հետ հանդիպեց հենց մարզպետը, որը հանդիպման ընթացքում ակնհայտորեն փորձում էր ժպտալ: Լրագրողների պնդմամբ` երկու անգամ դա իրոք հաջողվեց:
Այդ հանդիպման ընթացքում նոր մարզպետը բացատրեց, որ պատմության մեջ շատ ավելի վատ դեպքեր են եղել: «Ասենք, նույն Հիտլերը.. ինձանից հո վատն էր: Կամ էն Իտալացի մեյմունը` Մուսոլինսկին.. դե, ասենք, հա, Հիտլերից վատը չէր, բայց ինձանից հո վատն էր, զուտ համեմատաբար», — բացատրեց մարզպետը:
![Մեր նպատակն է սիրով լցնել բնակիչներին նոր մարզպետի նկատմամբ: Ախր չի կարելի այդքան բացասական լիցքերով ապրել: Մի քիչ պետք է սրտաբաց լինել, մեծահոգի, բարի: Ի վերջո, մի բուռ հայ ենք..](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2014/10/i-filmsonline-L-hnPqeb.jpeg?resize=242%2C250)
Լրագրողներին բաժանվեցին ցուցակներ, որտեղ նշված էին այն մարդիկ, ովքեր ավելի վատն են, քան Սուրիկ Խաչատրյանը: «Դե Հիտլերը արդեն ասեցի: Դա ակնհայտ ա, որ ավելի վատն էր: Հրեաներին միլլիոններով ոչնչացնում էր.. Հետո.. ասենք, բանը.. Արաբական արշավանքը` էլի ինձանից հո վատ բան էր», — մանրամասնեց ցուցակը:
Ցուցակում նաև նշված էր թոքերի քաղցկեղը, էբոլա վիրուսը, պոլիոմելիտը և «Ալցհեյմերի» հիվանդությունները` որպես «շատ ավելի վատ բաներ, քան նոր մարզպետը»:
Միաժամանակ Սուրիկ Խաչատրյանը բացել է բարեգործական հիմնադրամ, որը ևս օգնելու է ամրապնդել բնակչության վստահությունը և համակրանքը մարզպետի հանդեպ: Հիմնադրամի միջոցները կուղղվեն Խաչատրյանի ղեկավարումից տուժած բնակիչներին կամ (եթե արդեն ուշ է) նրանց հարազատներին:
Իշխանությունները ակնկալում են, որ մինչև գարուն ատելությունը կարող է փոխարինվել մեղմ զզվանքով, իսկ արդեն ամռան կողմ` կայուն հակակրանքով:
Բաա, ախր ինքը ձեր լավն է ուզում՝ ձեր լավը :))
drakulanel er nman kochanum
😉
Inch vor partadir baxadrich@ stex Chem tesnum 🙂
http://m.youtube.com/?#/watch?v=wJNfMP6wlpE
это выше моих сил, ржу не могу