• Հիմնական
  • Բոլոր թողարկումները
  • Ֆիլմեր
  • Stand Up ելույթներ
  • Գրքեր
  • Հետադարձ կապ
  • Հերքում

ArmComedy

ավելի քան 80% ճշմարտություն

  • Լուրեր
  • Քաղաքական
  • Տնտեսություն
  • Սոցիալական
  • Միջազգային
  • ShowBiz
  • Նկարներ
  • English

Եռյակի հանրահավաքը կսպասարկեն ջեռուցվող ջրցան մեքենաներ

October 8, 2014 by Narek

24°C ոչ մի աստիճան պակաս
24°C ոչ մի աստիճան պակաս

«Հոկտեմբերի 10-ին կայանալիք ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն հանրահավաքը կսպասարկեն արդեն ջեռուցվող ջրցան մեքենաները», – հայտարարել է ՀՀ Ոստիկանության քաղաքացիների հետ աշխատանքի բաժնի պետ, կապիտան Սևակ Պատժենկոն: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ երկար բանակցություններից հետո կայացվել է որոշում, որ ջրցան մեքենաների ջրի ջերմաստիճանը այսուհետ պետք է չնվազի սենյակայինից: Եռյակից ոչ մի կուսակցություն դեռ չի մեկնաբանել ոստիկանության այս քայլը` առաջարկելով սպասել և իրոք

համոզվել, որ ջուրը սառը չի լինի:

Ջեռուցվող ջրցան մեքենաները մաս են կազմում ոստիկանության ավելի լայնածավալ վերաբրենդավորման հայեցակարգի, որի մասին խոսեց կապիտան Պատժենկոն:
«Համազգեստը արդեն տեսել եք, բայց իհարկե դրանով չենք սահմանափակվելու: Որոշում է կայացվել արդիականացնել ոստիկանների մահակները: Նախ բուն «մահակ» բառը բավական ագրեսիվ հնչերանգ ունի, ուստի դրանք կանվանափոխվեն «պուպուշակ» արդեն նոյեմբերի սկզբից: Երկրորդը` մահակները, այսինքն պուպուշակները կպատրաստվեն բրդից և վրան կունենան գործված սրտիկներ», – կիսվեց ապագայի տեսլականով Պատժենկոն: Նախատեսվում են աշխատանքներ արցունքաբեր գազի շուրջ. ոստիկանությունը բազմիցս է բողոքներ ստացել վերջինիս գարշելիության վերաբերյալ: «Այստեղ լուծումը շատ հեշտ էր. արցունքաբեր գազին կավելացնենք դարչինի բույր: Համաձայն չե՞ք, որ դարչինը ամեն ինչին մի տեսակ համեղ, տնական երանգ ա հաղորդում», – ի ուրախություն հավաքված լրագրողների պարզաբանեց Պատժենկոն:

Սադրիչը իր մոտ արդեն ուներ գծագրեր
Սադրիչը իր մոտ արդեն ուներ գծագրեր
Բարեփոխումը արդեն հասցրել են ողջունել հմուտ սադրիչները: «Նորամուծությունները իրոք ողջունելի են, սակայն չէի ուզենա, որ ոստիկանությունը սրանով եզրափակվի: Դեռ շատ բարեփոխման ենթակա ոլորտներ կան. օրինակ` ձեռնաշղթաները կարան ավելի նորաձև դարձնեն` աշուն-ձմեռ 2014-ին պղնձագույնն ա շատ ակտուալ», – ասաց ստաժավոր սադրիչ Կարմեն Հարությունյանը: Եվրոպական կառույցները նույնպես ողջունում են Հայաստանի համագործակցությունը և խոստանում են լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել, եթե ոստիկանությունը համաձայնի wi-fi տեղադրել բաժանմունքների խցերում:

  • Tweet
  • WhatsApp
  • Email

Filed Under: Տեսանյութեր, Քաղաքական Tagged With: ցույց, եռյակ, հանրահավաք, հոկտեմբերի 10, ոստիկանություն, ջրցան մեքենաներ

Comments

  1. Vardan Karapetyan via Facebook says

    October 8, 2014 at 22:03

    Anna Karapetyan chi hishecnum Hasmik Karapetyani masin?)))

  2. Anna Karapetyan via Facebook says

    October 11, 2014 at 17:42

    Vardan, demq es du:)))))

  3. Anna Karapetyan via Facebook says

    October 11, 2014 at 17:42

    Avelin qan hishecuma sa!

 Facebook Twitter YouTube RSS

Ամենաթարմ թողարկումը



Եղանակ

20.04.2018 °C

Ամենաընթերցվածը

  • Խաղալիքների խանութներում կարգելվի աջ ղեկով մեքենաների վաճառքը
  • Մադոննան մոտենում է Հայաստանում համերգ տալու տարիքին
  • Օրինաց Երկիրը կրկին կվերանվանվի Հայկական Վերածնունդ
  • Ձախլիկ մերսողների մուտքը Հայաստան կարգելվի
Կայքի նյութերի տպագիր հրատարակումը թույլատրվում է միմիայն հեղինակների համաձայնության պարագայում: Էլեկտրոնային հրատարակման (repost)-ի դեպքում թույլատրվում է օգտագործել նյութի կեսը, իսկ նյութը ամբողջովին ընթերցելու համար ակտիվ (hyperlink) հղում տալ www.armcomedy.com կայքին:
ArmComedy-ն երգիծական լուրերի կայք է: Նյութերում նշված բոլոր կերպարները, մարդիկ, երկիրները, պետական մարմինները, կազմակերպությունները, ընկերությունները, կուսակցությունները, դեպքերը մոգոնված են իսկ նմանությունը` զարմանալի զուգադիպություն:

Copyright © 2018 · Magazine Pro Theme on Genesis Framework · WordPress · Log in

loading Cancel
Post was not sent - check your email addresses!
Email check failed, please try again
Sorry, your blog cannot share posts by email.