Press "Enter" to skip to content

ԲՀԿ-ն պատրաստ է անել իշխանափոխության կոչ, եթե լինի բիզնեսի անձեռնմխելիության երաշխիք

«Առայժմ կկենտրոնանանք իշխանության հանդեպ զզվանք արտահայտելու վրա», - Զոհրաբյան
«Առայժմ կկենտրոնանանք իշխանության հանդեպ զզվանք արտահայտելու վրա», — Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ — Ընդառաջ գնալով ժողովրդի ահագնացող պահանջներին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համաձայնել է միանալ իշխանափոխության գործընթացին, սակայն որոշ պայմանների դեպքում: Այլընտրանքը պատրաստ է կիրառել «պահանջում ենք իշխանափոխություն» տերմինը, եթե լինեն իրենց բիզնեսների ապահովության երաշխիքներ:

ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը չի տեսնում որևէ խնդիր իշխանափոխության կոչերի մեջ: «Մենք դեմ չենք իշխանափոխության կոչ անելուն, բայց… հարկային կա, հատուկ քննչական կա: Եկեք մի քիչ ողջամիտ մտածենք… ախր բիզնեսները կխեղդեն», — նշեց Զոհրաբյանը:

Իշխանության պահպանման հատուկ հանձնաժողովը արդեն արձագանքել է հնչեցված մտավախությանը և հաստատել ստատուս քվոյի պահպանման կարևորությունը: Գերատեսչության խոսնակ Սարիբեկ Պահունցը նշել է, որ կա հստակ սահման, որն անցնելու դեպքում նրանք ստիպված կլինեն կիրառել «բյուջետային համալրման գործողություններ»:

«Ախր աչքով, ունքով հասկացնում են, որ կողմ են իշխանափոխությանը, դրանից ավել ի՞նչ եք ուզում» - Զուրաբյան
«Ախր աչքով, ունքով հասկացնում են, որ կողմ են իշխանափոխությանը, դրանից ավել ի՞նչ եք ուզում» — Զուրաբյան

«Ամեն ինչ շատ սև ու սպիտակ է Հայաստանի պայմաններում. կամ պետք է լինես արմատական ընդդիմություն և որքան ուզում ես պահանջես իշխանափոխություն կամ… դե, եթե երկրի ամենահարուստ մարդն ես ու բիզնեսներ ունես, ապա… դե ուրմեն կարող ես թեթևակի քննադատել», — զգուշացրել է Պահունցը:

Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր համակարգող Լևոն Զուրաբյանը կիսվել է եռյակի ներսում տիրող աուրայով. «Ախր մենք տեսնում ենք մեր ԲՀԿ գործընկերների աչքերի մեջ իշխանափոխության ցանկությունը, դա կա նրանց շարժուձևի մեջ, իրենց հայացքի և նեղ օղակներում զրույցների մեջ…  Մեկ-մեկ նույնիսկ հանրահավաքների ժամանակ ինձ թվում ա ամեն պահ կարող է արտասանվել էդ բառը, բայց… չգիտեմ, ամեն դեպքում ավելի կոշտ են քննադատում հիմա, քան մի տարի առաջ»:

Պետեկամուտների կոմիտեն արտահայտել է առանձին կոչ ԲՀԿ-ին: «Մենք կոչ ենք անում Բարգավաճին մի քիչ ավելի մեծ դուխ ու համարձակություն դրսևորել: Ինչքա՞ն կարելի է թաքնվել ՀԱԿ-ի մեջքի հետևում: Հուսով ենք մինչև տարվա վերջ ԲՀԿ-ն կդրսևորի քաղաքական կամք և կանի այդ երկար սպասված իշխանափոխության կոչը: Դա նաև մեծապես կնպաստի բյուջեի հարկային եկամուտների կատարմանը», — հայտարարել է ՊԵԿ խոսնակ Շպակ Բերունցը:

Վերլուծաբանները համաձայն են, որ կախված ԲՀԿ-ի վարքից մոտակա երեք ամսվա ընթացքում` բյուջեն կարող է ունենալ լրացուցիչ 20-30% եկամուտ:

2 Comments

  1. Artur Yerevan via Facebook Հոկտեմբերի 7, 2014

    Arten sksecik nersic utel irar. En Rafu xaxern ek talis juxovrdin verjnakan uzum ek kotrel ???.Lsek jurn mtnoxn andzrevic ch vaxenna.

Մեկնաբանությունները փակ են.