ԵՐԵՎԱՆ — Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումները անպատիժ չեն մնա: Սրա մասին հաղորդում է ԱրմՔոմ լրատվական ծառայությունը` հղում անելով կառավարության աղբյուրներին: «Այս անգամ իրոք կա ցանկություն խստագույնս պատժելու հարկատուների գումարները յուրացրած անձանց», — նշված է աղբյուրի հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը արդեն բազմիցս ներկայացրել է չարաշահումների մասին հաղորդումներ, որոնց հիման վրա հարուցվել էն հարյուրավոր խիստ զրույցներ պաշտոնյաների հետ, տասնյակ բարձրաստիճան չինովնիկների ստիպել են ներողություն խնդրել իրենց աշխատակիցներից (և ոչ միայն չկիսվելու համար), կան եկեղեցում ապաշխարած մի քանի կաշառակերներ, ինչպես նաև կա… դե… Վազգեն Խաչիկյան:
Կառավարության խոսնակը պդնում է, որ այս անգամ իրոք լուրջ են վերաբերվելու պատիժներին: «Այլևս ոչ ներում է լինելու, ոչ ծանոթ/բարեկամի օգնության հնարավորություն: Կբռնենք և ամբողջ հանրապետության աչքի առաջ խիստ նկատողություն կտանք այդ միլիոնավոր դրամներ գրպանած մարդկանց», — խոստացավ խոսնակը:
Կառավարությունը վստահեցնում է, որ զուգահեռ նաև գնում է ներկայումս ակտիվորեն թալանող չինովնիկների հետ լուրջ աշխատանք: «Մենք փորձում ենք նրանց բացատրել գողանալու վտանգները և հետևանքները: Իհարկե, մեկ օրում չես համոզի գործընկերոջդ, որ ժողովրդի փողը յուրացնելը լավ չի, բայց, կարծում եմ, միտումը դրական է», — նշեց կառավարության ներկայացուցիչը, որը չցանկացավ ներկայանալ որպես վարչապետ:
Արդեն ստեղծվել է նաև ռեաբիլիտացիոն հանձնաժողով, որը օգնում է միլիոններ գողանալու համար խիստ նկատողություն ստացած պաշտոնյաներին: Նրանց համար կազմակերպվում են թերապեվտիկ շփումներ նախկին գործընկերների հետ, զրույցներ խարույկի շուրջ Սևանի ափին, թերապեվտիկ քյաբաբի միջոցառումներ, ինչպես նաև օգնում են գտնել աշխատանք: Քանի որ նման անցյալով մարդկանց դժվար է գտնել նոր աշխատանք, նրանց տալիս են հինը:
Իշխան Զաքարյանը բարձր է գնահատում կառավարության պայքարը մսխումների դեմ: «Կարծես երկիրը վերջապես երկիր է դառնում. մարդիկ անում են սխալներ, պատժվում են սխալների համար: Իհարկե լավ կլիներ, որ խիստ նկատողությունից բացի բոյուջեն թալանողներին պարտադրեին թալանածի գոն ինչ-որ մաս վերադարձնել, բայց… սկզբի համար խիստ նկատողությունն էլ լուրջ ազդակ է», — նշեց Զաքարյանը:
:)))))))))) che ha , tak i skazala koshka .. eh mishka
Qni der Verahskichi naxagahe “otarerkrya nerdrumner”-ov dhyakner a karucum talanchinere ha el piti xist nkatoghutyunner stanan
IRANQ IRANCEN PATJELU , ESINCH CICAXALU HUMORER
hamozel?bacatrel? goxerin datum en yev uxarkum uxxich ashxatanqayin gaxutner……………..dzer gorc@nkerneri het shat nurb eq,isk joxovrdi het vayrenavari makaknerov eq xosum
azniv azniv xosq…es angam patjelu enq 😀
qvansh
hors arev es ngam…..
inchy dyq zez patjely eq miteeeeeeeeeeeeee
Sut asoxi maman q……em?????
eti hla es angam ha??? ba minchev hima talanoxnerin inch anenq???ov ani?? u yerb ani??ay tzrukner
Hiseq ator@ mshtakan che patasxan taluc cavot e linelu
թող սկսի իրենից
«ԱԶՆԻՎ ՊԻՈՆԵՐԱԿԱԱԱՆ»
Geli glxin avetaran es kardum aper?
Um inch ek xabum??? Xixch e korcracner.
որը չցանկացավ ներկայանալ որպես վարչապետ 😀
բայց միայն այս անգամ, հետո էլի չենք պատժի )))
mexq en et mardik, gorc pntren, et husahat vichakum, hin@ tveq prceq
…Հիշեցի լավ ասացվացքը…..