Press "Enter" to skip to content

Բենզինի թանկացումը միտված է պայքարել թմրամոլության դեմ

crc
Թանկացում ընդդեմ թմրամոլության

ԵՐԵՎԱՆ — «Հայաստանի բենզին ներմուծողների միություն» ՀԿ նախագահ Հայկ Ռեգուլյանը այսօր ծանուցեց ապագա թանկացումների մասին` հոկտեմբերի 1-ից Premium տեսակի վառելիքը կարժենա 540 դրամ, իսկ Regular տեսակինը` 520: Նրա պնդմամբ ներկայիս թանկացումը պայմանավորված չէ միջազգային շուկայի թանկացումներով, ոչ էլ ներմուծողների արագ հարստանալու կամայական որոշմամբ. «Մենք հաճախ լսում ենք, որ երիտասարդները սկսել են բենզինը որպես թմրանյութ օգտագործել և գտնում ենք, որ որպես պարկեշտ ՀՀ քաղաքացի` մեր պարտքն է վերջ տալ այս չարիքին»: Թանկացումը անմիջապես կխփի ինչպես ստաժավոր, այնպես էլ սկսնակ բենզին ներարկողների գրպանին: «Հավատացեք` այս անգամ իրոք լավ բան ենք անում: Այդ երիտասարդներին թմրամոլության ճանկերից փրկելու համար մենք պատրաստ ենք ամեն ինչի` լինի դա կտրուկ արժեքավորում, թե գերշահույթ», — վստահեցրեց Ռեգուլյանը:

 

Բենզին ներմուծողները կոմպլեքսային ռազմավարություն են մշակել թմրանյութի դեմն առնելու համար: «Եթե թանկացումը չօգնի, մենք կսկսենք բենզինը ջրով բացել: Ավելի շատ քան հիմա ենք բացում», — բացատրեց միության ավագ լաբորանտ Սամսոն Ֆալիկյանը: «Շատ շուտով թմրամոլը կնկատի, որ առաջվա հաճույքը չի ստանում բենզինից և ստիպված վերջ կտա բենզին ներարկելուն… կամ ավելի ուժեղ թմրանյութ գտնի… մի խոսքով դա չի կարևորը` կարևորը այն է, որ պետք եղած ժամանակ մենք չենք վախենա բենզին/ջուր հարաբերակցությունը հասցնել 50/50-ի»: Միության զինանոցում են նաև այլ ավանդական միջոցներ` premium-ի փոխարեն պոտենցիալ թմրամոլներին կվաճառեն ավելի թույլ` regular բենզինը, 1լ-ի փոխարեն 0.7լ կլցնեն և այլն:

 

dimedrol
Թանկ Դիմեիդրոլ` առողջ երիտասարդություն

Հայաստանի դեղատները արդեն մտածում են կիրառել բենզինի փորձը իրենց ոլորտում: «Երևի լսել եք, որ գոյություն ունեն Դիմեդրոլ չարաշահողներ, կամ ինչպես մենք ենք ասում` նիսյա ուռողներ: Եթե բենզինի պիլոտային ծրագիրը հաջողվի, մենք խոստանում ենք Դիմեդրոլը դարձնել էլիտար դասի դեղամիջոց և առնվազն 1700 դրամով վաճառել», — մեզ հետ զրույցում ասաց 41.7 դեղատների ցանցի ներկայացուցիչը: «Թանկ Դիմեդրոլ` առողջ երիտասարդություն» ծրագիրը արդեն արժանացել է առողջապահության նախարարության նախնական հավանությանը:

5 Comments

  1. Рафаел Ян via Facebook Սեպտեմբերի 25, 2014

    naturi te inchvor ten cban kaaaa 😀 inch eq xosum inch prkel inch ban qashox@ inchel uzuma lini kqashi havayi patcharabanumner en brnum tangacman hamar

  2. Erik Mantashyan via Facebook Erik Mantashyan via Facebook Սեպտեմբերի 25, 2014

    😀 xi narkoman@ polni bak benzina amen or srskvum vor tangacnum eq 😀 uremn kancnen gazin..

  3. Lyov Manucharyan via Facebook Lyov Manucharyan via Facebook Սեպտեմբերի 27, 2014

    meka benzin cakwox@ weshni 500ia arnelu 😀 😀 😀 😀 😀 😀 😀

Մեկնաբանությունները փակ են.