Press "Enter" to skip to content

Ոստիկանություն. Աշնանը Երևանի մի քանի համայնքներում մասամբ կվերականգնվի վախի մթնոլորտը

«Վախի մթնոլորտի վերականգնումը չի տարածվի թոշակառուների և Հայստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի վրա», - ոստիկանություն
«Վախի մթնոլորտի վերականգնումը չի տարածվի թոշակառուների և առաջին կարգի հաշմանդամների վրա», — ոստիկանություն

ԵՐԵՎԱՆՈստիկանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց երեքշաբթի օրը, որում զգուշացնում էր երևանցիներին վախի մթնոլորտի ժամանակավոր վերականգնման մասին: «Դա լինելու է զուտ պրոֆիլակտիկ միջոցառում, որտեղ մենք ակնկալում ենք քաղաքացիների ըմբռնումն ու աջակցությունը», — նշված է հաղորդագրության մեջ:

Մթոնոլորտի վերականգնման աշխատանքներով զբաղվելու է Երևանի ոստիկանության պարեկային ծառայությունը: Սակայն ոստիկանության խոսնակի փոխանցմամբ ներգրավվելու են նաև այլընտրանքային ուժերի ներկայացուցիչներ:

«Վախի մթնոլորտի կամ ինչպես մեր տղաներն են ասում` «բարի նոստալգիայի» վերականգման համար մեզ մեծապես աջակցելու են ինչպես իրավապահ ջոկատները, այնպես էլ թաղային հեղինակությունները, անհատ հանցագործներ և մի քանի հրավիրված սադրիչ», — նշում  է կապիտան Սիլակյանը:

«Ամեն երկնային գործողության մեջ կա Աստծո կամքը: Հակառակվել ճակատագրին, նշանակում է հակառակվել մեր Տիրոջը` Հիսուսին», - ոստիկանապետ:
«Ամեն երկնային գործողության մեջ կա Աստծո կամքը: Հակառակվել ճակատագրին, նշանակում է հակառակվել մեր Տիրոջը` Հիսուսին», — ոստիկանապետ:

Մթնոլորտի պիլոտային ծրագիրը կգործարկվի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Փոքր կենտրոնում, ապա կտարածվի Մեծ կենտրոն և նոյոմբերին արդեն կհասնի Արաբկիր վարչական շրջան: Ոստիկանությունը չի բացառում, որ մասամբ վախի մթնոլորտ կարող է գործարկվել նաև Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում:

Միջոցռումներին անդրադարձել է նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Սիրելիներս, մեր նպատակը քաղաքացիներին ահաբեկելը չէ, այլ պարզապես մի թեթև հուշտ անելն է: Ինչպես գրված է Ղուկասի ավետարանում, գլուխ 4 երգ 1` «Եվ թող Աստծո վախը պարուրի մարդու սիրտը, քանզի անվախ մարդը տեղ չունի Տիրոջ արքայության մեջ», — նշել է ոստիկանապետը:

Մթոնոլորտի վերականգման նպատակով արդեն բերման են ենթարկվել ՀԱԿ ակտիվիստները` Տիգրան Առաքելյանի գլխավորությամբ: Այս կապակցությամբ ոստիկանությունը հաղորդել է. «Դե… բոլորս էլ հասկանում ենք, որ ինչ-որ պահի մեկա պիտի բերման ենթարկեինք իրենց.. հիմա ի՞նչ տարբերություն` մի շաբաթ էս կողմ, թե էն կողմ»:

Անանուն աղբյուրները փոխանցում են, որ վախի մթնոլորտի գործարկումը հանդիսանում է Եվրասիական տնտեսական գոտու մեջ Հայաստանի մտնելու նախապայմաններից մեկը: «Բացի ընդհանուր տնտեսական դաշտից և քաղաքական հարցերից, Հայաստանի առաջ պահանջ է դրվել նաև մերձեցնել ներքին մթնոլորտը ներմաքսայինին: Դա Բելառուսի նախագահի նախապայմանն էր», — պնդում է աղբյուրը:

Նշենք, որ ձմռանը ոստիկանությունը ծրագրել է ևս մեկ` «Հարկադիր Սուրբ Մաթևոս» օպերացիա: Այս հատուկ գործողության շրջանակներում ոստիկանական բաժին բերման կենթարկվեն եկեղեցում չկնքված բոլոր քաղաքացիներն ու աթեիստները` պարտադիր մկրթության ենթարվելու նպատակով:

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.