Press "Enter" to skip to content

ՃՈ-ն տուգանել է 2-ամյա Կարենչիկին

Տուգանված փոքրիկին չհանգստացրեց անգամ պաղպաղակը
Տուգանված փոքրիկին չհանգստացրեց անգամ պաղպաղակը

2-ամյա Կարենչիկ Պողոսյանը հավակնում է դառնալ ամենաերիտասարդ տուգանված վարորդը հանրապետությունում: Պողոսյանների փոստատարը երեկ առաքեց Ճանապարհային ոստիկանությունից ուղարկված տուգանքի մասին ծանուցումը, համաձայն որի փոքրիկն իր BMW Z4 մոդելի մեքենայով 79 կմ/ժ արագությամբ երթևեկել է Պռոշյան փողոցով: Կարենչիկի ապշած հայրը պատրաստվում է բողոքարկել տուգանքը. «ինձ թվում ա` նախքան BMW-ով խախտում անելը երեխան պետք է ստանար վարորդական իրավունք, իմանար Պռոշյան փողոցի տեղը, կամ գոնե կտրվեր գորշոկից»:

Ճանապարհային ոստիկանությունը չցանկացավ մանրամասն մեկնաբանել տեղի ունեցածը, միայն նշեց, որ խախտումը արձանագրվել է տեսախցիկի միջոցով, իսկ տեսախցիկները չեն խաբում, գրեթե: «Հիմա ինչ էականա խախտել ա, թե չէ: Ի՞նչ նոր ձև եք բռնել ամեն ինչ բողոքարկել. վաղը-մյուս օր երեխան միևնույնն է մեքենա գնելու ա ու էդ գումարի խախտում հաստատ անելու ա», — նյարդայնացավ Առանձնապես հավեսով տուգանքների բաժնի պետ Սարգիս Ակտունին:

Եթե սահմանված ժամկետում Կարենչիկը չմարի տուգանքը, ճանապարհային ոստիկանությունը պատրաստվում է դիմել ԴԱՀԿ ծառայությանը տուգանքը գանձելու համար: ԴԱՀԿ-ում սակայն այս առիթով ոգևորությունը մինիմալ է: «Ոնց հասկանում ենք Կարենչիկը չունի հաշիվներ բանկում, ինչը զգալիորեն դժվարեցնում է հաշվի արգելափակումը: Մենք, իհարկե, կարող ենք բռնագրավվել և աճուրդի հանել նրա սեփականությունը, բայց վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ փափուկ արջուկների պահանջարկ այլևս չկա», — մեզ հետ զրույցում նշեց Բռնգանձման/արգելափակման ծառայության պետ Մարո Քաղյանը:

Մինչ գերատեսչությունները փորձում են հասկանալ, թե ով է առաջինը գումար գանձելու Կարենչիկից, երեխան արտաբերեց իր առաջին բառը` «տու-գանք»:

26 Comments

  1. Nvorik Avetisyan via Facebook Սեպտեմբերի 18, 2014

    իրականությունից հեռու չի, ակտեր են գալիս փ տարի առաջվա մթոՎ չենք մուծել ու 5ապատկված, դե արի չեկ գտի կամ տար մուծվի

  2. Arevik Ghazaryan via Facebook Arevik Ghazaryan via Facebook Սեպտեմբերի 18, 2014

    🙂

  3. Aida Kazaryan via Facebook Aida Kazaryan via Facebook Սեպտեմբերի 18, 2014

    Айастанум огекан ивандутян амачараке сксвел у воч мек@ лур чуни…

  4. Aida Kazaryan via Facebook Aida Kazaryan via Facebook Սեպտեմբերի 18, 2014

    Айастанум огекан ивандутян амачараке сксвел у воч мек@ лур чуни…

  5. Mikayel Mokatsian via Facebook Mikayel Mokatsian via Facebook Սեպտեմբերի 18, 2014

    Կարենչիկը հացադուլ հայտարարեց:

  6. Helen Helen Սեպտեմբերի 18, 2014

    xexj karenchik 😀 😀 😀

  7. Eleonora Grigoryan via Facebook Սեպտեմբերի 18, 2014

    ha lav mi tesak chem havatum vonc kara 2 tarekan erexen meqena qshi vor mi hate tuganvi :)))))))))))))))erevi uxaki papai grkina exe nstac

  8. Ըստ էության, ոստիկանության տեսանկարահանող սարքերը գտան նոր խոցելի զանգված:
    Կարենչիկ քո հետ ենք )))))))))))

  9. Liana Magicoff via Facebook Liana Magicoff via Facebook Սեպտեմբերի 18, 2014

    փոքրիկն իր BMW Z4 մոդելի մեքենայով 79 կմ/ժ արագությամբ երթևեկել է Պռոշյան փողոցով: ))))))))))))))))))))))))

  10. Erik Atanesyan via Facebook Erik Atanesyan via Facebook Սեպտեմբերի 18, 2014

    Sargis Aktuni 😀

  11. Gayane Hovhannisyan via Facebook Սեպտեմբերի 18, 2014

    Իսկ Տոյոտայի ղեկին նստած իննամյա Արեգին մոտեցած ոստիկանները ձեռքով նրան բարևեցին, տեղեկացան իր հետաքրքրությունների մասին և մաղթեցին զգույշ ու անփորձանք ուսումնառություն: բայց դա ՀՀ ՃՈ-ն չէր: Ու սա՝ լրիվ լուրջ:

  12. sona sona Սեպտեմբերի 18, 2014

    զարմանալու և ծիծաղելու ոչինչ չկա :Ասեմ որ, հիմա շատ <> մարդիկ` պապաները իրենց մեքենաները գրանցում են իրենց անչափահաս երեխաների անունով որ , խուսափեն հազար ու մի տուգանքներից :

  13. Sofi Karen O via Facebook Սեպտեմբերի 19, 2014

    Karox a esor aprili 1n a?:))) Eli sut kar? Erexayi votqe vonc kara hasni argelaknerin?

  14. Georgi Georgi Սեպտեմբերի 19, 2014

    Joxovurd tuganq@ chi galis en mardu vra ov xaxtuma arel , ayl um vra grancaca ayd meqenan . ete meqenan grancaca et erexayi vra vor@ real hnaravora , ete daje ira hayrna meqenan varel meka tuganq@ galu e erexayi vra . vorovhetev meqenayi sepakanaterne mutsum akter@ voch te varord@ … karox e erexai u papu anun azganuner@ hamnknum en .

    es Vostikanutyan koxmic chem bayts stex urish tarberak chka tuganq@ galis e tex andznagri tvyalnerov .
    ayd pasti masin es gitem nra patcharov vorovhetev meqenan vacharel em 10 tari arach bayts im anvanic chem hanel ayl generalni davernostov ban vacharvela
    es verchers akta ekel vres hima man em galis te meqenan um mot e vor gtnem tuganq@ poxancem , ev texapoxem meqenan iranc vra

  15. Hasmik Hakobyan via Facebook Hasmik Hakobyan via Facebook Սեպտեմբերի 19, 2014

    Aaaaaaaaaaaaaa, vat em es, chkaaaaaam….

  16. Henry Henry Սեպտեմբերի 20, 2014

    Կարենչիկը կմեծանա սաղիդ հարցերը հատիկ հատիկ կլուծի 🙂

Մեկնաբանությունները փակ են.