Press "Enter" to skip to content

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աշնան սկիզբը Հայաստանում

Աշնան ամենաթեժ շենքը
Աշնան ամենաթեժ շենքը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց վիճահարույց «ՀՀ տարածքում աշնան սկզբի հաստատման մասին օրենքը»: Երկար բանավեճերից և ամբիոնից հնչած սուր ելույթներից հետո ձայները բաշխվեցին հետևյալ կերպ` 74 կողմ, 26 դեմ, 13 ձեռնպահ: ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցություններին առանց պատճառ չտապալել իշխանության նախաձեռնությունները: «Էնպիսի տպավորություն է, որ ամեն ինչում փորձում եք քաղաքական միտում գտնել: Գուցե անցյալում մի 10-130 հարց քաղաքականացրել ենք, հետո՞: Չի կարելի չէ՞ ամեն ինչ քաղաքականացնել», — բողոքեց Սահակյանը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով, աշնան սկզբի մասին օրենքը դրվել էր քննարկման միայն մեկ պատճառով. «պարզից էլ պարզ է, որ իշխող խմբակցությունը փորձում է երկրի բոլոր գործընթացները կապել սեփական կուսակցության հետ: Այո, աշունը սկսվել, է բայց առանց ձեր «դաբրոն» ստանալու: Ասեմ ավելին, անկախ ձեր ընդունած օրենքների միանշանակ է, որ ձմեռը մոտենում է»:

«Ժառանգության»  պատգամավորները հաստատեցին, որ բոյկոտել են քվեարկությունը, քանի որ դեռ հենց խմբակցության մեջ չկա միանշանակ համաձայնություն ստեղծված իրավիճակի շուրջ: «Մենք ժողովրդավար կուսակցություն ենք և ողջունում ենք բազմակարծությունը: Հիմա եթե խմբակցությունից մեկը համաձայն չի որ աշունը սկսվել է, մյուսը համաձայն է, երրորդը ընդհանրապես ոնց-որ Բուդապեշտի համալսարան է ընդունվել, ինչպե՞ս կարող ենք մենք միաձայն քվեարկել», — կիսվեց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Քաղաքական այլընտրանքը փորձում է այս հարցում անկողմնակալ մնալ. Տիգրան Ուրիխանյանը լրագրողներին ասաց, որ աշնան սկիզբը կուսակցության ուշադրությունից չի վրիպել, սակայն ԲՀԿ-ն չի պատրասվտում հաստատել քաղաքական մեծամասնության յուրաքանչյուր քմահաճույք: «Ի վերջո կարևոր չէ, մենք կողմ կքվեարկենք, թե դեմ, կարևորը հիշելն է, որ մենք տեսականորեն դատապարտում ենք իշխանությունների վարած քաղաքականությունը:

Նիստի սկզբում օեկական պատգամավորները հանդես եկան աշնան մեկնարկը ժխտող բանաձևով, սակայն կեսօրին խոստովանեցին, որ միանշանակ կողմ են առաջարկած նախագծին: Բնականաբար, վերջում խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց:

ՀՅԴ խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրը հաստատեց, որ կուսակցությունը ընդհանուր առմամբ ընդունում է աշնան սկիզբը, սակայն պահանջում է, որ շեշտվի երկրի ամենահին կուսակցության դերը այս գործընթացում: «Սա մեր 124-րդ աշունն է, իսկ մեր դերակատարության մասին, կարծես վախենում են խոսել», — ասաց Արմեն Ռուստամյանը:

Չորեքշաբթի սպասվում է օրենքի երկրորդ ընթերցումը, որը վերջնական պատասխան կտա այն հարցին, թե արդյոք երկրում սկսվել է աշունը:

10 Comments

  1. Կառլեն Ավագյան via Facebook Կառլեն Ավագյան via Facebook Սեպտեմբերի 15, 2014

    karoxa chndunein amar@ mnar? 😀 😀 😀

  2. David Meloyan via Facebook David Meloyan via Facebook Սեպտեմբերի 15, 2014

    hesa nor orenq khanen ,asenq amarayin partadir kutakumner amen amarayin amsic 5 or kutakum es heto asun@ ogtagortsum 😀

  3. David Meloyan via Facebook David Meloyan via Facebook Սեպտեմբերի 15, 2014

    hesa nor orenq khanen ,asenq amarayin partadir kutakumner amen amarayin amsic 5 or kutakum es heto asun@ ogtagortsum 😀

  4. Gohar Margaryan via Facebook Gohar Margaryan via Facebook Սեպտեմբերի 16, 2014

    “прошла весна, настало лето, спасибо партии за это”?

  5. Շատ լուրջ հարց է…Հատկապես օեակականների դիրքորոշումը, գնահատում եմ չափից դուրս «ռազմահայրենասիրական» : Տղաններ կեցցեք!

  6. Հմայակ Մարտիրոսյան via Facebook Հմայակ Մարտիրոսյան via Facebook Սեպտեմբերի 17, 2014

    Հրաշալի օրինագիծ: Վերջապես ;ՃՃՃ

Մեկնաբանությունները փակ են.