Press "Enter" to skip to content

10 բան, որ գուցե չեք նկատել ArmComedy-ում

  1. Քարտեզի վրայի կոպիտ սխալների հեղինակը աքսորվել է Շվեդիա
    Քարտեզի վրայի կոպիտ սխալների հեղինակը աքսորվել է Շվեդիա

    Հաղորդման նախկին տաղավարի քարտեզը ուներ մեղմ ասած անճշտություններ: Աֆրիկան և Հարավային Ամերիկան տեղերով փոխված էին իսկ Ավստրալիան պատկերված էր գլխիվայր: Այս ամենի վերաբերյալ բազմաթիվ վրդովված զանգեր ենք ստացել: Բայց չնայած Անտարկտիդան ընդհանրապես չկար,

    դա չմտահոգեց նույնիսկ պինգվինների իրավունքների պաշտպանին:

  2. Հաղորդման վերջում հնչող Mack The Knife երգը կատարում է Նարեկ Մարգարյանը: Ամբողջական տարբերակը կարող եք լսել/քաշել այստեղից:
  3. Հաղորդման 195-րդ թողարկմանը Մհերը պետք է ճամփորդի ժամանակի մեջ, որ զրուցի Գալուստ Սահակյանի հետ: Ժամանակում ճամփորդելը հաջողվեց, մասամբ նրա շնորհիվ, որ ուղիղ միացման ժամանակ Մհերը գտնվում էր Hill Valley քաղաքում` իսկ Back To The Future ֆիլմի բ̶ա̶զ̶մ̶ա̶թ̶ի̶վ̶ մի քանի երկրպագուները ճանաչել էին քաղաքապետարանի շենքը:
  4. Երրորդ եթերաշրջանի սոցիալական գովազդներում Սերգեյ Սարգսյանն անընդհատ նկարահանվում էր նույն սվիտերով: Որպես բողոքի ակցիա հաղորդման անձնակազմը ստեղծեց Սերգեյի սվիտերով ոգեշնչված դիզայն, որը օգտագործվեց հետագա սոցգովազդներում: Ի դեպ, եթե որևէ հ̶ի̶վ̶ա̶ն̶դ̶ մեկը ցանկություն ունի ներբեռնել այդ պատկերը, կտացրեք` կմեծանա:
    բայց լուրջ, ինչների՞դ ա պետք սա
    բայց լուրջ, ինչների՞դ ա պետք սա

  5. սեպտեմբերի 14-ին Հացթուխների 221, 221Ա և 221Բ շենքերը կջրազրկվեն: Երևան Ջուրը հայցում է բոլորիս ներողամտությունը:
    սեպտեմբերի 14-ին Հացթուխների 221, 221Ա և 221Բ շենքերը կջրազրկվեն: Երևան Ջուրը հայցում է բոլորիս ներողամտությունը:

    219 թողարկման մեջ հատուկ թղթակից Մհեր Հոլմսյանցը փորձում է բացահայտել, թե ինչպես են քվեարկել պատգամավորները: Մհերի ետևում գտնվող շենքի հասցեն` Հացթուխների 221Բ, ակնարկում է Շերլոք Հոլմսի հասցեն Baker street 221B:

  6. Երբ վերջապես հնարավորություն ունեցանք այցելել Գյումրիի առասպելական տեխնոպարկը` ա̶յ̶ո̶ ̶ա̶յ̶ն̶ ̶գ̶ո̶յ̶ո̶ւ̶թ̶յ̶ո̶ւ̶ն̶ ̶ո̶ւ̶ն̶ի̶, Նարեկի շապիկը զարմանալի տրանսֆորմացիայի ենթարկվեց:
  7. Այն, որ Ցոլակ Ցիկլոնյանի եղանակի տեսությունները ճշգրիտ չէին, գիտեն բոլորը: Այս կապակցությամբ` պատմություն ներքին խոհանոցից. «Հայհիդրոմետի» ներկայացուցիչը իսկապես բողոքել է ԱրմՆյուզ հեռուստաընկերության տնօրինությանը Ցոլակ Ցիկլոնյանի ներկայացրած «եղանակի տեսությունում տեղ գտած բազմաթիվ անճշտությունների» առիթով: Մենք մինչև հիմա փորձում ենք գտնել գոնե մեկ «ճշտություն» Ցոլակի կատարած աշխատանքում:

    Ց. Ցիկլոնյանը այժմ աշխատում է Yahoo!Weather-ում
    Ց. Ցիկլոնյանը այժմ աշխատում է Yandex Погода-ում
  8. Երկար տարիներ է ինչ ԱրմՔոմեդին գաղտնի պատերազմ է վարում պասուց դոլմայի դեմ: Պասուց դոլման ներկայացվում է որպես մեծագույն չարիք բոլոր սոցգովազդների բացումներում, իսկ ինչպես ցույց է տալիս այս հոլովակը պասուց դոլմայի ետևում կանգնած են ոչ ավելի, ոչ պակաս` Մութ ուժերը™: Մենք խոստանում ենք նոր եթերաշրջանում շարունակել պայքարն այդ չարիքի դեմ:
  9. 242-րդ թողարկմանը հայ պարահոգեբանները բացահայտեցին, որ Տիեզերքի դարպասները գտնվում են Հայաստանում: Հենց այդ պահին Մհերը խոսում էր մեկ այլ Տիեզերական դարպասների մոտ կանգնած, որոնք կարող եք հիշել Stargate ֆիլմից: Ա̶ն̶շ̶ո̶ւ̶շ̶տ̶ ̶մ̶ե̶ր̶ ̶հ̶ա̶յ̶կ̶ա̶կ̶ա̶ն̶ ̶դ̶ա̶ր̶պ̶ա̶ս̶ն̶ե̶ր̶ն ̶ա̶վ̶ե̶լ̶ի̶ ̶լ̶ա̶վ̶ն̶ ̶ե̶ն̶:̶
  10. 1385631451,3714 Հաղորդման բացման ժամանակ հնչում է Կարեն Քոչարյանի ձայնը: Այդ նույն ձայնը տարիներ շարունակ բարդ հարցեր է տալիս գիտակներին:

Իսկ ավելին արդեն սեպտեմբերի 15-ից, երբ կսկսի ArmComedy-ի նոր, 4-րդ եթերաշրջանը:

 

 

13 Comments

  1. Որպես ձեր հաղորդման մշտական հեռուստադիտող հույս ունեմ, որ հաղորդման բացումը կփոխվի, մի տեսակ “Вечерний ургант” հաղորդման բացմանն է նման 🙂

  2. txeq jan shat lav haxordum eq stexcel…shnorhakalutyun im bolor ynkerneri koxmic te dzez ev te ayn andznakazmin voronq eterum chen erevum.

  3. Արտուշ Ենգիբարյան via Facebook Արտուշ Ենգիբարյան via Facebook 04/09/2014

    Էս նյութը ավելացրեք վիկիի ձեր էջ

  4. Հրաչյա Հրաչյա 04/09/2014

    ամեն ինչ շատ լավ ա, բացի պասուց տոլմաի դեմ անարդարացի պայքարից

  5. բայց քարտեզի վերաբերյալ մի կես տարի առաջ վիդեոմունաթ է եղել. ուշացել էի?))

  6. Saqo Dumikyan via Facebook Saqo Dumikyan via Facebook 05/09/2014

    BAYC DUQ VERJN EQ 😉

  7. ASUM EI CHE???? 😀 Sophie, Lilith- Narekn a yergum haxordman yerg@!! Yoouuuhhuuuuu!! YES CHISHT EI!!! 😉

  8. Այո, հաղորդման բացման գոռգռան ոճը չի սազում տղաների էլեգանտ հումորին:

  9. Tigran Avagyan via Facebook Tigran Avagyan via Facebook 11/01/2015

    Վաղը սեպտեմբերի 15- ը չի:

Մեկնաբանությունները փակ են.