Press "Enter" to skip to content

Փնտրվում է վարչապետ. աշխատանքի հայտարարություն

Ծանոթով ուղարկած ռեզյումեները կստանան առաջնահերթություն
Ծանոթով ուղարկած ռեզյումեները կստանան առաջնահերթություն

Նկարագրություն

Հայաստանի Հանրապետությունը փնտրում է վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացող մասնագետների: Վարչապետը պետք է կարողանա ապահովել ինչ-որ (ցանկալի է երկնիշ) տնտեսական աճ, վարել կառավարության նիստեր և մի ամբողջ ազգի անորոշ ժամկետով վարակել լավատես էնտուզիազմով: Աշխատանքային փորձը պարտադիր չէ: Բոլոր խելացի, աշխույժ և լավատես 25-65 տարեկան անձանց քաջալերում ենք ուղարկել ռեզյումեները Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1։

Պարտականություններ

    • Յուրաքանչյուր հինգշաբթի ներկայանալ կառավարության նիստերին և ստեղծել բուռն զարգացող տնտեսության տպավորություն:
    • Համոզիչ բացատրել` ինչու նախորդ հինգշաբթի օրվա բուռն զարգացող տնտեսության պտուղները դեռ չեն երևում:
    • Ելույթ ունենալ Ազգային ժողովում, պատասխանել օրենսդիրների հարցերին, չնեղվել Հրանտ Բագրատյանի հարցերից:
    • Եռամսյակը մեկ բացատրել` ինչու Գյումրիի տեխնոպարկը դեռ չի բացվել:
    • Սրամիտ պատասխաններ տալ երկրում արտագաղթի ուժգնացող տեմպերի մասին:
    • Հայաստան գրավել ներդրումներ: Եթե ներդրումները շահավետ չեն, բացատրել` ինչու կառավարությունը մեղք չունի:

Պահանջներ

  • Թեկնածուն պետք է լինի շփվող, լեզու գտնի կառավարության այլ անդամների հետ` ներառյալ օլիգարխ (փոխ)նախարարների, բութ (փոխ)նախարարների և անհասկանալի (փոխ)նախարարների:
  • Թեկնածուն պետք է կարողանա աշխատել լարված պայմաններում` չտրվել հրաժարական տալու` ընդդիմության կոչերին:
  • Լակոնիկ պատասխաններից բացի, ԱԺ պատգամավորներին տալ խորքային, ցանկալի է` բարդ ստորադասական նախադասություններով համեմված բովանդակային պատասխաններ:
  • Վարել սեփական էջը Թվիթերում և Ֆեյսբուքում: Հավաքել ոչ պակաս քան 5000 հետևողներ:
  • Տիրապետել հայերեն, ռուսերեն, ինչու ոչ նաև անգլերեն, սակայն, հաշվի առնելով երկրի կուրսը, հիմնականում ռուսերեն լեզուներին:
  • Տիրապետել Mac OS օպերացիոն համակարգին, քանի որ, չնայած Apple ընկերության հորդորներին, ՀՀ կառավարությունը օգտվում է Macbook Pro համակարգիչներից:
  • Կիթառի կամ այլ երաժշտական գործիքի տիրապետելը պարտադիր չէ:

Հայտարարությունը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 30-ից:

 

55 Comments

    • ARօ ARօ 1 Մայիսի, 2014

      Hovik Abrahamyan@?

  1. Erik Davtyan via Facebook Erik Davtyan via Facebook 3 Ապրիլի, 2014

    մի բան էլ պետքա կարողանա անկաշկանդ ասել.<>

  2. Erik Davtyan via Facebook Erik Davtyan via Facebook 3 Ապրիլի, 2014

    մի բան էլ պետքա կարողանա անկաշկանդ ասել.<>

  3. Vahagn Papikyan via Facebook 3 Ապրիլի, 2014

    stegh??? um hamar??? inchi hamar??? vor inch ani????? sharik glori kompov amen or ha????:)))))))))))))))))))))))))))))))))

  4. Vahagn Papikyan via Facebook 3 Ապրիլի, 2014

    stegh??? um hamar??? inchi hamar??? vor inch ani????? sharik glori kompov amen or ha????:)))))))))))))))))))))))))))))))))

  5. Lili Nelson via Facebook Lili Nelson via Facebook 3 Ապրիլի, 2014

    mek@ zangum a karavarutyun asuma, uzum em darnam varchapet, asum en duq ho debil cheq, asuma ISK DA PARTADIR A? lriv et ornenq @nkel 😀

  6. Lili Nelson via Facebook Lili Nelson via Facebook 3 Ապրիլի, 2014

    mek@ zangum a karavarutyun asuma, uzum em darnam varchapet, asum en duq ho debil cheq, asuma ISK DA PARTADIR A? lriv et ornenq @nkel 😀

  7. Asya Manukyan via Facebook Asya Manukyan via Facebook 3 Ապրիլի, 2014

    verjnerrrrrrrrrrrrr!!!!!!!!!

  8. Davit Minasyan via Facebook Davit Minasyan via Facebook 3 Ապրիլի, 2014

    Gtnoxin xostanum enq gndakahel!!! 😀

  9. Davit Minasyan via Facebook Davit Minasyan via Facebook 3 Ապրիլի, 2014

    Gtnoxin xostanum enq gndakahel!!! 😀

  10. Babken Yeghiazaryan via Facebook Babken Yeghiazaryan via Facebook 3 Ապրիլի, 2014

    Տղերք, հաջորդ ԱրմՔոմեդիի համար էս ինչքան բոցեր ունեք մեկնաբանելու 😀
    ՀՀ կառավարությունը լավ էլ սըփորթ ա անում ձեզ․․․ 😀

  11. Ani Azaryan via Facebook 3 Ապրիլի, 2014

    hima sksveluya kargaxosaxext anely….BAREV DZEZ YNTREQ MEZ, ETE CHYNTREQ MEZ, KASVALTAPATENQ DZEZ,,,,,,, 😀

  12. Anna Grigoryan via Facebook Anna Grigoryan via Facebook 3 Ապրիլի, 2014

    Hrant Bagratyani Mtavor unakutyunner@ ev giteliqner@ kprken mer Hayastan@!!!

  13. Aren Karapetian via Facebook Aren Karapetian via Facebook 3 Ապրիլի, 2014

    Հարցազրույցը ո՞վա անցկացնելու 😀

  14. Armin Samsonyan via Facebook Armin Samsonyan via Facebook 3 Ապրիլի, 2014

    Konchita Vurste sgi meja)))))

  15. Sargis Sagatelyan via Facebook Sargis Sagatelyan via Facebook 3 Ապրիլի, 2014

    gitar nvagelu ev sulelu imacutyuny partadir

  16. Lilit Gevorgyan via Facebook Lilit Gevorgyan via Facebook 3 Ապրիլի, 2014

    Ни свести Тигран, денег не будет ))))

  17. Seyran Davidyan via Facebook 3 Ապրիլի, 2014

    Мез аннражеште .найренасер, азнив ев ардарамит варчапет.

  18. Davïd Grïgoryan via Facebook Davïd Grïgoryan via Facebook 3 Ապրիլի, 2014

    Ur uxarkem CVs???

  19. Gayane Khachatryan via Facebook Gayane Khachatryan via Facebook 3 Ապրիլի, 2014

    hayastanum chka pox chka varchapet

  20. Nara Vard via Facebook 3 Ապրիլի, 2014

    փտրվում է չէ: փնտրում ենք կամ որոնում ենք: մրցույթ հայտարարեք Վարչապետի թափուր տեղի համար:

  21. Arsine Baghumyan via Facebook Arsine Baghumyan via Facebook 3 Ապրիլի, 2014

    heto ela sum enk ashxatatexer chkan

  22. Tehmina Arzumanyan via Facebook 4 Ապրիլի, 2014

    CV լրացնելուց ուշադիր ա պետք լինել, մեջը մեռելոցներիմասին հատուկ հարցեր կան:

  23. Kristina Abelyan via Facebook Kristina Abelyan via Facebook 4 Ապրիլի, 2014

    De patketacreq erkri hetaga vijak@…

  24. Viparmenia Portal Viparmenia Portal 4 Ապրիլի, 2014

    Թեկնացուին ամենակարևոր պահանջը մոռացել էք, ինչ էլ լինի պիտի կուտակային ֆոնդերը որպես ազգի փրկություն ներկայացնի ու պահի…

  25. Viparmenia Portal via Facebook 4 Ապրիլի, 2014

    Թեկնածուին ամենակարևոր պահանջը մոռացել էք.
    – ինչ էլ լինի պիտի կուտակային ֆոնդերը որպես ազգի փրկություն ներկայացնի ու պահի…

Մեկնաբանությունները փակ են.