Press "Enter" to skip to content

Գառնիի տաճարի հարևանությամբ կառուցվող ստրիպ ակումբի ապագան հարցականի տակ է

Ո՞վ է դե
Ո՞վ է դեմ զբոսաշրջության զարգացմանը

Գառնիի տաճարի հարևանությամբ կառուցվող «Մերկ հեթանոսուհի» ստրիպ ակումբի ապագան անորոշ է, քանի որ մի խումբ ակտիվիստներ նստացույց են կազմակերպել շինհրապարակում: Հիշեցնենք, որ պատմական հուշարձանի տարածքում ստրիպ ակումբ բացելու նախաձեռնությունը պատկանում է մշակույթի նախարարությանը` այդ կերպ նախարարությունը փորձում է խթանել զբոսաշրջությունը:
«Մեր անալիտիկ թիմը ունի հստակ զարգացման պլան, որը ենթադրում է ստրիպ ակումբների, կազինոների և աքլորների մենամարտերի համար նախատեսված օբյեկտներ բացել պատմշակութային հուշարձանների հարևանությամբ: Դրա շնորհիվ արդեն այս տարի մենք կեռապատկենք պարսիկ զբոսաշրջիկների ներհոսքը երկիր: Չեմ հասկանում` ինչու են ակտիվիստները դեմ երկրի զարգացմանը», — մեզ հետ զրույցում ասաց մշակույթի փոխնախարար Լուսին Դանիելյանը:
Կառուցապատման աշխատանքները հետաձգվում են արդեն մի քանի ամիս շարունակ, ինչի իրական զոհն են դարձել ոչ միայն երկի զբոսաշրջությունն ու սեքսատենչ պարսիկները, այլև Ուկրաինայից ժամանած մերկապարուհիները: Մեզ հետ զրույցում 19 ամյա Քսյուշան պատմեց, որ ստիպված է պարապուրդի մատնվել և բնակվել երևանյան մեկսենյականոցում 7 ուրիշ աղջիկների հետ: «Էդ ձեր ակտիվիստների մտքով չի անցնում քանի ընտանիք են Խարկովում սպասում, որ մենք այստեղից գումար ուղարկենք: Նրանք ոչ միայն տուրիզմին են վնաս հասցնում, այլև կործանում են Հայաստանի իմիջը որպես էրոտիկ խոպանի բարենպաստ երկիր», — հավելեց աղջիկը:
Ակտիվիստ Եղիա Ներսիսյանը միայն զղջում է, որ չի կարող միաժամանակ երկու նստացույց անել: «Մենք լսել ենք որ Գեղարդի տարածքում արդեն կա հսկայական մոլի կառուցապատման հայեցակարգ, բայց ցավոք մեջտեղից չեմ կարող կիսվել», — կիսվեց ակտիվիստը: Եղիան նաև հավելեց, որ արդեն մտածում է ակտիվիստների կլոնավորման մասին, որպեսզի բոլոր պայթյունավտանգ վայրերում ժամանակին կարողանան բողոքի ցույց կազմակերպել: «Մի 20 Մարիամ Սուխուդյան, մի 20 ինձանից արդեն կարող են դրական փոփոխություն տալ»: Մշակույթի նախարարությունը հույս հայտնեց, որ ակտիվիստները կոմպրոմիսի կգան, և առնվազն ինչ-որ սրճարանի կամ քյաբաբի էքսպրես կետի կառուցմանը չեն առարկի:

18 Comments

  1. Hakob Hayrapetyan via Facebook Hakob Hayrapetyan via Facebook Մարտի 14, 2014

    inch strip klub hesa meknel kgri city en uzum karucen kox@

  2. Hasmik Grigoryan via Facebook Hasmik Grigoryan via Facebook Մարտի 14, 2014

    Զարգացնում են տուրիզմը 😀

  3. Sofi Grigoryan via Facebook Մարտի 14, 2014

    Բա զբոսաշրջիկները պիտի տեսնեն « հեթանոս ուկրայնուհիների հեզաճկուն պարը» Գառնիյում ,թե չե կարոխա տաճարի համար են գալիս

  4. anna anna Մարտի 14, 2014

    Zbosashrjikner@ petqa amota es inch xaytarak ban en anum, met paper@ payqarel en pasrikin geri chlinelu hamar, isk esorva angraget ishxanutyun@ brni ujov mez sarquma et shakalneri gerin, es menak kasem hervic em nayum te hayastan incha katarvum u cavum em im azgi hamar, es huysov em vor kga mi jamank vor amen inch kga het… Inch vor mez er patkanum…!

  5. Nouneh Penerdzhyan via Facebook Nouneh Penerdzhyan via Facebook Մարտի 14, 2014

    Մշակույթի նախարարությունը առաջին հերթին թող զուգարաններ կառուցի պատմական հուշարձանների տարածքներում: Տուրիստների ցանկությունների մեջ առանց տակը թրջելու նորմալ , մաքուր զուգարան հասնելը վերափոխվում, երազանք է դառնում Հայաստանում:

  6. Nouneh Penerdzhyan via Facebook Nouneh Penerdzhyan via Facebook Մարտի 14, 2014

    57 Հոգիանոց ավտոբուսը հասցնում ենք Սարդարապատ, սուպրայզ… զուգարան չկա:

  7. Արսեն Մարտիրոսյան via Facebook Արսեն Մարտիրոսյան via Facebook Մարտի 14, 2014

    բա սփյուրքահայերը գալիս են արդեն ձանձրանում են,բա Սևանը դեսնին,Գառնի Գեղարդը դեսնին ու աղվորիկներուն չտեսնի՞ն միանգամից

  8. Միքայել Հ. via Facebook Միքայել Հ. via Facebook Մարտի 15, 2014

    Մերկ հեթանոսուհի հահահա 😀

Մեկնաբանությունները փակ են.