Press "Enter" to skip to content

ArmComedy 195 — Հանդիպում Գալուստ Սահակյանի հետ


Շաբաթվա լրատվության երգիծական ամփոփում: Դիտեք ԱրմՆյուզի եթերում ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 23:30, կրկնություն` երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ 11:30 և 15:30: Կիրակի օրերին 10:00-12:00 և 17:30 ArmComedy ԺԱՄ Արմնյուզի եթերում, դիտեք շաբաթվա երեք թողարկումները իրար հետևից:

ArmComedy

  • Գալուստ Սահակյանի ասուլիսը
  • Ֆեյքերի դեմ պատերազմ է սկսվում
  • Ապարանցիները փակեցին ճանապարհը
  • Մարտիության գաղտնիքներ
  • Սոցգովազդ

2 Comments

  1. Simon Maghakyan via Facebook Simon Maghakyan via Facebook Մարտի 8, 2014

    Այսօրվա թողարկումն այն տպավորությունը թողեց, որ դուք վիտամիններից տարբերվում եք միայն հայերեն լեզվի ավելի բարձր մակարդակի տիրապետմամբ: Կիրթ լեզվով նորությունների հեգնումը և իշխանությունների նույն մակերեսային քննադատություններ տրամադրելը վերլուծական ոչ մի արժեք չունի: Մարտի 8-ը, որ ՀՀ-ում նշվում է որպես կանանց օր այն երկրում, որտեղ կանանց առնվազն քարորդը բռնության զոհ է և որտեղի լեզվամտածելակերպում կինը միայն որպես տղամարդու հարաբերության գործոն է (ինչպես Գ. Սահակյանը բնութագրեց կանանց երեք տեսակ՝ կին, մայր, և քույր, որոնք բոլորը տղամարդու պատկանելիություն բնութագրող գոյականներ են, համենայն դեպս այդ հարցազրույցի սահմաններում), պետք է որ ձեզ առիթ ընձեռեր վերլուծելու կանանց իրավունքները և Մարտի 8-ի հայկական ընկալման հեգնական իմաստը, որը, փոխանակ հարգելու և հասկանալու կանանց իրավունքները և խնդիրները, կանանց ներկայացնում է որպես էակներ, ում տոնի իմաստը կայանում է տղամարդուց ցանկալի նվեր ստանալու մեջ: Դուք ունեք յուրահատուկ տաղանդ և հնարավորություն վերլուծելու անժամանցելի թեմաներ ժամանակակից և ժամանցային ոճով: Բայց, համենայն դեպս այսօրվա հաղորդման տեսակետից, դուք ոչ թե գործադրում եք ձեր տաղանդը լուրջ խնդիրներ արծարծելու, այլ վիտամինական զվարճանքը թեկնածուական հայերենի տեսքով ներկայացնելու նպատակով:

Մեկնաբանությունները փակ են.