Ինչպես տեղեկացնում է Shmashyan.com-ը` երեկ Հայաստանի «Դուքենդոյի» ֆեդերացիայում ոստիկանությունը հայտնաբերել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք: http://shamshyan.com/hy/article/140205000211/
Հիշեցնենք, որ ֆեդերացիայի նախագահն է դերասան և արևելյան մարտարվեստների վարպետ Գոռ Վարդանյանը: Մեր լրագրողին հաջողվել է կապ հաստատել Գոռ Վարդանյանի մամլո խոսնակի` Գոռի հետ, ով պարզաբանումներ է տվել այս դեպքի առնչությամբ. «Իրականում դա չար մարդկանցից առգրավված զինամթերք է: Մարդկանցից, ովքեր չունեն ոչ մի բարոյական արժեք` հասարակության տականքներից, ում համար մարդ սպանելը և կնոջը բռնաբարելը սիգարետ ծխելու պես մի բան է: Գոռը, տարիներ շարունակ պայքարելով հանցավոր խմբավորումների և քրեական բարքերի դեմ և օգտագործելով իր մարտական ունակությունները, ընդամենը ձեռքերի և աջ ոտքի օգնությամբ խլել է այդ զինամթերքը: Մասնավորապես` Ֆ-1 տիպի երկու նռնակները նա խլել է Կյաժից` ջերմոցների մոտ տեղի ունեցած հայտնի մենամարտի ժամանակ, «КД» տիպի պայթուցիչները նա աջ ձեռքի մեկ հարվածով առգրավել է Բոքոնից, երբ վերջինս պատանդ էր վերցրել Գոռ Վարդանյանի օգնականին` Գոռին, ինչից հետո Բոքոնը ինքնակամ հանձվել էր ոստիկանությանը: Ինչ վերաբերում է 8 հատ «ТНТ» տիպի պայթուցիչներին` դրանք Գոռ Վարդանյանը բանակցությունների և ձախ ձեռքի մկանների միջոցով խլել էր չեչեն գրոհայիններից, ովքեր պատրաստվում էին պայթեցնել Կասկադի արձաններից մեկը, սակայն դա նրանց, ինչպես տեսնում եք, այդպես էլ չհաջողվեց»:
Լրագրողի այն հարցին, թե ինչու Գոռ Վարդանյանը այդ զինամթերքը չի հանձնել ոստիկանությանը, այլ պահել է ֆեդերացիայի տարածքում, մամլո խոսնակ Գոռը պատասխանեց. «Եթե դուք դիտել եք Գոռի ֆիլմերը, ապա պետք է իմանաք, որ ոստիկանությունում նույնպես կան կոռումպացված չար ոստիկաններ, ովքեր համագործակցում են հանցավոր խմբերի հետ և փայ են մտնում զանազան օբյեկտներում: Սա հաշվի առնելով` Գոռ Վարդանյանը չէր կարող այդ քայլին դիմել, քանի դեռ չար ու հանցագործ ոստիկանները արմատախիլ չեն արվել համակարգից: Այս պահին նա զբաղված է հենց այդ հարցով, և մոտ ապագայում մենք կունենաք անբասիր ոստիկանություն: Հենց այդ ժամանակ էլ Գոռ Վարդանյանը հանգիստ խղճով կհանձնի զինամթերքը, ինչպես նաև Ալքայիդայից խլած երկու տանկ և մեկ կործանիչ»:
Տղաներ,Դուք իմ կյանքի միակ լուսավոր կետն եք)))))
es karcum ei <> y kam inchu che> miajn filmi herosner en, bayc du mi asa che, et amerikayum en iranq horinac kerparner, isk hajastanum ka dranc naxatipy, heros Gor Vardanyany,,,de hayer, hangist apreq, Gory mer het e ……
😀 😀
Filmi bari héros@ irakanutyan mej
Ashxeny kprki ashxarhy!!!!!!!!!!!! 😀
կարևոր երկխոսությունների համար
djvar aprust 3rd eterashrjan…shutov