(By Daniel Ioanissyan)
ԵՐԵՎԱՆ – Այսօր մայրաքաղաքում տեղի ուեցավ արտակարգ պատահար` “Հայհիդրոմետ”-ը տվեց եղանակի ճիշտ կանխատեսում: Մասնավորապես, ինչպես դեպքի վայրից հաղորդեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օդերևութաբանները երեկ կանխատեսել էին -10 աստիճան սառնամանիք, որը այսօր վրա հասավ և ստեղծեց արտակարգ իրավիճակը:
00 օդ 36,6 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդ՝ ավագ մետեորոլոգ Ցոլակ Ց.-ն, կոպտորեն խախտելով ձևավորված ավանդույթը, դաժան սառնասրտությամբ տվեց եղանակի ճիշտ կանխատեսում:
Դեպքի վայր ժամանեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նման պատահար վերջին անգամ եղել էր Նոյի թվին, երբ վերջինս կանխատեսել էր տեղումնառատ անձրևներ: Նա նաև հույս հայտնեց, որ առաջիկա 50-60 դարում նման բան այլևս չի կրկնվի:
Նախարարը խոստացավ աջակցել ճիշտ կանխատեսումից տուժած բոլոր քաղաքացիներին. “Անկախ միջադեպի մեղավորներից, մենք պարտավոր ենք փրկել դրանից տուժած բոլորին”: Ապա պարոն Երիցյանը հեռացավ` անձամբ փրկարարական աշխատանքներին մասնակցելու:
Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հաղորդում են, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն որոշել են համատեղ պայքարով “օրորոցում խեղդել” եղանակի ճիշտ կանխատեսումների հնարավորության գաղափարն անգամ: Ըստ աղբյուրի, Ցոլակ Ց.-ն եղանակի կանխատեսումներ է արել ոչ սթափ վիճակում և եղել է թմրանյութերի ազդեցության տակ:
Իսկ հատուկ Armcomedy.com-ի համար իրավիճակը մեկնաբանելու փոխարեն Հրայր Թովմասյանը անեկդոտ պատմեց. “Օդերևութաբանները երբեք չեն սխալվում, նրանք ընդամենը շփոթում են կանխատեսված եղանակի օրն ու վայրը”:
Լրագրողների հետ հանդիպմանը ստեղծված իրավիճակը մեկնաբանեց նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը. “Անպատասխանատու օդերևութաբանի հայտարարությունը մեծացրել է հանրության մոտ դեպրեսիայի, ընկճվածության և սուր ինֆեկցիոն հիվանդույթունների նկատմամբ հակվածությունը… Իսկ քաղաքացիների 5-7 տոկոսը անգամ դարդից սկսել են խմել ու կանգնած են ալկոհոլիզմի շեմին:
Armcomedy.com-ը հանրությանը կոչ է անում զգոն մնալ, քանի որ վերջին անգամ եղանակի ճշգրիտ կանխատեսումը (Նոյի թվին) ավարտվեց համաշխարհային ջրհեղեղով:
shat lavner 😀
Ցիկլոնյանի մատը խառնա??? :Դ
😀 😀
Daniel Ionisyan@ achqis parap a mnacel achqis. Araj gaishnikneri hetevic er @ngel, heto parkingneri, hima el eghanaki tesuthyan. Asa mi banic vor ches haskanum, inch es qez Colak Ciklonyani tegh dnum? Manavand vor Hetq-i ira hodvatsi tak yes em hamematel iran Colaki het. Daniel jan, mi hat asa tenanq chmutsvats parkingid patmuthyunn inch eghav? Tuganecin, tuganq@ tarar xeloq mutsecir?
Հարգելի Արտակ, որ Ձեր ոչ տեղը գիտեմ, ոչ ազգանունը,
Կանգնել եմ (մի 100 անգամ) ու ոչ մի տուգանք էլ չի եկել (թեև, շատ էի ուզում, որ գար): … Թե դուխ ունեք` ամբողջությամբ ներկայացեք, իմանանք, էտ ո՞վ է ԳԱԻ-ի, պարքինգ սերվիսի ու հայհիդրոմետի բարեկամը:D
Եղանակը գուշակելուց հեշտ բա՞ն: Հիդրոմետը էսօրվա եղանակը գուշակում է առաջիկա օրերի համար: Քանի որ կտրուկ փոփոխության հավանականությունը ցածր է , ապա սխալվելու հավանականությունն էլ ցածր է:
pxaaaaaaaaaaay
ArmComedy , ես ձեզ շատ եմ սիրում
😮
ara es meraaaaaaaaaaaaaaaaaaaa….es inch lavneeeeeeeerrr