Press "Enter" to skip to content

Խուճապ վերնախավում. Հայաստան է գալիս Պլասիդո Դոմինգո կրտսերը

Ո՞վ է հաջորդը... գուցե՞ հենց դու
Ո՞վ է հաջորդը… գուցե՞ հենց դու

ԵՐԵՎԱՆ — Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների շարքերում սկսվեց խուճապ, երբ հայտնի դարձավ, որ շատ շուտով երկիր կժամանի աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի որդին` Պլասիդո Դոմինգո կրտսերը: Քաղաքական վերլուծաբանները գտնում են, որ սա հստակ ազդակ է, որ շատ շուտով երկրում կսկսվի կադրային ջարդ ու պաշտոնանկությունների ցունամի: «Կարծում եմ`  մի փոքր չափազանցված ձևակերպում է: Ես կասեի կադրային մսաղաց ու պաշտոնանկությունների տորնադո», — մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ, վեբ-դիզայներ Սարգիս Սարգսյանցը:
Նա հավելեց, որ տենորի հրավերքը ուղղակի հետևանքն է ցածր տնտեսական աճի ցուցանիշների. «Կառավարության անդամներին հստակ հասկացնում են, որ եկել է մանրից ցվրվելու ժամանակը»: Սարգսյանցի կարծիքը չի կիսում վերլուծաբան, յոգայի մարզիչ Արտյոմ Պրանամյանը. «Աղմկոտ հրաժարականներ այս անգամ չեն լինելու: Հա, ինչ-որ մեկին բնականաբար կտշեն, բայց դա կլինի միջին խոշորության չինովնիկ: Բաժնի պետ կամ մաքսիմում փոխնախարար: Չէ՞ որ գալիս է ընդամենը Դոմինգո կրտսերը»:

Ինքը` Դոմինգոն կրտսերը, մեր լրագրողի հետ զրույցում նշեց, որ այցը կրում է զուտ մշակութափողաշխատելային բնույթ, և նա որևե ցանկություն չունի խառնվել Հայաստանի քաղաքական խոհանոցին: «Իմ գործն ուղղակի երգելն է: Բայց եթե արդյունքում մի լիքոտ, միջին հասակի, սև կոստյումով փոխնախարար, ում հեռախոսահամարը սկսվում ա 091 թվերով, ու որը չի կատարել իր  առջև դրված հստակ հանձնարարականները հրաժարական տա, կարծում եմ հայ հանդիսատեսը կշահի: Իսկ ինձ համար առաջնայինը հանդիսատեսն է», — նշեց փոքրիկ Դոմինգոն:

Կառավարության աշխատակազմից տեղեկացանք, որ մեծ քանակով պաշտոնյաներ դիմումներ են գրել, որ արձակուրդ վերցնեն մոտ օրերին: Արդյո՞ք դա կապ ունի Դոմինգոյի համերգի հետ` մեզ չպատասխանեցին:

Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ հարցի առնչությամբ:

 

5 Comments

  1. Աննա Ջան via Facebook Աննա Ջան via Facebook Նոյեմբերի 17, 2013

    Էս անգամ տենանք ում կնգան են ասելու տեղդ փոխի….աչքիս Բեգլարյանը վարչապետ դառնա

  2. Nara Vard via Facebook Նոյեմբերի 17, 2013

    ցավոք խուճապի պատճառը պրիստիժն է, ոչ թե սերը դեպի դասկան երաժշտությունը, դեպի բարձր արվեստը 🙁

  3. Anna Uzunyan via Facebook Anna Uzunyan via Facebook Նոյեմբերի 17, 2013

    Bari galust…

Մեկնաբանությունները փակ են.