Press "Enter" to skip to content

Արագաչափերի մասին զգուշացնող նշանները կփոքրանան

արագաչափ
Նոր և հին նշանները իրար կողք

ԵՐԵՎԱՆ — Այսօր ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրեց, որ արագաչափերի և տեսախցիկների մասին զգուշացնող ճանապարհային նշանների ձևաչափը կվերանայվի: «Վերջին տարին ցույց տվեց, որ վարորդները նկատում էին նշանոը ու դանդաղեցնում էին մեքենան արագաչափերի մոտ, կամ սրիկայաբար խախտում չէին անում: Ուստի որոշում կայացվեց փոքրացնել նշանների չափը», — հայտարարեց ճանապարհատրանսպորտային խախտումներից խուսափողների հարցերով պատասխանատու Վարդան Կարմրյանը:

Ճանապարհային ոստիկանությունը վրդովված է, քանի որ նախկին նշանը նույնպես տրամաբանականից փոքր էր, սակայն վարորդները հասցնում էին նկատել այն: Նոր միկրոնշանը կօգնի եռապատկել վարորդներից գանձվող տուգանքները, ինչի արդյունքում քաղաքը կհամալրվի բազմաթիվ նոր տեսախցիկներով:

«Այլ մարտահարավերներից է, այն որ վարորդները նենգաբար հիշում են արագաչափերի և տեսախցիկների տեղերը: Այս պահին չենք գտել դրա դեմ պայքարի միջոցը, բայց ենք ցանկացած առաջարկների», հավելեց Կարմիրյանը: Իսկ հունվարի մեկից կփորձարկվեն արդեն կոմուֆյաժային նշանները, որոնք կկարողանան նկատել միայն փորձառու որսորդները:

11 Comments

  1. Liana Karapetyan via Facebook Հոկտեմբերի 6, 2013

    Ընդհանրապես հանեք և զգուշացնող և արագության սահմանափակման նշանները և որտեղ ինչքան խախտում ուզում եք գրանցեք, որքան տուգանք ուզում եք գանձեք: Գուցե դրանից հետո կարողանաք հանգիստ քնել…

  2. Pogos Pogos Հոկտեմբերի 7, 2013

    pti vabshe aragachaper@ hanen vor gnaq gluxnert uteq vor dzer nman idiotnr@ pakasen

Մեկնաբանությունները փակ են.