Press "Enter" to skip to content

Սուրիկ Խաչատրյանը դատապարտում է բռնությունները

Սուրիկ Խաչատրյան
մարզպետը հայտնեց խիստ վրդովմունքը

ԳՈՐԻՍ — Սուրիկ Խաչատրյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում իշխանություններին, ոստիկաններին և ընդհանրապես` ողջ մարդկությանը, զերծ մնալ տարատեսակ բռնություններից, հատկապես ֆիզիկական ուժի կիրառումից: Մեր թղթակցի հետ զրույցում նա մասնավորապես նշել է. «Վերջին շրջանում, հետևելով միջազգային և հատկապես հայաստանյան լրահոսին, նկատել եմ, որ գնալով աճում է մարդկանց` միմյանց նկատմամբ կիրառվող բռնությունների քանակը: Շատ վատ տենդենց է սա: Մարդկության սրտում ի սկզբանե տեղ գտած բարությունը սկսում է իր տեղը զիջել չարությանն ու ատելությանը»: Անդրադառնալով Երևանում տեղի ունեցող ակցիաներին և ոստիկանության պահվածքին այդ ակցիաներում` Խաչատրյանը նշել է. «Ես ուղղակի ապշած եմ որոշ ոստիկանների պահվածքից. ինչպե՞ս կարելի է մեր երիտասարդների հետ այդպես վարվել` հատկապես կանանց և աղջիկների հետ: Ախր կնոջը մեծարել է պետք, հարգել և պատկառանքով վերաբերվել, իսկ ոստիկաններ կան, որ օգտվելով կնոջ անպաշտպանությունից, իրենց ազատություններ են թույլ տալիս, նույնիսկ համբուրում են նրանց: Այդպես որ գնա գուցե մի օր… չգիտեմ… ոտքով կհարվածեն ինչ-որ կնոջ… Սա անընդունելի է, մենք էտ ազգը չենք»:

Սյունիքի նախկին մարզպետը նաև իր ափսոսանքն ու մտահոգությունն  է հայտնել Արամ Մուղալյանի դատավավարության հետ կապված. «Ինչպե՞ս կարելի է բարձրագույն կրթություն ստացած մարդուն, այն էլ քեմբրիջյան կրթություն, չորս ամիս պահել բանտում առանց դատի` խոտի դեզ վառելու համար: Չնայած ես բավականին հիասթափվել եմ մեր արդարադատությունից և ունեմ դառը փորձ. որդուս 3 ամիս կալանքի տակ պահեցին, իսկ վերջում պարզվեց, որ նա անմեղ էր: Այդ դեպքում ինչու՞ էին պահում: Մի խոսքով, շատ ցավալի է այս ամենը»:

Խաչատրյանը կիսվեց նաև իր հետագա ծրագրերով. «Տղայիս հետ ուզում ենք Մարդասիրական Հիմնադրամ ստեղծել, որի միջոցով մենք կսիրենք բոլոր ցանկացողներին, իսկ բացառիկ դեպքերում նաև չցանկացողներին: Մեր նպատակն է աջակցել տարատեսակ բռնություններից տուժած անձանց, հատկապես կանանց: Աջակցությունը կլինի իրավաբանական, բարոյական և, ինչու ոչ, նաև ֆիզիկական: Կզբաղվենք նաև Սիրիայում տիրող ցավալի իրավիճակով, կոչերվ կդիմենք գերտերությունների նախագահներին և ՄԱԿ` դադարեցնելու այդ անիմաստ արյունահեղությունը»:

10 Comments

  1. Armen Baghdasaryan via Facebook Armen Baghdasaryan via Facebook Սեպտեմբերի 20, 2013

    երևի Գյումրու նախկին քաղաքապետն ա իր աղոթքներով դարձի բերել մոլորյալին…

  2. Rashad Khalafov via Facebook Սեպտեմբերի 20, 2013

    Короче так;Ебал я армянскую дешёвую нацию во все дырки.

  3. Gyurza Gyurza via Facebook Gyurza Gyurza via Facebook Սեպտեմբերի 20, 2013

    Я ебал ваш цицернакаберд блядь!!!

  4. Sergey Amatuni via Facebook Սեպտեմբերի 23, 2013

    Սուրիկ Խաչատրյանը դատապարտում է Լիսկայի արարքները;

Մեկնաբանությունները փակ են.