Press "Enter" to skip to content

Իշխանությունները վստահեցնում են` «բռնությունները կկրեն խիստ ժամանակավոր բնույթ»

Օրենքը վտանգում է Սահակյանի ինտելեկտուալ իմիջը
«Բռնությունները ոչ մի դեպքում շարունակական չեն լինի»

ԵՐԵՎԱՆԲողոքի բազմաթիվ ցույցերի մասնակցող ակտիվիստների նկատմամբ բռնությունները չեն կրելու շարունակական բնույթ և զերծ կմնան առավել խոցելի սոցիալական խմբերից: Այս մասին Առաջին ռազմահայրենասիրականի թղթակցին փոխանցեց ՀՀԿ քարտուղար Գալուստ Սահակյանը:

Իշխանության ներկայացուցիչը նաև վստահեցրեց, որ կգործադրվեն բոլոր ջանքերը, որ վայրենի հարձակումները իրականացվեն հնարավորինս ի օգուտ ժողովրդի: «Բնականաբար, մեզ համար, որպես հայ մարդկանց, շատ ցավալի է այդ երևույթը: Կարծում եմ բոլորը հասկանում են, որ մենք չէինք դիմի նման գործողությունների, եթե չլիներ ծայրահեղ անհրաժեշտություն: Կարծում եմ մինչև սեպտեմբերի վերջ արդեն կկարողանանք  առնվազն մի քանի ամսով հրաժարվել բռնությունների գործադրումից», — նշեց Սահակյանը:

Սափրագլուխները կոչ են անում զերծ մնալ թյուր տպավորթւոյւններից
Սափրագլուխները կոչ են անում զերծ մնալ անտեղի շահարկումներից

Հարձակման մեջ կիրառվող սափրագլուխները ևս կոչ են արել ըմբռնումով մոտենալ իրավիճակին: «Մենք կիսում ենք մեր քաղաքացիների մտահոգությունը բռնությունների նոր ալիքի հետ կապված, սակայն ուզում ենք վստահեցնել, որ նման հարձակումները չեն կրի զանգվածային բնույթ և կավարտվեն մինչև ամսվա վերջ», — նշեց ապօրինի հրոսակախմբի մարտաքին կապերի պատասխանատու Վլեն: «Ուզում եմ վստահեցնել նաև, որ մեր հարձակումները ոչ մի դեպքում չպետք է ստեղծեն տպավորություն, որ երկիրը վերադառնում է վախի մթնոլորտի տարիներին: Խնդրում ենք դիտարկել մեր բռնությունները որպես ավելի շատ էպիզոդիկ ապօրինություն, քան համակարգված երկարաժամկետ նախաձեռնություն»:

Թեմային դրական լիցքեր հաղորդեցին նաև առողջապահական ոլորտից: Նախարար Դերենիկ Դումանյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է իր վրա վերցնել վերջին շրջանում հարձակման ենթարկված քաղաքացիների բուժումը:  «Մենք արդեն պետ. պատվերի շրջանակներում առանձնացրել ենք տեղեր քաղաքապետարանի դիմացի, Կոմիտասի 5-ի և Փակ շուկայի, ինչպես նաև Մաքսային միության դեմ նախաձեռնությունների տուժած ակտիվիստների համար: Մի քանի տեղ նաև թողել ենք Թեղուտի ակտիվիստների համար.. բայց եկեք այդքան առաջ չանցնենք»:

2 Comments

  1. Anna Uzunyan via Facebook Anna Uzunyan via Facebook Սեպտեմբերի 7, 2013

    Heto dzez en brnutyan entarkelu henc Lfikakan ev myus oligarxneri caxu shner@…

  2. Seda Vartanian via Facebook Seda Vartanian via Facebook Սեպտեմբերի 7, 2013

    CHEM SIRI SAPRAGLOOK MARD, ATELI

Մեկնաբանությունները փակ են.