![Ըստ Սամոյի վկաների, սուրբ Սամոն հիսուսից հետո էր, բայց Բուդդայից առաջ](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2013/09/1175051_10201600582913459_796626638_n.jpg?resize=280%2C228)
ԵՐԵՎԱՆ – ՀՀ պետական ռեգիստրը պաշտոնապես հրաժարվեց գրանցել “Սուրբ Սամոյի վկաներ” կրոնական կազմակերպությունը, որը, համաձայն ներկայացված փաստաթղթերի, բաղկացած է Բանգլադեշի բնակիչներից, որոնք ժամանակավորապես ապաստանում են Փակ շուկայի հարևանությամբ և պաշտում են “Դաքքա Սիթի” տաճարները:
Կրոնական կազմակերպությունը չգրանցելը մեկնաբանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը. “Հայտում հստակ չեն նշված Հիսուսի և սուրբ Սամոյի փոխհարաբերությունները: Անհասկանալի է նաև, թե կոնկրետ ինչպե՞ս պետք է Մատենադարանը վերակառուցվի “Դաքքա Սիթի” տաճարի”:
![Գոռ Թամազյան. “Մենք իրենց ճաշակեցրինք”](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2013/09/971441_10201600583113464_552976745_n.jpg?resize=300%2C224)
Միաժամանակ, Ադրբեջանը այս առթիվ Եվրախորհուրդ է ներկայացրել Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին թիվ 2407 բանաձևը, որում ասվում է, որ Հայաստանը խախտում է Ադրբեջանից օկուպացված տարածքներում ազգային փոքրամասնությունների (Բանգլադեշցիների) կրոնական իրավունքներն ու օրինական շահերը:
Բավականին կոշտ էր նաև “Մեկ ազգ” կուսակցության արձագանքը: Վերջինիս նախագահ Գոռ Թամազյան. “Արևմուտքի հինգերորդ շարասյուն հանդիսացող նենգ աղանդը ի վերջո ճաշակեց իր առաջին պարտությունը: Մեր արևմտյան թշնամիների լոկոմոտիվ Բանգլադեշը նպատակ ուներ կազմաքանդելու հայոց ազգի պատմական ավանդույթները, սակայն ճաշակեց մեր ազգի միասնական բռունցքի ճաշակման անխուսափելիությանը”:
Երեկ նաև բախումներ տեղի ունեցան պահպանողական նախախորհրդարանականների և Սուրբ Սամոյականների միջև: Բախումների առիթ հանդիսացավ պահպանողականներից մեկի կողմից Սամոյին “սուրբի” փոխարեն կանացի ներգնազգեստի պարագայի անվամբ կոչելը:
![Սուրբ Սամոյի վկաները` ապագա տաճարի տարածքում աղոթելիս](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2013/09/1157579_10201600583153465_1672191425_n.jpg?resize=241%2C157)
Նշենք, որ պահպանողականները, ոտնահարելով Բանգլադեշցիների կրոնական իրավուքնենրը, փորձում են խոչընդոտել “Դաքքա Սիթիի” կառուցումը: Ակտիվիստ Տիգրան Խզմալյան. “Ուրեմն պողոտայի էս կողմը մզկիթ կառուցեցին, հիմա էլ, դիմացը Դաքքա Սիթի են սարքում: Սա կրոնապետական քյառթագեն է”:
Հիշեցնենք նաև, որ Սուրբ Սամոյի վկաները առաջին անգամ ի հայտ եկան 2012 թվականին, երբ մարտերով պաշտպանում էին Բանգլադեշը հայաստանցի օկուպանտ Նիկոլ Փաշինյանից:
Դանիել Իոաննիսյան,
Դաքքայից հատուկ “ArmComedy”-ի համար
զարմանալի չէ, մի օլիգարխը նորմալ է, որ կողմնակիցներ ունենա, ցույցեր անի, ընտրվի, իսկ էն մյուսը չի կարա ունենա? լոգիկան որտեղ է
վերջը բարին անի
asum a es kiraki 5 hat knunq a mi hat harsaniq
Yerevan gam mtnem siti Sochium gorcac sax mexqers xostovanem))