Press "Enter" to skip to content

ArmComedy 098 — Ռազմիկ Պառակտունց


Դիտեք ArmComedy` շաբաթվա լրատվության երգիծական ամփոփումը ԱրմՆյուզի եթերում: Շաբաթվա լրատվության երգիծական ամփոփում: Դիտեք ԱրմՆյուզի եթերում ամեն չորեքշաբթի և շաբաթ 20:30, կրկնություն` հինգշաբթի 14:30 շաբաթ 23:30 Կիրակի օրերին 11:00-12:00 և 22:10-23:00 ArmComedy ԺԱՄ Արմնյուզի եթերում, դիտեք շաբաթվա երկու թողարկումը իրար հետևից: Այս թողարկման մեջ`

ArmComedy season 2

    • Օրվա հյուրը` Պառակտումների մասնագետ
    • Րաֆֆի Հովհաննիյանը մարզերում
    • Յակուբովիչի բլթը օդանավակայանում
    • Ինտիլիգենցիան որձում է վերադարձնել Արմավիայի տոմսերը
    • Ավագանու ընտրությունների նոր PRտրյուկները

        • և այլն

8 Comments

  1. Vahe Vahe 09/04/2013

    Տվերք ջան արդեն որ երորդ անգամ է, երբ քաղաքական լարված օրերին, նմանվում եք հայլուրին: Ձեր իսկ բառերով ասած տուզիկանում եք: Արդեն սիրված “Ժողովուրդ” դերասանի միջոցով էլ հաղորդում եք իրական ժողովրդի կարծիքին հակառակ կարծիք: Ու նկատվումա իրական ժողովրդին իրականությունից շեղելու միտում:
    Մի հատ հիշեք ձեր հին հաղորդումները, երբ որ հեռուստատեսությունում չէիք: Վախ չկար ձեր մեջ: Իրականությունը մատուծում եիք մաքուր ձևով: Մի հատ ուղակի համեմատեք:

    • Narek Narek Post author | 10/04/2013

      Հարգելի Վահե, ախր քո նշված դրվագի ամբողջ իմաստը հենց նա էր, որ «Ժողովուրդը» այդպես էլ չի ասում թե ինչ ա սպասում այդ օրվանից: Դա հենց հատուկ այդպես եմ գրել, որ ասած քեզ կերպարին ինչ-որ բառեր չտամ, որոը ժողովրդի մյուս մասի կարծիքի հետ կարա չհամընկնի: Շատ մտածված ու դիտավորյալ: Հիմա եթե նա կարծիք ՉԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ, դու ոնց ես ասում որ ինչ որ մի կարծիքին հակառակ ա՞: Ինչի՞ն ա հակառակ, որ ռեպլիկը՞… իսկ ընդհանուր առմամբ եթե ինչ-որ մեկին մեղադրում ես որ ժողովրդի կարծիքին հակառակ բան ա ասում, ու մի քանի բառ անց ինքդ ես բնութագրում ժողովրդի «կարծիքը» չի ստացվում, որ դու ավելի շատ ես աղավաղում ժողովրդի կարծիքքը, քանի որ այն, բնականաբար, հոմոգեն չէ, այլ շատ տարբեր: Առաջ և հիմա Ժողովուրդ կերպարի ռեպլիկները միշտ գրվել են նույն սկզբունքով, երբ կա լուրջ հարց, որի մասին կա երկու հիմնական կարծիք, մեր «ժողովուրդը» որևե մեկը չի ընդունում: Իսկ հենց էս թողարկման մեջ, դա մաքսիմալ պարզ ա երևում, ընդամենը 3 ռեպլիկ ա ասում, ակնհայտ կողմ չի ընդունում:

    • Sam Sam 11/04/2013

      Mianshanak Hamadcayn em Vahei het. Zerc kmnam avelord meknabannutyunneric.

      • Narek Narek Post author | 11/04/2013

        Ինչու եք զերց մնում մեկնաբանությունից: վահեն չկարացավ իր խոսքերը հիմնավորի, գուցե դուք իրա տեղը դա անեք: Գտեք այդ երեք տողում, այն տողը որտեղ նա ժողովրդի կարծիքը աղավաղում ա: Գտեք ու մտցրեք աչքս: հակառակ դեպքում համարում եմ որ դուք էլ Վահեն էլ դատարկ մարդիկ եք, որ իրենց խոսքերի համար պատասխանատու չեն:

  2. ani ani 11/04/2013

    Հարգելի Նարեկ, պարզապես ընդունեք, որ հեռուստատեսություն ձեր մուտքն ապահովել է ՀՀԿ-ական Մենուա——յանը, կներեք, ազգանունը չեմ հիշում: Հենց դրանով իսկ դուք կաշկանդված եք ու դուք երբեք չեք կարող ազատ լինել: Ես ձեզ շատ չեմ մեղադրում, քանի որ տոտալ վերահսկվող հայկական հեռուստաեթերում դուք այլ բան չեք էլ կարող անել

    • Narek Narek Post author | 11/04/2013

      Ես զարմանում եմ մարդ ինչ կարգի պետք է չամաչի որ ակնհայտ սուտ գրի: Իմաստը ո՞րն ա կարաք բացատրեք: Մենուան արդեն երկու տարի ինչ ԱրմՆյուզի հետ ընդհանրապես կապ չունի: Հիմա կամ դուք դա չգիտեք ու վստահ-վստահ գրում եք, կամ էլ գիտեք ու դիտմամբ ստում եք: Երկու դեպքում էլ անիմաստ ժամանակ եք ծախսում, ափսոս ա: Մեզ սրանով չեք վնասի, գոնե ինքներդ ձեր մասին մտածեք

  3. Vahe Vahe 11/04/2013

    Նարեկ ջան, խնդրում եմ զերծ մնալ վիրավորանքներից: Եթե իմ կողմից գրված տուզիկանալ բառը վիրավորեց Ձեզ, ես ներողություն եմ խնդրում դրա համար: Իրականում ես նոր տեսա վոր իմ գրած մեկնաբանությունը պատասխանվելա:
    Իմ ասածի մեջ շեշտը կոնկրետ “Ժողովրդի” դրվագի վրա չէր, այլ առաջին նախադասությունը, որ քաղաքական լարված պահերին անդրադառնում եք ոչ այդքան կարևոր պահերի, իսկ կարևոր պահերը մի տեսակ թռուցիկ ու ոչ այդքան ազդեցիկ եք մատուցում, ինչպես դուք կարող եք, ու այնպիսի տպավորությունա, որ դիտմամբ չեք ուզում իրականությունը հայտել մարդկանց, որոնք դեռ ինտեռնետ չունեն, և ինֆորմացիային տեղեկանում են միայն հեռուստատեսությունից: Որը ձեռնտու է իշխանություններին, որպիսզի նրանց անխոցելիությունը մնա հնարավորինս անսասան, որ մարդիկ ավելի քիչ տեղեկացած լինեն թե իրենց երկրում ինչա կատարվում ռեալ:
    Դուք բավականին մեծ հեղինակություն ունեք մարդկանց լայն զանգվածում: Եվ Ձեր վերլուծությունները շատ մարդկանց համար դառձել են հեղինակություն:
    Վստահ եմ դուք գիտեք այն երևույթի մասին, որ մարդկանց 90%-ից ավելին իր սեփական կարծիքը փոխում է(եթե անգամ նա հաստատ վստահ է իր կարծիքի ճշտության մեջ) եթե նրա շուրջ հավաքվածներից օրինակ 10, 20 հոգի ասեն լրիվ հակառակը, մանվանդ եթե ասողների մեջ կա հեղինակություն վայելող մեկը, կամ մի քանիսը: Տվյալ դեպքում “Ժողովուրդ” կատարում է այդ 10, 20, 2500000-ի դերը՝ զեր հեղինակությունը օգտագործելով:
    Ես վիրավորելու միտում ընդհանրապես չեմ ունեցել, և չունեմ: Ուղակի իմ գրածը ընդունեք որպես ձեր լսարանից մի մարդու արձագանք` feedback: Իսկ արձագանքները լինում են թե գովաբանությամբ և թէ քննադաթությամբ: Իրականում իմ կարծիքով նման արձագանքները պետք է ողջունելի լինի ցանկացած կազմակերպության կողմից, որոնք աշխատում են լսարանի համար, իր գործունեության մեջ հետագայում հաշվի առնելու համար: Դուք նորություն մտցրեցիք մեր իրականության մեջ: Ձեր, լավ իմաստով ասած, հանդուգն քայլը, բաց, առանց վախի խոսալ ներկա ռեալ իրավիճակից միայն ողջունելիա:
    Շնորհակալություն պատասխանի համար: Մաղթում եմ ձեզ բարի շարունակություն:

    • Narek Narek Post author | 11/04/2013

      Վահե ջան հենց նրա համար որ լսարանը մեծ է մենք չենք պարտադրում ինչ-որ կարծիք, դա մեր հաղորդման իմաստը չի: Իհարկե հաղորդումը սուբյեկտիվ, երբեք չենք սիրում կամ չսիրում առանձին վերցված քաղաքական ուժ կամ գործչի: Այ հենց դա սխալ կլիներ: Երբ ինչ որ մեկը լավ բան է առաջարկում ցույց ենք թալիս, երբ ակնհայտ հիմարություն ասում ցույց ենք տալիս, երբ ինքն իրեն է հակաճառում, ցույց ենք տալիս:
      Հիմա դու կոնկրետ հաղորդման տակ կոնկրետ դրվագից խոսեցիր ու տեսար նրա մեջ հենց այն ինչ դիտավորյալ էնտեղ չէի մտցրել, դրա համար էլ նյարդայնացա: Քննադատությունը միշտ էլ ողջունել ենք, միշտ էլ ադեկվատ ենք վերաբերվել, բայց ստեղ քո ասածը ակնհայտորեն չկար: Հավատա ամենա ոչ-սուբյեկտիվ տողերը մեր հաղորդման մեջ հենց Ժողովրդի տողերնա, եթե անգամ մենք կարողա մի քանի անգամ վիրավորական բան ասած լինենք, ժողովրդի կերպարի բառերը ամենամեծ զգուշությամբ են գրվում, հաշվի առնելով հենց ժողովրդի կարծիքը:
      Իսկ ինչ վերաբերվումա ինտերնետ չմտնող լսարանին բան ցույց տալու մասին, դե առանց բացառության բոլոր մեմ դարձած տեսանյութերը հենց մենք ցույց ենք տվել, իսկ ընտրություններից հետո բոլոր խախտումները տեսանյութերը ՈՒՂԻՂ եթերով 2 ժամ անց մենք ենք առաջինը ցույց տվել: Եթե գտնում եք որ դրանով «դիտմամբ իրականություն չենք հայտնում» եսիմ, ուրեմն շատ տարբեր ենք նայում իրականություն հայտնելուն: Ես գտնում եմ, որ հենց դա ենք անում:
      Մերսի կարծիքի համար, ինձ էլ ավել-պակաս կներեք

Մեկնաբանությունները փակ են.