Press "Enter" to skip to content

Նիկոլ Փաշինյանի բաց նամակը Նիկոլ Քիդմանին (և էլի նամակներ)

Կտցրու որակի համար
Կտցրու որակի համար

Ադաշները շարունակում են նամակներ գրել միմիանց: Ահա ևս մի քանիսը:

Նիկոլ Փաշինյանի նամակը Նիկոլ Քիդմանին

Կիմ Չեն Ընի բաց նամակը Կիմ Կարդաշյանին

kim-chen-un-se-sreshtna-s-delegaciq-ot-vrajeskiq-iug-43533
Կտցրու լավ որակի համար

Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը Լեո ԴիԿապրիոյին

Սիրելի Լեո, իմ թոռնիկներից մեկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ չգիտի, որ Տիտանիկում մի հատված կա, որ ինքը չի տեսել: Նա դեռ շատ բան չգիտի: Եվ մենք, Լե՛ո, բոլորս հաշվետու ենք նրա առաջ: Պատկերացնու՞մ ես նրա դեմքի արտահայտությունը, նրա հարցական աչքերը, երբ նա իմանա, որ քո ու Քեյթ Ուինսլեթի մասնակցությամբ այդ տեսարանը ես առաջ եմ տվել, իսկ երկրորդ անգամ դիտելիս նրան ուղարկել եմ ջրի: Եվ մի օր, արդեն հասունացած փոքրիկը կհարցնի. «Ի՞նչ են անում այս ձյաձյան ու ծյոծյան»: Եվ ի՞նչ եմ ասելու նրան, Լե՛ո: Մենք. բոլորս, ի՞նչ ենք ասելու նրան: Խնդրում եմ, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ TEMPORA MUTANTUR, ET NOS MUTAMUR IN ILLIS, մի բան արեք ջնջեք էտ պահը, սիրելի՛ Լեո: Տնեցիք լա՞վ են:

Խաղաղություն

 

Սերգեյ Սարգսյանի պատասխանը Սերգեյ Լավրովին,

“Պարոն Լավրով,

Ես շատ բարձր եմ գնահատում ձեր դերը մեր երկրի զարգացման և բարգավաճման գործում: Բայց չի կարելի տրվել էմոցիաներին, Լավրով! Ի դեպ, իմ թոռնիկի անունն էլ եմ մտածում դնել ‘Լավրով’: Ես պարզապես փորձում եմ պատկերացնել, թե ինչպես ենք մենք քսան տարի անց նայելու իմ հնգամյա թոռնիկի աչքերի մեջ և ասելու ave Europa nostra vera patria:
Դու հարցնում ես ինձ` արդյոք ես անում եմ ամեն ինչ իմ երկիրը ավելի հաճելի տեղ դարձնելու ուղղությամբ: Իհարկե, Սերյոգ, փորձում եմ: Բայց ինձ պետք է քո և մյուս բոլոր Սերգեյների օգնությունը:
Խաղաղություն եմ մաղթում քեզ, Սերգեյ:
Տատիենց բարևեներ,
Սերգեյ

Ռոբերտի պատասխանը Ռոբերտին.

“Սիրելի Դենիրո,
Դու իհարկե լավ դերասան ես, ես հարգում եմ քո հետագիծը, քո ավանդը կինոարվեստի մեջ, բայց մենք ունենք ապագա սերունդների աչքերին նայելու խնդիր, Ռոբերտ: Մենք իրավունք չունենք տրվել արկածախնդրությանը: Ի դեպ, իմ թոռնիկի անունն էլ է Ռոբերտ և ես նրան պիտի տարիներ անց հաշիվ տամ կամ կամ ինչպես կասեին լատինացիները assecuratus non quaerit lucrum sed agit ne in damno sit:
Մենք միասին պետք է ստեղծենք ավելի հզոր ու ավելի բարեկեցիկ կինոարդյունաբերություն:
Քեռուդ կբարևես,
Ռոբերտ

27 Comments

  1. Arusyak Ludy-Hayrapetyan via Facebook Arusyak Ludy-Hayrapetyan via Facebook Փետրվարի 27, 2013

    Uje ne smeshno…

  2. Arusyak Ludy-Hayrapetyan via Facebook Arusyak Ludy-Hayrapetyan via Facebook Փետրվարի 27, 2013

    Uje prochla))) u Vas je vsegda smeshno)))) a tut…)))

  3. Grigor Petrosyan via Facebook Grigor Petrosyan via Facebook Փետրվարի 27, 2013

    Գագիկ Ծառուկյանի բաց նամակը Լեդի Գագային

  4. Grigor Petrosyan via Facebook Grigor Petrosyan via Facebook Փետրվարի 27, 2013

    Գագիկ Ծառուկյանի բաց նամակը Լեդի Գագային

  5. Grigor Petrosyan via Facebook Grigor Petrosyan via Facebook Փետրվարի 27, 2013

    Ռուբեն Հայրապետյանի բաց նամակը Ռուբենսին

  6. Grigor Petrosyan via Facebook Grigor Petrosyan via Facebook Փետրվարի 27, 2013

    Ռուբեն Հայրապետյանի բաց նամակը Ռուբենսին

  7. Avet Badalyan via Facebook Avet Badalyan via Facebook Փետրվարի 27, 2013

    vay Sergeyi anun-azganun@ inch nmana Serj Sargyaninin )))

  8. Avet Badalyan via Facebook Avet Badalyan via Facebook Փետրվարի 27, 2013

    vay Sergeyi anun-azganun@ inch nmana Serj Sargyaninin )))

  9. Elina Bellina via Facebook Elina Bellina via Facebook Փետրվարի 27, 2013

    Tigran Sargsyani namak@ Elton Johnin:)

  10. Արեգ Ազատյան Արեգ Ազատյան Փետրվարի 27, 2013

    դի Կապրիոյին նամակն ամենալավն էր․․․․ էրեխեքս ապշած նայում էին, թե ոնց ա իրանց հայրիկը ՔՐՔՋՈՒՄ :)))))))

  11. Mary Ar via Facebook Mary Ar via Facebook Փետրվարի 27, 2013

    shatel smeshno-ya

  12. Hamlet Martirosyan via Facebook Hamlet Martirosyan via Facebook Փետրվարի 27, 2013

    Ալլա Լևոնյանի նամակը Ալլա Պուգաչովային…

  13. Martin Irina via Facebook Martin Irina via Facebook Փետրվարի 27, 2013

    Կարեն Մուկուչյանի նամակը Դեվիդ Կոպերֆիլդին)))

  14. Edgar Tarverdyan via Facebook Edgar Tarverdyan via Facebook Փետրվարի 27, 2013

    Ashoyani namak@ Ashot yerkatin kam meayn yerkatin

  15. Alexandrina Grigoryan via Facebook Alexandrina Grigoryan via Facebook Փետրվարի 28, 2013

    մի խոսքով` o tempora! o mores!))))))

  16. WhatAllNeed (@whatallneed) WhatAllNeed (@whatallneed) Փետրվարի 28, 2013

    Aleksandr Sergeyevhich, es hargum em dzer arvesty))))))))))))))))))))))))))))))))))))))))))

Մեկնաբանությունները փակ են.