Press "Enter" to skip to content

ArCa-ն պատրաստում է կայքի աշխատող տարբերակը

Շուտով նաև աշխատող կայք
Շուտով նաև աշխատող կայք

ArCa վճարահաշվարկային համակարգը մոտ օրերին պատրաստվում է ներկայացնել կայքի աշխատող տարբերակը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ընկերության PR բաժնի պատասխանատու Սաթենիկ Բագյանը: «Աշխատող կայք ստեղծելու գաղափարը առաջացավ բոլորովին վերջերս: Շատերին կթվա, որ դա օգտատերերի բազմաթիվ բողոքների հետևանքն է, սակայան պետք է շտապեմ հիասթափեցնել` սա մեր նախաձեռնությունն է», — հավաքված լրագրողներին ասաց Բագյանը: PR պատասխանատուի խոսքով աշխատող կայքը մեծ թարմություն կբերի էլեկտրոնային վճարումների ոլորտ, քանի որ այլևս կախված չի լինի մոլորակների դասավորվածությունից և եղանկից: «Մի կողմից, անշուշտ, կվերանա անակնկալի գործոնը. ներկայում, եթե ուզում ես վճարում անել մեր կայքից, երբեք չգիտես կստացվի, թե ոչ: Դա որոշակի ազարտ էր ստեղծում օգտատերերի շրջանակում: Սակայն երբ ցանկացած փոխանցում/վճարում առանց խնդիրների կատարվի, կարծում եմ, օգտատերերը կշատանան, կայքն էլ մոտ 13 անգամ ավելի գտակար կլինի», հավելեց Բագյանը:

Օգտատերերը նորությունը ընդունեցին իրենց բնորոշ թերահավատությամբ. «Ուզում եք ասել հենց առաջին փորձից կկարողանամ լույսի վարձը վճարե՞լ: Այսինքն հենց նու՞յն օրը: Առանց իմ շատ սիրելի L1 սխալի՞: Մինչև չտեսնեմ չեմ հավատա»,- մեկնաբանեց Xelgen կեղծանվան տակ թաքնված ինտերնետ օգտատերը: «Մեր հին ու բարի հայկական ինտերնետի հերն անիծում եք: Հաջորդն ի՞նչ ա` Kamօblog-ը հայատա՞ռ…ո՞նց արդեն հայատառ ա…pigh ըլնեմ», — ասաց ներկայանալ չցանկացող մի օգտատեր:

ArCa-ի PR բաժնի պատասխանատուն խոստացավ նոստալգիկ օգտատերերի համար պահպանել կայքի ներկա` չգործող տարբերակը: «Եթե ինչ-որ մեկը ցանկանա վճարումները անել 4-5-րդ փորձից և վերհիշել հին ու բարի օրերը, ապա սիրով կարող են այցելել nostalgie.arca.am կայքը»:

15 Comments

  1. Aram Ispiryan via Facebook Aram Ispiryan via Facebook 5 Փետրվարի, 2013

    :DDDDDDDDDDDDDDDD

  2. Mara Mara 5 Փետրվարի, 2013

    Es zangel em ArCa, asum en <>
    Inchu eq sut informacia grum dzer ejum ???

  3. Vardan Kurkchiyan Vardan Kurkchiyan 5 Փետրվարի, 2013

    De hamoveq eli, ho stipelov chi )))))))))

  4. Edelma Edelma 5 Փետրվարի, 2013

    Satenik Bagyan@ mer verevi harevani harsi qeru aghjikn a. Es andzamb ira het surj em xmel ev parzel em, vor sayt@ vonc ashxatel a, tenc el ashxatelu a. HASTAT. Mi vaxeceq joghovurd.

  5. Masha Sargsyan via Facebook Masha Sargsyan via Facebook 5 Փետրվարի, 2013

    “Ogo teplenkaya poshla” ….

  6. Xelgen Xelgen 5 Փետրվարի, 2013

    😀
    Աչքիս այս անգամ, դուք եք ինձ խինկալի հյուրասիրում 😉

  7. Կարեն Կարեն 5 Փետրվարի, 2013

    Քաղքում մէ ազարտնի խաղըմ էին թողել, էդ էլ գըլխներիցս կըկդռեն 🙁
    :DDD

  8. hovaks hovaks 6 Փետրվարի, 2013

    Es el ei shoki mej vor kamoblog@ hayatarven sarqel, kardal chi linum.! Lol

Մեկնաբանությունները փակ են.