Press "Enter" to skip to content

Պարույրը Հայրիկյանը սափրեց իր հայտնի մորուքը

Պարույր Հայրիկյան
Շփոթություն նախագահական մրցավազքում

ԵՐԵՎԱՆ — Պարույր Հայրիկյանը չորեքշաբթի օրը սափրեց իր բրենդային դարձած մորուքը, ինչի արդյունքում անհանգստության մեծ ալիք բարձրացավ քաղական դաշտում: Նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուի այդ կտրուկ քայլը խուճապ մտցրեց քաղաքական վերլուծաբանների շարքում:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով Հայրիկյանը փորձ է անում վերաբրենդավորել ինքն իրեն: «Միանշանակ կարող ենք ասել, որ ընտրություններին մասնակցելու է Հայրիկյան 2.0-ն: Այս քայլը խորհրդանշում է նորություն, թարմություն, ավելի համարձակ քայլեր: Հայրիկյանը սրանով փորձում է մեծացնել իր երիտասարդ ընտրազանգվածը», — գտնում է Քոչարյանը:
Քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը չի կիսում Քոչարյանի լավատեսությունը:  Նրա կարծիքով Հայրիկյանի քայլը կարող է օտարել  պոտենցիալ ընտրողների մեծ մասին: «Վտանգ կա, որ դիմային մազածածկույթ ունեցող մարդիկ, ովքեր վերջին տարիներում կազմել են Հայրիկյանի ընտրազանգվածի կորիզը, կհիսաթափվեն: Մի՞թե դուք ձեզ լքված չէիք զգա, եթե ձեր սիրած թեկնածուն հանկարծ անցներ «թշնամու» դաշտ: Բացի դրանից`  կա նաև այն տրիվիալ վտանգը, որ ոմանք կարող են պարզապես չճանաչել Հայրիկյանին քարոզարշավի ընթացքում: Իհարկե, մյուս կողմից էլ դիմային մազածածկույթ չունեցողները Հայաստանում կազմում են մեծամասնություն. այսինքն չի բացառվում, որ Հայրիկյանը նաև շատացնի իր ընտրողներին: Կամ մեկը, կամ մյուսը», — վերլուծեց Գիրագոսյանը:

Вот такие կարկանդակи

Մեկ այլ մոտեցում այս հարցին ցուցաբերեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով հստակ աշխարաքաղաքական ենթատեսքտ է տեսնում Հայրիկյանի նոր իմիջի մեջ: «Գիտեք, совершенно очевидно, что это все произошло не просто так. Если помните, в свое время Пётр I велел побрить всех бояр. Я считаю, что таким образом Айрикян даёт понять, что готов к конструктивному сотрудничеству с Россией. Сейчас важно, чтобы Запад не воспринял это как пощечину и не порвал отношения с Айрикяном. Я, собственно, не бреюсь по той же причине — Запад стал крайне чувствительным. Տենց բաներ», — ամփոփեց Իսկանդարյանը:

Մեր խմբագրությունը որոշեց ճշտել Հայրիկյանի մորուքը սափրելու գաղտնի օրակարգը հենց իրենից. «Ոչ մի գաղտնի օրակարգ չկա, պարզապես սափրեցի`  հոգնել էի: Էս անիմաստ աղմուկը ո՞րտեղից»:

11 Comments

  1. Vergine Stepanyan via Facebook Vergine Stepanyan via Facebook 20/11/2012

    bayc chsaprvc aveli laver:)

  2. վախենալու ա սենց: Իսկ նենց դոբռի ձաձկա էր 🙂

  3. Armen Arzumanyan via Facebook Armen Arzumanyan via Facebook 20/11/2012

    արա էս ինչ տեռորիստա եղել չենք իմացել, բայց ինքը չի աչքիս

  4. Armen Danielyan via Facebook Armen Danielyan via Facebook 20/11/2012

    aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaayyyyyyyyyyyyyyyyyy

  5. Հեղինե Ծատուրյան via Facebook Հեղինե Ծատուրյան via Facebook 20/11/2012

    քիթն էլ են սիրունացրել 😀

  6. Սարգիս, կհավատա՞ս որ երկրորդ մարդն էս ով դա ասեց: ՃՃՃ Չէ

  7. Sherlock Holm via Facebook Sherlock Holm via Facebook 21/11/2012

    фотошоп э, Гарегини неркеви масов

  8. Emma Mkrtchyan via Facebook Emma Mkrtchyan via Facebook 21/11/2012

    волдеморт :DDD

Մեկնաբանությունները փակ են.