Press "Enter" to skip to content

Մոլորակում բացահայտվեց առաջին մարմնավաճառ-պետությունը

Ինտիմ առաջարկել: Հասցե` 47°26′N 19°15′E, Երկիր

Երկիր մոլորակում երեկ բացահայտվեց առաջին պետությունը, որը պաշտոնապես զբաղվել է մարմնավաճառությամբ: Ոմն Հունգարիա պետությունը հանցավոր և էրոտիկ համաձայնության է եկել ոմն Ադրբեջան պետության հետ և մտել երկարատև սեռական հարաբերությունների մեջ: Ականատեսների խոսքով սեռական ակտը մեկնարկել է Բուդապեշտի կառավարական շենքերում, հետո տեղափոխվել է Բաքու, որտեղ Հունգարիան նույնպես մի քանի անգամ բավարարել է վճարող կողմին:  Գագաթնակետին ցուցադրամոլ զույգի ակտը հասել է ամբողջ միջազգային հանրության աչքի առաջ:
Լրատվամիջոցները նշում են 2-3 միլիարդ դոլարի չափով վճար` մատուցված էրոտիկ ծառայությունների դիմաց: Այս գումարը ապշեցրել է անգամ ամենափորձառու մարմնավաճառներին. «Ես լսել եմ մի քանի դեպքերի մասին, երբ խայտառակ մեծ գումարներ են վճարել սեքսի համար: Բայց 2 միլիարդին մոտ անգամ բան չեմ լսել: Մի բան կարող եմ հաստատ ասել, որ մի այլ տիպի այլասերված սեքսով են զբաղվել Հունգարիայի հետ, տարբեր կտրող և ծակող խաղալիքներով, ակրոբատիկ դիրքերով», — ասում է 32 տարվա փորձ ունեցով մարմավաճառ Սաբրինան:
Պատմաբանների պնդմամբ սա առաջին դեպքն է, երբ մարմնավաճառությամբ զբաղվում է պետություն. «Եղել են առանձին մարմնավաճառներ, եղել են անգամ ընտանիքներ, որ մասնագիտացել են այդ ոլորտում, սակայն առաջին մարմնավաճառ-պետությունն է: Սա առաջին դեպքն է ու դուք հլը հաշվի առեք, որ խոսքը ամենահին մասնագիտության մասին է»:

Երկարացնելու ե՞ք

Հավանաբար այսպիսի մեծ գումար Ադրբեջանը վճարել է այն պայմանով, որ տեսագրելու է ամբողջ ակտը և ցուցադրելու է սեփական բնակչությանը օրը մի քանի անգամ: Նախագահ Ալիևի խոսքով այդ սեռական ակտը լինելու է ադրբեջանական մատաղ սերնդի բարոյահոգեբանական դաստիարակության հիմնասյունը: «Այո հնչում են կարծիքներ, որ մենք ամոթալի, տգեղ բան ենք արել, բայց ես երազում հենց այսպիսի ադրբեջանցու տեսնել: Յուրաքանչյուր փոքրիկ Տոֆիկ պետք է հասկանա, որ չկա այնպիսի հանցագործություն, որով ադրբեջանցին չի կարող պարծենալ», — նշել է Ալիևը: Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը շատ հակիրճ նկարագրեց սեռական ակտը, միայն ակնարկելով հետևյալը. «Հունգարիային անհրաժեշտ էր այդ գումարը, գուցե սերունդները ինձ հասկանան…հետո տենց եսիմ ինչ ակտ էլ չէր` Ադրբեջանը անկողնում հակիրճ էր և համեստ»:
Առաջին ռազմահայրենասիրականը փորձեց կապ հաստատել Հունգարիայի հետ և տեղեկանալ երկրի սակագներից:  Պատասխան այն էր, որ այժմ Հունգարիան խիտ աշխատանքային գրաֆիկ ունի և մինչև 2057թ. պատուհան չկա:

17 Comments

  1. Mikayel Ghazarian via Facebook Mikayel Ghazarian via Facebook Սեպտեմբերի 1, 2012

    Համոզված եմ որ առաջինը չէ։ Բայց, ոչինչ…

  2. ArmComedy.com via Facebook Սեպտեմբերի 1, 2012

    դա ավելի շատ գեղարվեստական հնարք էր քան պատմական փաստ ))

  3. Rafael Hovakimyan via Facebook Rafael Hovakimyan via Facebook Սեպտեմբերի 1, 2012

    …isk et petutyan heraxosi hamare ktaq ? :))))

    • Արշակ Ադամյան Արշակ Ադամյան Սեպտեմբերի 1, 2012

      Ռաֆայել ջան, իսկ պատրաստ ե՞ս միլիարդներ տալ…

  4. BlogNews BlogNews Սեպտեմբերի 1, 2012

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.blognews.am կայքում: Շնորհակալություն:

  5. Garry Kasparoff via Facebook Սեպտեմբերի 1, 2012

    Well, 2 billion Euros for a poor country is like $20 for an old, hungry, and desperate woman who spent her life on the streets.

    Consider her story:

    As a young girl she was gand wrapped by Ottoman Turks who kept her in their haarem from 1541 to 1699.

    Later she was forced married to a German saado-maniac named Österreichisch from 1867–1918.

    After the WWI fiasco, she worked for a peemp named Hitler on the Axis WWII red lights street.

    She was caught and placed in the Soviet Block labor camp from where she tried to escape in 1956.

    Finally, she was released and went back to her old EU clients becoming quite popular among not too demanding NATO mercenaries who are now running out of money.

    She tried to sell herself to Saudis, Chineese, back to Russians, but nobody’s interested in this old wrinkled addict. She needs a fix, and finally finds a suitor, the jerky little turkey bustart named Azerbaijan who pays her 20 manats! That will pay for gas, right?

    Pretty soon she will be out of her dumpster selling the remaining belongings, asking for her payments back from people she borrowed money from, and finally standing in the underpass of IMF and begging coins from rich American tourists. by Hye-phenatedAmerican

  6. Avet Badalyan via Facebook Avet Badalyan via Facebook Սեպտեմբերի 1, 2012

    VARDAN PETROSYAN@ IR <> NERKAYACMAN MEJ ASUM ER :MNUM E PARZEL TE SRANCIC VORN E AMENAPORNIK@` EVROPAN, RUSASTAN@ TE TURQIAN….PASOREN DUQ HAKVAC EQ EVROPAYI TARBERAKIN :)).

  7. Arthur Harutyunyan via Facebook Arthur Harutyunyan via Facebook Սեպտեմբերի 1, 2012

    անգլերեն թարգմանեք

  8. Naira HAmbardzumian via Facebook Naira HAmbardzumian via Facebook Սեպտեմբերի 1, 2012

    eeee e e…. bolors el gitenq , vor ARAJIN’ CHE ….

  9. ARTEM ARTEM Սեպտեմբերի 4, 2012

    EVROP KOCHVAC@ MI HSKAYAKAN HASARAKAC TUN E,ISK HUNGARIAN @NDAMEN@ IR EJANAGIN PORNIKNERIC MEK@.
    INDZ TVUMA SHUTOV MYUSNERI GNACUCAKIN EL KCANOTANANQ.

Մեկնաբանությունները փակ են.