Press "Enter" to skip to content

«Ազատ դեմոկրատները» պահանջում են Դարթ Վեյդերի անհապաղ վերադարձը

Պահանջում ենք մեծատաղանդ Վեյդերի վերադարձը

ԵՐԵՎԱՆ — «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը այսօր հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում է Դարթ Վեյդերի անհապաղ վերադարձը: Ստեղծվել է նաև «Հանուն մեծատաղանդ ինժիներ և միջտիեզերական գործիչ Դարթ Վեյդերի մոլորակում ապրելու իրավունքի» նախաձեռնություն, որում ընդգրկված երիտասարդները նույնպես կնպաստեն Վեյդերի վերադարձին, քանի որ նրա  ժամանակները շատ աղոտ են հիշում: Երիտասարդները կոչ են անում «Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն մեր երկրում մարդու իրավունքների և արդարության հաղթանակի հաստատման նկատմամբ, սատարել այս նախաձեռնությանը իրենց like-ով, share-ով, ստատուսով և անգամ առանց հարցնելու խումբ ավելացնելով»:

Կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը գտնում է, որ Դարթ Վեյդերի դերը ժամանակակից Հայոց պատմության մեջ մի փոքր խեղաթյուրված է: «Մի պահ մենք տեսնում ենք ազգանվեր ու մեծատաղանդ ջեդայի, իսկ մի քանի տարի անց մեզ ստիպում են մտածել, որ նա մոլորակներ կործանող սրիկա է, ով էնքան հարբեց սեփական ուժից, որ դարձավ այն, ինչի դեմ կոչված էր պայքարել: Իրական կյանքւմ տենց չի լինում ժողովուրդ ջան…լուրջ չի լինում»:

Մեր հարցին, թե ինչու է  լիբերալ արժեքներ քարոզող և լիբերալ ընտրազանգվածի աջակցությանը հավակնող կուսակցությունը պահանջում այդ չափազանց կոշտ և սառնասիրտ միջտիեզերական գործչի վերադարձը,  Քոքոբելյանը պատասխանեց. «Իսկ դուք տեղյակ ե՞ք, որ բացի փայլուն ինժիներ լինելուց Դարթը, կամ Դարթոն, ինչպես մենք ենք նրան ասում, նաև հրաշալի ջութակահար է: Հասկանում եմ, որ նրա անունը հաճախ կապում են բազմաթիվ սպանությունների հետ, սակայն պետք է լսեք` ինչպես է Դարթոն Պագանինիի «24 կապրիսը» նվագում»:

Ապշեցնող մանություն

Որոշ քաղաքագետներ սկսել են կապել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծումը Դարթ Վեյդերի  բարենպաստ PR քարոզարշավի հետ: Անգամ կուսակցության տարբերանշանը խորհրդանշում է վեյդերյան ռեժիմի «Մահվան աստղ» տիեզերանավը, որը, իհարկե, ինժիներական հանճարեղ լուծումների արդյունք էր, սակայն կոչված էր մոլորակներ կործանել: «Այո, կան որոշակի հակասություններ Վեյդերի կերպարի հետ կապված, բայց ոչ այնքան լուրջ, որ մի քանի հաջող լուսանկարով, մի քանի սրամիտ comment-ով ու մի քանի լավ կազմակերված ֆլեշմոբով չլուծեն», — հավելեց կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանը: «Իսկապես, հասարակության մի հոծ զանգված սպասում է Դարթոյի վերադարձին: Անձամբ ես`  6-ին ճանաչում եմ:»

8 Comments

  1. Levon Melikyan via Facebook Levon Melikyan via Facebook Հուլիսի 18, 2012

    կամ բրիտանացի գիտնականների

  2. Nazaretyan Nazaretyan Հուլիսի 24, 2012

    Shat ujex er…….Darton spanec…..

Մեկնաբանությունները փակ են.