Press "Enter" to skip to content

Սոնա Շահգելդյանը կողմ է վենչուրային հիմնադրամներին

Ս. Շահգելդյան. Վենչուրային հիմնադրամները նոր թափ կհաղորդեն ՏՏ ոլորտին

ԵՐԵՎԱՆ — Սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանը առաջին ռազմահայրենասիրականի հետ զրույցում կոչ արեց Ազգային Ժողովին արագացնել «Վենչուրային հիմնադրամների մասին» օրենքի ընդունումը: Երգչուհու կարծիքով ժամանակը վաղուց եկել է, սակայն օրենսդիրները ձգձգում են օրինագիծը: «Ամեն օր, որ մենք հետ ենք գցում այդ օրենքի ընդունումը, մեծագույն վնաս է հասցնում ՏՏ ոլորտին: Գոնե պարոն վարչապետը դա պետք է հասկանա: Եթե ՏՏ-ն գերակա ոլորտ է, ուրեմն ուշացնելը միանշանակ տխուր հետևանքներ կունենա, ինչպես ասում են mors certa, hora incerta:»

Երգչուոհու խոսքերով Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգի ընդունումից անցել է 10 տարի, սակայն Հայաստանում դեռ ոչ մի վենչուրային հիմնադրամ չի գործում: Տիկին Շահգելդյանը ցավով է նշում, որ վենչուրային հիմնադրամների ստեղծման մասին խոսակցություններն սկսվեցին միայն 2005 թվականին, իսկ օրենքի նախագիծը Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվեց դեռևս 2007 թվականին: «Ես այդ ընթացքում մի քանի սկավառակ ձայնագրեցի, գնացի «Նոր Ալիքում» հաղթեցի եկա, տարվա լավագույն երգչուհի սկզբից չճանավեցի, հետո մեկ էլ ճանաչվեցի, բայց էդ օրենքը ոնց մզզցնում էին, տենց էլ մզզցնում են»:

Երգչուհին խոստանում է անդրադառնալ խնդրին, իր նոր տեսահոլովակներից մեկում և երգիծանքի լեզվով ստիպել օրենսդիրներին կատարել իրենց պարտականությունները: «Պատկերացնում եք, որքան տաղանդավոր PHP, Java, C# մասնագետներ կմնային Հայաստանում, եթե այդ օրենքը գործեր 5 տարի առաջ, իսկ մենք խրախուսում ենք արտագաղթը, չհայտարարգրված եկամուտներն ու outsourcing-ը: Այս թեմային է նվիրված իմ «Կորուստ թե գանձ» երգը, եթե չեք նկատել»: Երգչուհին նաև նշեց, որ առաջին վենչուրային հիմնադրամներն ստեղծվել են 2-րդ համաշխարհային պատերազմից հետո: Ցանկացած երկրում այսպիսի հիմնադրամների զարգացման համար անհրաժեշտ է ձևավորված և կայացած օրենսդրական դաշտ, տնտեսական նախադրյալներ, գիտահետազոտական ներուժի և մարդկային կապիտալի առկայություն: «Ցավով եմ հանգում այս եզրակացությանը, բայց այս գործոններից Հայաստանում առկա են միայն վերջին երկուսը», — ամփոփեց փոփ երգչուհին:

Մեր հաջորդ հոդվածում Շիկ Աղջիկներ համույթի նախկին անդամների հետ կքննարկենք հարկային օրենսդրության բարեփոխումների նոր փաթեթը:

12 Comments

  1. Astghik Karapetian via Facebook Astghik Karapetian via Facebook Հունիսի 27, 2012

    Սոնան բայց տիկին չի :Ճ

  2. Hayk Sargsyan via Facebook Հունիսի 27, 2012

    Իրան թողես, Բիզնես Անջլներին էլ կողմ կլինի:ԴԴ կամ ասենք հեդջինգային գործարքներին :Դ Բայց ուր ռուսերեն կողմ լինի այ էդ էլ ավելի ուրախալի կլինի:

  3. Marieta Hayrapetian via Facebook Marieta Hayrapetian via Facebook Հունիսի 27, 2012

    mzzcrela)))

  4. Arusik Sukiasyan via Facebook Հունիսի 27, 2012

    Սոնան կարող է ձեզ դատի տալ, իր անունից կեղծ հոդված ներկայացնելու համար, մանավանդ, որ ինքը “վենչուրային հիմնադրամ” բառակապակցության գոյության մասին իսկի չի էլ լսել :ՃՃՃՃՃՃ

  5. Arpi Arpi Հունիսի 27, 2012

    Տեսնես Սոնա Շահգելդյանը չի՞ նեղանա, որ իրեն տիկին Շահգելդյան եք գրել:

  6. Armcomedy իսկ հարց ու պատասխա Սոնաի հետ չի ակնկալվում?
    առանձնապես ինձ հետաքրքրում ա Սոնան ինչ կասի վենչուրային կապիտալի հարկման մասին ու արդյոք կողմ ա որ ՏՏում օգտագործվի Լյուքսեմբուրգի հարկային փորձը?

    • Narek Narek Post author | Հունիսի 29, 2012

      վատ միտք չի Ճ

  7. elvis presley elvis presley Հունիսի 28, 2012

    “venchutian” kaogh a ev chgiti , bayc chi kareli kaskacel vor “certa, hora incerta” ir serila latineren phrase -n a…

    • elvis presley elvis presley Հունիսի 28, 2012

      mors certa, hora incerta

Մեկնաբանությունները փակ են.