Press "Enter" to skip to content

Աշոտյանը հաղթահարեց Ֆեյսբուքից կախվածությունը

Ես Արմենն եմ և ես խնդիր ունեմ (լուսանկարը` Ֆոտոլուր)

ԵՐԵՎԱՆ — Այսօր առավոտյան Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դուրս գրվեց Մ. Ցուկերբերգի անվան ինտերնետային կախվածությունների հանրապետական կլինիկայից, որտեղ, հիշեցնենք, արդեն երկու շաբաթ ինտենսիվ բուժում էր անցնում ֆեյսբուքաթերապիայի բաժանմունքում: Նախարարն իր խոսքերով վստահ է, որ  ալյևս երբեք չի չարաշահի սոցիալական ցանցի օգտագործումը: Ականատեսների և ֆրենդերի պնդմամբ արդեն 2 ժամ է նա ոչ մի գրառում չի արել Ֆեյսբուքում:

«Գիտեք առաջ ես ինքս ինձ էի խաբում` հույս էի տալիս, որ միայն խցանումներից եմ մտնում ֆեյսբուք, սակայն հոգուս խորքում գիտեի, որ այդպես չի», — խոստովանում է Աշոտյանը: Իր խոսքերով նախարարը սկսեց Ֆեյսբուք հաճախ այցելել շաբաթ օրերը, այնուհետ 6-ից հետո, և ինքն էլ չնկատեց ինչպես արդեն երկուշաբթի 11:00 ֆեյսբուքում էր: «Ես հիշում եմ այն օրը երբ հասկացա, որ օգնության կարիք ունեմ: Հինգշաբթի էր, Կառավարության նիստ էր` վարչապետ Տիգրան Սարգսյանը ինձանից ինչ-որ բան էր հարցնում, իսկ ես այդ ժամանակ քոմենթ էի թողնում Վահե Էյֆեյաջյանի ստատուսի տակ: Վարչապետը հարցական հայացքով ինձ էր նայում, իսկ ես հաջող բառախաղ էի այդ պահին հավաքում ստեղնաշարի վրա: Անհարմար բան ստացվեց»,- շարունակեց նախարարը:

Ինտերնետային կախվածությունների կլինիկայում Աշոտյանի հետ աշխատում էին լավագույն մասնագետները: «Առաջին մի քանի օրը, մենք նրան ստիպում էինք ֆեյսբուք մտնել և ընթերցել բոլոր գրառումները, սակայն արգելում էինք քոմենթ գրել: Նա ստիպված էր զանգահարել և անձամբ այդ մարդուն գովալ, քննադտել, ինչու չէ` թեթևակի կծել: Դա երկար չտևեց, որովհետև երկրորդ օրը Աշոտյանի րոպեները վերջացան», — կիսվում է մեթոդաբանության գլխավոր բժիշկ Անատոլի Գեղամովիչը: Թերապիայի երկրորդ փուլում Աշոտյանի ֆրենդերից ջնջեցինք բոլորին բացի ՀԱԿ անդամներից, ինչը զգալիորեն տհաճեցրեց նախարարի News feed-ը: Իսկ եզրափակիչ փուլում Աշոտյանի անձնական էլեկտրոնային փոստը բաժանեցինք բոլոր դիմորդների դժգոհ ծնողներին: «Երկարատև ապաքինման նկատառումներով պարզապես խնդրում եմ բոլոր վարորդներին զիջել ճանապարհը, երբ տեսնում եք Աշոտյանի ավտոմեքենան (համարանիշը` 01 կգ 001): Հնարավոր է, որ խցանման ժամանակ նա չդիմանա գայթակղությանը և մի երկու լավ քոմենթ գրի Ստյոպա Սաֆարյանի էջին», — ամփոփեց Անատլի Գեղամովիչը:

«Վերջերս ես լսեցի, ինչպես ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես ասաց, որ Թվիթերում գրառումները անում է միայն խցանումներից: Վերջացրու Ջոն, ես հո գիտեմ ինչպես է դա լինում: Ուժ հավաքի և խոստովանի, որ խնդիր ունես և դա կլինի ապաքինման առաջին քայլը»,- կոչ արեց Աշոտյանը:

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

12 Comments

  1. Greta Maghaqyan via Facebook Greta Maghaqyan via Facebook Հունիսի 16, 2012

    😛

  2. Գոհար Դավեյան via Facebook Գոհար Դավեյան via Facebook Հունիսի 16, 2012

    Հուզվեցի մի տեսակ է…Գնամ մամայիս սարքած լիմոնի լիկյորը թափեմ… :
    Բարև Ձեզ, Ես Գոհարն եմ.. ես հարբեցող եմ 😀 😀

  3. Hovhannes Chamsaryan via Facebook Հունիսի 16, 2012

    Շնորհավորում եմ պարոն Աշոտյանին: Ես օրինակ ոչ մի կերպ չեմ կարողանում հաղթահարել: Շատ ուժեղ կամային հատկություններով օշտված քաղաքական գործիչ է պարոն Աշոտյանը:

  4. Goharik Yenoqian via Facebook Հունիսի 16, 2012

    Մ. Ցուկերբերգի անվան ինտերնետային կախվածությունների հանրապետական կլինիկայից, :DDDD lavn er…

  5. Tigran Maghaqyan via Facebook Հունիսի 17, 2012

    ոգևորիչ սեփական ավտոմեքենայի համարներ…ի՞սկ մակնիշը կասես

  6. Tigran Maghaqyan via Facebook Հունիսի 17, 2012

    եթե սա լուրջ պատմություն է ուրեմն հումորի մակարդակը 0–ի է սկսել ձգտել

  7. Վահան Վահան Հունիսի 17, 2012

    Ես գիտեի…ես դա զգում էի….ես հասկանում էի, որ օրերից մի օր վերջապես Աշոտյանը կկարողանա դուրս գալ այդ չար լաբիրնիթոսից, որի մեջ նրան գցել էր անսիրտ Ցուկերբերգը: Ի սրտե շնորհավորում եմ պարոն Աշոտյանին նման բացառիկ և իր տեսակի մեջ եզակի հաջողության համար, ցանկանալով ապագայում նորանոր հաջողություններ, մեկ-մեկ էլ կրթության ոլորտում, թեկուզև իրականում հասկանում եմ, որ դա այդքան էլ կարևոր չէ: Կեցցեք պարոն Աշոտյան…ես ուղղակի հպարտ եմ, որ նման նախարար ունենք…

  8. Tigran Tigran Հունիսի 18, 2012

    “Это был человек прогрессивно-религиозный. Он соглашался, что люди произошли от обезьян, но от тех, что из Ноева ковчега.”:) foton hishacrec)))

Մեկնաբանությունները փակ են.