Press "Enter" to skip to content

Տիգրան Կարապետյանը պդնում է, որ դեռ ակտիվորեն գոյություն ունի

«Վստահեցնում եմ, որ ես դեռ կամ և շարունակում եմ սիրված լինել ձեր կողմից», - Կարապետյան:

ԵՐԵՎԱՆ — Երեքշաբթի «Ժողովրդական կուսակցությունը» հրապարակել է մամլո հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ Տիգրան («Կարապետիչ») Կարապետյանը շարունակում է գոյություն ունենալ որպես քաղաքական գործիչ և դատապարտում է ահագնացող անտարբերությունը իր նկատմամբ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Ես խորապես մտահոգված եմ, այն հանգամանքով, որ մարդիկ սկսում են ինձ մոռանալ կամ համարել նոստալգիկ գործիչ միայն այն պատճառով, որ ես… չեմ երևում: Իմ հեռուստատեսության բացակայությունը դեռ չի նշանակում, որ ես դադարել եմ լինել հեղինակավոր, ժողովրդի կողմից սիրված և խոստումնալից քաղաքական գործիչ:

Սույն հաղորդագրությամբ ցանկանում եմ հիշեցնել, որ ես շարունակում եմ մնալ Հայաստանի առավել սիրված և խարիզմատիկ լիդերներից մեկը: Ես շարունակում եմ վայելել հարյուր հազարավոր հայաստանցիների համակրանքն ու հավատարիմ նվիրվածությունը: Կոչ եմ անում չխաբնվել իմ պասիվության արհեստական վիճակով և շարունակել համարել ինձ հավակնոտ և ազդեցիկ քաղաքական գործիչ ՀՀ-ի ողջ տարածքում»:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

2 Comments

Մեկնաբանությունները փակ են.