Press "Enter" to skip to content

Պետական Եկամուտների Կոմիտեն անցած կիրակի նշել է ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելու հայտարարությունը

ՊԵԿ աշխատակիցների մեծ մասը ապառիկ նոր Bentley-ներ են գնել

ԵՐԵՎԱՆ – Կիրակի օրը Մարիոթ հյուրանոցում ՊԵԿ աշխատակազմը մեծ շուքով նշեց Բարգավաճ հայաստան կուսակցության հայտարարությունը իշխող կոալիցիային չմիանալու մասին:

Երեկույթին, որին  մասնակցում էին հայ էստրադայի աստղերը և մի քանի սերիալի դերասան, ելույթ ունեցան պաշտոնյաներ և ՊԵԿ ղեկավարությունը, որոնք ապառիկ տոնում էին ԲՀԿ գալիք մուտքը հարկային օերնսդրության դաշտ:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ կիսվեց ոգևորությամբ. «Ինչպես գիտեք «Մուլտի գրուպը» այս պահի դրությամբ զբաղեցնում է ամենախոշոր հարկատուների ցուցակում 268-րդ տեղը, ինչը բազմաթիվ անքուն գիշերների ու մտատանջանքի պատճառ է եղել մեր համակարգի համար», — նշել է Խաչատրյանը:

«Այսօր մենք պարզապես տոնում ենք «Մուլտի գրուպի» գալիք թռիչքը այդ ցուցակում: Հասկանում ենք միանգամից  դժվար կլինի հասցնել նրանց առաջին տեղ, բայց մինչև նոր տարի կփորձենք ներառել գոնե առաջին եռյակում», — հավելեց ՊԵԿ նախագահը:

«Այդքան տարվա համագործակցությունից հետո մեզ միանգամից օրենքի դաշտ մտցնելը կոռեկտ չէ», - Զոհգաբյան

«Մուլտի գրուպ» ընկերության մամլո խոսնակ Գալուստ Խաչիկյանը կոչ է արել սառնասրտորեն մոտենալ հարցին. «Ոչ մի խնդիր չեմ տեսնում: Այո, քաղաքական ինչ-ինչ պատճառներով մենք գուցե և ստիպված լինենք մոտակա ժամանակում աշխատել օրինական դաշտում: Իհարկե շատ ստոր քայլ կլինի ՊԵԿ-ի կողմից այդքան կտրուկ մեզ մտցնել հարկային դաշտ մեր երկարաժամկետ լավ հարաբերությունների հետո, բայց դա միայն խոսում է իշխանության կամայականության մասին»:

ԲՀԿ մի քանի պատգամավոր կարծիք են հայտնել, որ ՊԵԿ-ը հաշվի կառնի այն մեղմացուցիչ հանգամանքը, որ ԲՀԿ-ն պատրաստ է լինել «մաքսիմալ կառուցողական»:

«Չեմ կարծում, որ հարկային մարմինների կողմից կոռեկտ կլինի մեզ հարկել օրենքի ողջ ուժով և հաշվի չառնել, որ մենք պատրաստ ենք կառուցողական համագործակցության գնալ կոալիցիայի հետ: Հասկանալի է, որոշակի անցում ստվերից դեպի օրինական դաշտ տեղի պետք է ունենա, սակայն այն պետք է լինի չափավոր և հավասարակշռված,» — նշել է Նաիրա Զոհրաբյանը:

Փորձագետները կարծում են, որ արդեն մոտակա ամիսներին ԲՀԿ-ն լուրջ առաջընթաց կարձանագրի խոշորագույն հարկատուների ցուցակում: Իսկ որոշ աղբյորների համաձայն ԲՀԿ-ի առանձին գործարարներ կարող են բոյկոտել հարկային դաշտ մտնելը և առանձին մաս կազմեն կոալիցիային:

 

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

 

2 Comments

  1. Angela Angela 29/05/2012

    Inchu chmtnel harkayin dasht orenqi tarin hamapataskhan….? Poqrerin kareli e miangamic kul tal? Qani-qani poqri karogh eq kerakrel? Bolory petq e orenqi tarin hamapatasxan mtnen harkayin dasht… Verjiverjo petutyuny petq e votqi hanel, te che?

  2. Davit Mnatsakanyan via Facebook Davit Mnatsakanyan via Facebook 30/05/2012

    aaaaaaaaaaaaaaaaaay, lav el haskanum eq, chnayac………………….. ov inch giti kam chgiti))))))) Inch gitenq inch a katarvum irakanum !

Մեկնաբանությունները փակ են.